«Եփրեմ Ասորի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Եփրեմ Ասորի''' ([[արամերեն]] / [[ասորերեն]]` <span dir="rtl" lang="Syriac"><big><big>ܐܦܪܝܡ ܣܘܪܝܝܐ</big></big></span>, ''{{unicode|Mor/Mar Afrêm Sûryāyâ}}''; [[հունարեն]]` {{polytonic|Ἐφραίμ ὁ Σῦρος}}; {{lang-la|Ephraem Syrus}}, {{ԱԾ}}), նշանավոր ասորի քրիստոնյա գրող, աստվածաբան, եկեղեցու հայր, ընդհանրական եկեղեցու՝ այդ թվում նաև [[Հայ Առաքելական Եկեղեցի|Հայ առաքելական եկեղեցու]] սուրբ։ Ապրել և գործունեություն է ծավալել [[Միջագետք Հայոց|Հայոց Միջագետք]]ի [[Մծբին]] քաղաքում։ Ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետներից է, Հայ Առաքելական եկեղեցու համաքրիստոնեական տոնելի սուրբ հայրերից, որոնք հայտնի են «երկոտասան վարդապետք» անունով։
 
== Կյանք ==
Սերել է ասոր. ընտանիքից։ Նախնական կրթությունն ստացել է [[Մծբին]]ում, այստեղ էլ [[մկրտություն|մկրտվել]] իր ուսուցչի՝ [[Հակոբ Մծբնացի|Հակոբ Մծբնացու]] ձեռքով։ Եփրեմ Ասորին համակողմանի կրթություն է ստացել քրիստոնեական մշակույթի նշանավոր կենտրոն [[Եդեսիա]]յի «Պարսից» դպրոցում։ Ըստ ավանդության՝ նա Հակոբ Մծբնացուն ուղեկցել է [[Նիկիա]] և 325 թվականին նրա հետ մասնակցել առաջին տիեզերաժողովին։ Ավելի քան տասը տարի ապրել և ստեղծագործել է [[Եդեսիա]]յում, այստեղ գրել է իր առաջին գործերը, կրթել բազում աշակերտներ։
 
Պարսից [[Սասանյան Պարսկաստան|Սասանյան]] [[Շապուհ II]] թագավորի (311–380)՝ քրիստոնյաների նկատմամբ գործադրած հալածանքներից խուսափելու համար՝ 360-ական թվականներին իր աշակերտների և քրիստոնյա հայրենակիցների հետ տեղափոխվել է Մծբին։ Հակոբ Մծբնացին նրան նշանակել է տեղի քրիստոնեական դպրոցի տեսուչ։ Սակայն 363 թվականին, երբ պարսիկները գրավել են Մծբինը, Եփրեմ Ասորին հարկադրված վերադարձել է Եդեսիա, կարճ ժամանակ անց մեկնել [[Եգիպտոս]], որտեղ 8 տարի ճգնել է Թեբայիդի նշանավոր մենաստաններում։ 370–371 թվականներին այցելել է [[Կապադովկիա|Կապադովկյան]] [[Կեսարիա]], հանդիպել [[Բարսեղ Կեսարացի|Բարսեղ Կեսարացուն]], որը, ըստ ավանդության, նրան սարկավագ է ձեռնադրել։
Տող 9.
== Ստեղծագործական գործունեություն ==
[[Պատկեր:Ephrem miniature 16c.jpg|220px|մինի|ձախից|Եփրեմ Ասորացին 16-րդ դարի ռուսական նկարազարդում]]
Եփրեմ Ասորու գրչին են պատկանում կամ վերագրվում սուրբգրային բազմաթիվ մեկնություններ, այդ թվում՝ [[Տատիանոսի Համաբարբառ]]ի մեկնությունը, դավանական աշխատություններ, ճառեր, [[աղոթք]]ներ, [[ներբող]]ներ, կցուրդներ, որոնք շարադրված են արևելաքրիստոնեական մտքին հատուկ խորհրդապաշտական ոգով, հայտնութենական թափանցումներով, քնարականությամբ։
 
