«Կախովի կամուրջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Կախովի կամուրջ''' ({{lang-en|Suspension bridge}}), [[կամուրջ]], որի հիմնական կրող մասը կառուցված է առաձգական նյութից (ճոպան, շղթա և այլն): Աշխատում է գերձգումով, իսկ երթևեկելի հատվածը կլախված է: Այս տեսակի կամուրջներն անվանում են կախովի, սակայն ճարտարապետական ու շինարարական մասնագիտական գրականության մեջ «կախովի կամուրջ» եզրը չի գործածվում: Նմանատիպ կամուրջների ժամանակակից առաջին օրինակները կառուցվել են 1800-ական թվականներին: Կախովի հասարակ կամուրջները, որտեղ բացակայում են ուղղահայաց կախոցները, երկար պատմություն ունեն և ստեղծվել են աշխարհի լեռնային շատ շրջաններում:
 
Կախովի կամուրջները հաջող կիրառություն ունեն կամրջի մեծ երկարության դեպքում, երբ հնարավորություն չկա կամ վտանգավոր է միջանկյալ հենասյուների տեղադրել (օրինակ` նավարկման վայրերում): Այս տեսակի կամուրջները շատ ներդաշնակ տեսք ունեն: Կախովի կամրջի ամենահայտնի օրինակներից է [[Ոսկե դարպասներ (կամուրջ)|Ոսկե դարպասները]], որը տեղակայված է [[Սան Ֆրանցիսկո]]յի ծովախորշում:
 
Կրող հիմնական ճոպանները կամ շղթաները կամուրջը կախում են ափերին տեղադրված հենասյուներից, որոնց ամրացվում են ուղղահայաց ճոպաններ կամ հեծաններ, որոնցից կախվում է կամրջի հիմնական թռիչքի ճանապարհային պաստառը: Հիմնական ճոպանները շարունակվում են հենասյուների հետևում և ամրացվում գետնին: Ճոպանների շարունակությունը կարող է կիրառվել լրացուցիչ երկու թռիչքների համար:
 
Կենտրոնացված ծանրության ազդեցությամբ կրող կոնստրուկցիան կարող է փոխել իր ձևը, ինչը նվազեցնում է կամրջի կոշտությունը: Ժամանակակից կախովի կամուրջներում ճկվածքից խուսափելու համար ճանապարհային պաստառն ամրացնում են հեծաններով կամ [[Ֆերմա (կոնստրուկցիա)|ֆերմաներով]], որոնք տեղաբաշխում են ծանրությունը:
 
== Կախովի կամուրջների առավելություններ ==
Տող 85.
== Տես նաև ==
* [[Ամենաերկար կամուրջների ցանկ]]
 
 
== Ծանոթագրություններ ==