«Թամար (վրաց թագուհի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Replacing Caucasus_1213_AD_map_(hy).svg with File:Caucasus_1213_AD_map_hy.svg (by CommonsDelinker because: Criterion 4 (harmonizing names of file set)).
չ →‎Գործունեություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 21.
Գահակալության առաջին տարիներին ֆեոդալական ավագանին հանդես է եկել թագավորական իշխանության սահմանափակելու պահանջով։ Թագուհին թեև պահպանել է օրենսդրական և գործադիր իրավունքները, սակայն զրկվել է պետական հարցերը միանձնյա լուծելու հնարավորությունից։ Թամարի օրոք վրացական պետությունը հասել է իր հզորության ու ծաղկման գագաթնակետին։
 
Պետության և անձամբ թագուհու նեցուկն են դարձել Սարգիս [[Զաքարյաններ|Զաքարյանը]] և նրա որդիներ [[Զաքարե Բ]]-ն ու [[Իվանե Ա]]-ն։ Վերջիններս ազատագրելով [[Հայաստան]]ի [[Բագրատունիներ]]ի թագավորության տարածքը ստեղծեցին [[Զաքարյան Հայաստան]]ը և պետական ունիայով գործակցեցին Թամար թագուհու գլխավորած [[Վրաստան]]ի պետության հետ՝ ստանձնելով այդ երկրի բարձրագույն ռազմա-քաղաքական պաշտոնները։ Նրանք գլխավորել են պայքարը կենտրոնախույս ավագանու և արտաքին թշնամիների դեմ։
 
1195 թ.-ին վրացական և հայկական զորքերը՝ [[Զաքարե Բ|Զաքարե Բ Մեծի]] հրամանատարությամբ, Շամխորի ճակատամարտում պարտության են մատնել Ատրպատականի աթաբեկ Աբուբեքիրին և նրա դաշնակիցներին։ Հաջողությամբ են պսակվել նաև Թամարի ռազմական արշավանքները Սև ծովի առափնյա շրջան (որտեղ 1204 թ.-ին հիմնադրվել էր Տրապիզոնի կայսրությունը), Խլաթի սուլթանության՝ Շահ-Արմենների դեմ և Ատրպատականի ու Պարսկաստանի խորքերը (1210 թ.)։ Վրաստանի վասալ են դարձել Գանձակի և Էրզրումի ամիրները, Երզնկայի և Խլաթի սուլթանները, հյուսիսկովկասյան լեռնականների տիրակալները։