«Թրումեն Կապոտե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 39.
 
== Կյանքի վաղ շրջան ==
Ծնվել է ԱՄՆ-ի [[Լուիզիանա]] նահանգի [[Նոր Օրլեան]] քաղաքում: Մայրը տասնյոթամյա Լիլի Մե Ֆոլկն էր, հայրը՝ առևտրական Արքուլուս Փերսընսը: Ծնողները բաժանվում են, երբ Կապոտեն ընդամենը չորս տարեկան էր: Երեխային ուղարկում են [[Ալաբամա]] նահանգ, որտեղ նրան չորս-հինգ տարի շարունակ խնամում են մոր հարազատները: Այստեղ էլ նա ծանոթանում և ընկերանում է իր հարևան Հարփըր Լիի հետ: Ենթադրվում է, որ «[[Ծաղրասարյակ սպանելը (վեպ)|Ծաղրասարյակ սպանելը»]] վեպի հերոսներից մեկի՝ Դիլլի կերպարը հենց Կապոտեի մարմնավորումն է<ref>{{cite news |title='Kansas' imagines Truman Capote-Harper Lee rift |url=http://www.usatoday.com/life/books/reviews/2007-12-17-powers-capote_N.htm |work=[[USA Today]] |date=Decemberդեկտեմբերի 17, 2007 |accessdate=Augustօգոստոսի 18, 2009 | first=Bob | last=Minzesheimer}}</ref><ref>{{cite book |first=Truman |last=Capote |author2=M. Thomas Inge |url=https://books.google.am/books?id=WWZ3XEQy6X0C |title=Truman Capote: conversations|publisher=University Press of Mississippi |year=1987 |isbn=0-87805-275-5 |page=332}}</ref><ref>{{cite book |title=Mockingbird: a portrait of Harper Lee |first=Charles J. |last=Shields |url=https://books.google.am/books?id=j8cm3hxUd7MC |publisher=Macmillan |year=2006 |isbn=0-8050-7919-X |page=34}}</ref>:
 
Մարդկանց ընկերակցությունից խուսափելով՝ Կապոտեն ինքնուրույն սովորում է գրել և կարդալ նախքան դպրոց հաճախելը: Նրան հինգ տարեկանում շատ անգամ կարելի էր տեսնել բառարանը և տետրը ձեռքին, իսկ տասնմեկ տարեկանում նա արդեն գեղարվեստական ստեղծագործություններ էր գրում<ref>{{cite book|url=https://books.google.am/books?id=WWZ3XEQy6X0C&pg=PA169 |editor=Inge, M. Thomas|title=Truman Capote Conversations'': Pati Hill interview from ''Paris Review'' 16 (1957)''|publisher=University Press of Mississippi|year= 1987}}</ref>:
Տող 45.
1933 թվականին Կապոտեն տեղափոխվում է [[Նյու Յորք]]՝ ապրելու մոր և նրա երկրորդ ամուսնու՝ Ջոզեֆ Կապոտեի հետ, ով ծնունդով [[Կուբա]]յից էր: Ջոզեֆը որդեգրում է Թրումենին՝ որպես խորթ զավակ և նրան կոչում Թրումեն Գարսիա Կապոտե<ref name="biography.com"/>: Այնուամենայնիվ, Ջոզեֆին մեղադրում են խարդախությունների մեջ, շատ կարճ ժամանակ անց ընտանիքը հայտնվում է ծանր կացության մեջ, և նրանք ստիպված են լինում հեռանալ [[Մանհեթեն]]ից:
 
Իր վաղ մանկության մասին Կապոտեն գրել է, որ լրջորեն սկսել է գրելով զբաղվել մոտավորապես տասնմեկ տարեկանում: Նրա խոսքով՝ մինչ մյուս երեխաները դպրոցից գնում էին և ջութակ ու դաշնամուր պարապում, նա նստում էր և ժամերով գրում, քանի որ կլանված էր դրանով<ref>{{cite book |first=Elizabeth |last=Oakes |title=American Writers |page=69 |url=https://books.google.am/books?id=6Lb0zPJcYOwC&pg=PA69&lpg=PA69 |year=2004 |publisher=Facts On File, Inc.}}</ref>: 1935 թվականին Կապոտեն սկսում է հաճախել Նյու Յորքի Trinity դպրոց, այնուհետև՝ Սբ. Ժոզեֆի անվան [[ռազմական ակադեմիա]]: 1939 թվականին Կապոտեների ընտանիքը տեղափոխվում է Գրինվիչ, [[Կոնեկտիկուտ]], և Թրումենը սկսում է հաճախել [[Գրինվիչի ավագ դպրոց]], որտեղ գրում է գրական ամսագրի և դպրոցի թերթի համար: Երբ ընտանիքը 1942 թվականին վերադառնում է Նյու Յորք, Թրումենը հաճախում է Ֆրանկլին մասնավոր դպրոց, որը ներկայումս հայտնի է որպես Dwight դպրոց: 1943-ին Կապոտեն ավարտում է դպրոցը<ref name="Gerald Clarke p.464">{{cite book | last = Clarke | first = Gerald | title = Too Brief a Treat: The Letters of Truman Capote | year = 2005 | publisher = [[Random House]] | isbn = 0-375-70241-5 | page = 464}}</ref>: Այսքանով Թրումեն Կապոտեի [[ֆորմալ կրթություն]]ն ավարտվում է:
 
 
== Ծանոթագրություններ ==
Տող 52 ⟶ 51՝
 
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Կապոտե, Թրումեն}}
 
[[Կատեգորիա:Ամերիկացի գրողներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի դրամատուրգներ]]