Եփրեմ Ասորու մեկնություններում [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] պատմությունը, տառացի իմաստը գերիշխող է այլաբանականի նկատմամբ։ Դավանաբանական աշխատություններն ուղղված են իր ժամանակի զանազան աղանդների և հոսանքների դեմ։ Այդպիսիք են՝ «Ընդդեմ հանդուգն փորձարարների», «Ընդդեմ բարդածանական, մարկիոնական և մեսալյան աղանդի», «Յաղագս մարգարտին...», «Կամքի ազատության մասին և ընդդեմ կույր ճակատագրի պաշտպանների», «Ապաշխարության մասին՝ ընդդեմ նովացիանների» և այլ երկեր, որոնք շարադրված են ոչ թե նպատակադիր քննադատության, այլ՝ խորհրդածության, սրտաբուխ հորդորի եղանակով։ Նա գրեթե երբեք չի խորացել հերձվածների գաղափարական ակունքների բացահայտման մեջ, որովհետև դրանք ուղղված են եղել գլխավորապես ժողովրդի լայն զանգվածներին «Եփրեմ Ա Ձորագեղցի», Մ. Հովնաթանյան (1830–1840-ական թթ., ՀԱՊ, Երևան) և մասամբ էլ՝ գրվել (տաղաչափված) եկեղեցում երգելու նպատակով։
 
Եփրեմ Ասորին գրել է բազմաթիվ հոգևոր երգեր՝ նվիրված [[Սուրբ Ծնունդ|Ս. Ծննդյան տոնին]], [[Մկրտություն|Մկրտությանը]], Հարությանը, Համբարձմանը, պահքին և այլն։ Երգերի հորինման շարժառիթը գնոստիկյան [[Բարդայծան Եդեսացի|Բարդայծան Եդեսացու]] (154–222) երգերի և Եփրեմ Ասորու ժամանակ [[Միջագետք]]ում լայն տարածում գտած [[Մծղնեություն|մեսալյան աղանդի]] աղոթամատույցների հոգևոր կիրառությունից դուրսմղումն էր և եկեղեցական արարողությունների կարգավորումը։ Ասորու գրչին են պատկանում նաև Ս. Ծննդյան, Քրիստոսի չարչարանքների և Հարության մասին, թաղման կարգի, ապաշխարության երգաշարեր։
 
Եփրեմ Ասորու երկերի մեծ մասը հայացվել են 5-րդ դարում, գրչագրվել և շրջանառության մեջ մտել բազմաթիվ ընդօրինակություններով։ Թարգմանվել են [[Հին Կտակարան|Հին]] և [[Նոր կտակարան]]ների մեկնություններ, կցուրդներ, աղոթքներ, կանոններ, խրատներ, քարոզներ, ճառեր։ Միայն հայերեն թարգմանությամբ պահպանվել են հոգևոր երգերի ժողովածուն (Մադրաշա), «Նիկոմեդիական եղերերգությունները», Գործք առաքելոցի, [[Պողոս առաքյալ]]ի 14 թղթերի մեկնությունները, Տատիանոսի Համաբարբառի մեկնության զգալի մասը, [[Հնգամատյան]]ի, Հեսուի, Դատավորաց, Թագավորությանց, Մնացորդաց Ա և Բ գրքերի մեկնությունների համառոտ տարբերակները։ Ասորու աշխատությունների հայերեն թարգմանություններն ունեն երկու կարևոր նշանակություն։ Նախ՝ դրանք ներկայացնում են արևմտյան ազդեցությունից զերծ մնացած բնիկ [[Արամեերեն|արամեախոս]] քրիստոնեական աստվածաբանության յուրահատուկ գծերը և երկրորդ՝ դրանք շահեկան են աստվածաշնչյան բնագրերի, հատկապես Նոր կտակարանի ուսումնասիրության համար, որովհետև ստեղծված են ավելի վաղ, քան Նոր կտակարանի՝ մեզ հասած [[հունարեն]] և [[ասորերեն]] հնագույն ընդօրինակությունները։
 
Եփրեմ Ասորու գործերի հայերեն թարգմանությունների զգալի մասը, հատկապես մեկնություններն ու աղոթքները, բազմիցս վերահրատարակվել են։ Հայ եկեղեցին ս. Եփրեմ Ասորու հիշատակը տոնում է տարին 2 անգամ՝ հունվարի 1-ի մերձակա շաբաթ օրը և հոկտեմբերի վերջին շաբաթ օրը՝ «երկոտասան վարդապետաց» հետ<ref>{{Գիրք:ՔՀՀ|344}}</ref>։