«Էնդոպլազմային ցանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ֆունկցիաները: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 29.
* [[Սպիտակուց]]ների սինթեզ
 
Էնդ. ցանցը բջջապլազման բաժանելով առանձին հատվածների՝ իջեցնում է նրանում միաժամանակ տեղի ունեցող քիմիական ռեակցիաների միմյանց խանգարելու հավանականությունը։ Հաճախ տվյալ բջջի կողմից արտադրված արգասիքները օգտագործվում են բջջից դուրս։ Այսպես, օրինակ՝ մարսողական [[ֆերմենտ]]ները արտազատվում են ենթաստամոքսային [[գեղձ]]ի բջիջների կողմից, բայց անցնում են [[բարակ աղիք]]։ Նման դեպքերում [[ռիբոսոմ]]ների վրա սինթեզված [[սպիտակուց]]ներն անցնում են էնդ. ցանցի թաղանթներով և փաթեթավորվում են նրանց շուրջը ձևավորված բշտերում, որոնք հետագայում անջատվում են էնդ. ցանցից<ref name="ReferenceA"/>: Էնդ. ցանցի ֆունկցիաներից է նաև ներբջջային և հարևան [[բջիջ]]ների միջև նյութերի փոխադրումը, բջջում կոնպարտմենտացիայի ապահովումը։ Այսպիսով, էնդ. ցանցը օրգանոիդ է, որը ոչ միայն մասնակցում է նյութերի սինթեզին, այլև դրանք տեղափոխում է բջջի տարբեր մասեր։
 
Էնդ. ցանցից անջատված բշտերը, խտանալով և իրար վրա դասավորվելով, առաջացնում են հատուկ կառուցվածք՝ [[Գոլջիի համալիր]]<ref>Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 50</ref>: