«ԽՍՀՄ ժուռնալիստների միություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Կազմակերպություն}}
'''ԽՍՀՄ ժուռնալիստների միություն''' ({{lang-ru|Союз журналистов СССР}}), [[զանգվածային լրատվության միջոցներ]]ի աշխատողների կամավոր ստեղծագործական խոշորագույն միավորում [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն]]ում, որը ստեղծվել է 1959 թվականին Ալեքսեյ Աջուբեյի նախաձեռնությամբ: 1976 թվականի սկզբում այնտեղ հաշվառված էին շուրջ վաթսուն հազար անդամներ: Կանոնադրության համաձայն, ԽՍՀՄ ԺՄ-ը համարվում էր կամավորական կազմակերպություն, որի գլխավոր նպատակն է «նպաստել լրագրողների ակտիվ մասնակցությանը կոմունիստական շինարարությանը, օժանդակել նրանց գաղափարա-տեսական և պրոֆեսիոնալ վարպետության մակարդակի բարձրացմանը»:
 
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժուռնալիստների միություն կարող էին ընդունվել [[լրագրող]]ներ, նկարիչներ և լուսանկարիչներ և այլ մասնագիտությունների տեր մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված էին լրագրության հետ` աշխատելով իրենց մասնագիտությամբ հեռուստատեսությունում, ռադիոյում կամ մամուլում ոչ պակաս երեք տարի, իրենց աշխատանքում դրսևորելով բարձր պրոֆեսիոնալիզմ: ԽՍՀՄ ԺՄ-ի բարձրագույն ղեկավար օրգանը համարվում է ժուռնալիստների համագումարը: Հինգ տարին մեկ տեղի ունեցող այդ համագումարներում ընտրվում է Խորհրդային Միության ժուռնալիստների միության վարչություն, որը ղեկավարում է կազմակերպության գործունեությունը նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում, կազմակերպական և ստեղծագործական բաղադրիչը դրված է ժուռնալիստների միության քարտուղարության վրա: Ինչպես [[Խորհրդային Միություն|Խորհրդային միության]] Կոմունիստական կուսակցությունը, այնպես էլ ԽՍՀՄ ԺՄ-ն կառուցվել է տերիտորիալ սկզբունքի հիման վրա, Խորհրդային սոցիալիստական Հանրապետություններում ստեղծվում էին իրենց ժուռնալիստների միությունները, որոնք իրենց մեջ ընդգրկում էին երկրամասային, մարզային և քաղաքային միությունները, որոնք էլ իրենց հերթին ընդգրկում էին սկզբնական կազմակերպությունները: Խոշորագույն հանրապետական կազմակերպություններ էին համարվում ՌՍՖՍՀ ժուռնալիստների միությունը և ՈւԽՍՀ ժուռնալիստների միությունը: ԽՍՀՄ ժուռնալիստների միությունը հրատարակում էր մի քանի սեփական պարբերական տպագրական հրատարակություններ, մասնավորապես, «Ժուռնալիստ», «Խորհրդային լուսանկարչություն», «Տեղեկատվական պարբերական», «Արտերկրում» և «Դեմոկրատական ժուռնալիստ»: Վերջինս համարվում էր ժուռնալիստների Միջազգային կազմակերպության ամբիոն, որ անդամ էր համարվում ԽՍՀՄ ԺՄ-ն: Առավել աչքի ընկած ժուռնալիստներին միությունը խրախուսում էր մրցանակներով:
 
Ժուռնալիստների միության կենտրոնական վարչության գլխամասը գտնվում էր ԽՍՀՄ մայրաքաղաք [[Մոսկվա]]յում` ժուռնալիստների կենտրոնական տանը<ref>Союз журналистов СССР — статья из Большой советской энциклопедии.</ref>:
 
ԽՍՀՄ ժուռնալիստների միությունը դադարեցրեց իր գործունեությունը [[ԽՍՀՄ փլուզում|ԽՍՀՄ-ի փլուզման]] հետ, սակայն հանրապետական ստորաբաժանումների մեծամասնությունը, նոր պետությունների ստեղծման հետ վերափոխվեցին ազգային կառույցների, ինչպես օրինակ [[Ռուսաստանի ժուռնալիստների միություն]]ը:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ստեղծագործական միություններ]]
[[Կատեգորիա:Լրագրություն]]