«Լեոնա Պարամինսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 5.
Լեոնա Պարամինսկին ծնվել է 1979 թվականին, [[Զագրեբ]]<nowiki/>ում: Արվեստով և սպորտով հետաքրքրվել է մանուկ հասակից: Տարրական և միջնակարգ դպրոցում եղել է դերասանական խմբի կազմում. առաջին դերը խաղացել է [[Մոխրոտը]] հեքիաթի բեմադրությունում: Դպրոցական տարիներին նաև երգել է երգչախմբում, ակտիվորեն ներգրավվել է ժամանակակից և դասական պարեր համատեղող պարային խմբում, ինչպես նաև զբաղվել է [[կարատե]]ով և [[թենիս]]ով:
 
18 տարեկանում Լեոնան ընդունվել է [[Դրամատիկական արվեստի ակադեմիա (Զագրեբի համալսարան)|Զագրեբի համալսարանի դրամատիկական արվեստի ակադեմիա]]: Ուսանողական տարիներին ''Vinko na krovu'' ֆիլմում մարմնավորած դերի համար արժանացել է ''F.R.K.A.'' մրցանակի լավագույն դերասանուհի անվանակարգում: Գեղարվեստական ֆիլմում առաջին անգամ նկարահանվել է [[1999]] թվականին՝ «Մադոննա» (Բոգորոդիկա, ռեժիսոր՝ Նևեն Հիտրեկ) ֆիլմում: Համալսարանն ավարտել է [[2001]] թվականին: Մեկ տարի անց արժանացել է Խորվաթիայի ամենահայտնի կինոմրցանակին` «Ոսկե արենայի»՝ լավագույն դերասանուհու համար [[2002]] թվականին [[Պուլայի կինոփառատոն]]ում, «[[Ձմեռը Ռիոյում]]» գեղարվեստական ֆիլմում մարմնավորած դերի համար (''Prezimiti u Riu'', 2002)<ref>{{cite web|url=https://www.imdb.com/name/nm0660913/awards|title=Leona Paraminski - Awards|work=Internet Movie Database|accessdate=26մայիսի May26, 2010}}</ref>:
 
Լեոնան կինոյում և հեռուստահաղորդումներում մարմնավորել է տարբեր դերեր: Առաջատար դերերով հաճախ հանդես է գալիս թատրոնում՝ մարմնավորելով ուժեղ և հզոր կանանց կերպարներ: Լեոնան նաև արժանացել է երեք միջազգային մրցանակների Դալիբոր Մատանիչի կարճամետրաժ ֆիլմերիում լավագույն դերասանուհու համար: Լեոնա Պարամինսկին հանդես է եկել որպես հեռուստահաղորդավար, նրան կարելի է տեսնել որպես արարողությունների և փառատոների հաղորդավար, ինչպես նաև ներգրավված է բարեգործության աշխատանքների մեջ:
Տող 25.
 
{{DEFAULTSORT:Պարամինսկի, Լեոնա}}
 
[[Կատեգորիա:Խորվաթ դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:Թատրոնի դերասաններ]]