«Էտրուրիայի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Replacing Royal_Coat_of_Arms_of_Etruria.svg with File:Great_Royal_Coat_of_Arms_of_Etruria.svg (by CommonsDelinker because: File renamed: File renaming criterion #2: To ch
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 52.
}}
 
'''Էտրուրիայի թագավորություն''' ({{lang-it|Regno di Etruria}}), պետություն [[Իտալիա]]յում, որը գոյություն է ունեցել 1801-1807 թվականներին [[Տոսկանա]]յի տարածքի մեծ մասի վրա։ Նրա անունը ծագել է [[Հին Էտրուրիա]]յից:
 
Պետությունը ձևավորվել է 1801 թվականի մարտի 21-ին կնքված [[Արանխուեսի պայմանագիր|Արանխուեսի պայմանագրով]]: [[Բուրբոններ]]ի [[Պարմա (գավառ)|Պարմայում]] իշխող ճյուղին փոխհատուցվեց 1796 թվականին [[Նապոլեոն Բոնապարտ]]ի կողմից գրավված տարածքներն Իտալիայի հյուսիսում։ Պարմայի դուքս Ֆերդինանդի այդ տարածքների նկատմամբ հավակնություններից հրաժարվելու դիմաց նրա որդի Լյուդովիկոսը ստացավ Էտրուրիայի թագավորի գահը, որը ձևավորվել էր [[Տոսկանայի Մեծ դքսություն|Տոսկանայի Մեծ դքսության]] հողերի վրա։ [[Տոսկանայի Մեծ դուքս Ֆերդինանդ III]] տապալվեց, իսկ որպես փոխհատուցում ստացավ Զալցբուրգի արքեպիսկոպոսից առգրավված հողերը։
 
Առաջին արքա [[Լյուդովիկոս I]] մահացավ 1803 թվականին և գահն անցավ նրա որդուն` [[Կառլ Լյուդովիկոսին]] (Լյուդովիկոս II անվամբ)։ Նրա մայր Մարիա Լուիզան դարձավ ռեգենտ։ 1807 Նապոլեոնն իր եղբայր Լյուսիենին Ալեկսանդրա Բեշամից բաժանելու և Մարիա Լուիզայի հետ ամուսնացնելու` այդպիսով նաև եղբորը գահին բարձրացնելու անհաջող փորձից հետո Էտրուրիայի թագավորությունը միացրեց [[Ֆրանսիա]]յին` նրա տեղում ձևավորելով երեք նոր դեպարտամենտներ:
 
Լյուդովիկոս II և նրա մորը խոստացվեց [[Պորտուգալիա]]յի հյուսիսում նոր ձևավորվող [[Հյուսիսային Լուզիտանիա]]յի թագավորության գահը, սակայն 1808 թվականին Իսպանիայի Բուրբոնների և Նապոլեոնի միջև հարաբերությունների խզումից հետո այս թագավորության ձևավորման ծրագիրը մնաց անկատար:
 
Նապոլեոնի պարտությունից հետո` 1814 թվականին Տոսկանան վերադարձվեց նախկին Մեծ Դուքսին։ 1815 թվականին Տոսկանայի առանձնացվեց [[Լուկկայի դքսություն]]ը: Այն մինչև 1847 թվականին Պարմայում իրենց իշխանությունը վերականգնելը կառավարում էին Պարմայի Բուրբոնները։