«Կարմիր կիրակի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 29.
Ձերբակալվածներից ոմանք մայիսի 5-ին տեղափոխվեցին Այասից դեպի Դիարբեքիր ռազմական դատարանի առաջ կանգնելու համար։ Այս հայ մտավորականներն էին՝ [[Նազարեթ Տաղավարյան]]ը, [[Սարգիս Մինասյան]]ը, [[Հարություն Ճանգյուլյան]]ը, [[Գարեգին Խաժակ]]ը և [[Ռուբեն Զարդարյան]]ը: Չհասած Դիարբեքիր, Կարաչայորեն կոչված վայրում նրանք սպանվեցին պետության կողմից հովանավորվող զինված բանդայի կողմից, որը գլխավորում էին [[Չերքեզ Ահմետ]]ը և նրա սպաներ Հալիլն ու Նազիմը<ref name="c-khachig" />: Մեկ այլ բանտարկյալ, [[Ղազար Ղազարյան]]ը (Մարզպետ), ուղարկվեց Կեսարիա ռազմական դատարանի առաջ կանգնելու համար 1915 թվականի մայիսի 18-ին<ref name="Bal87">{{cite book | last1 = Palak'ean |first1 = Grigoris | title = Le Golgotha arménien : de Berlin à Deir-es-Zor | publisher = Le Cerle d'Écrits Caucasiens | location = La Ferté-sous-Jouarre | year = 2002 | volume = 1 | isbn = 978-2-913564-08-4 | oclc = 163168810 |pages = 87–94 }}</ref>: Դատարանից ազատվելուց հետո նա աշխատել է կեղծ օսմանյան փաստաթղթերով գերմանացիների համար Ամանոսի երկաթուղային թունելի կառուցման վրա։ Ապա փախուստի է դիմել Նուսայբին, որտեղ ընկնելով ձիուց մահացել է<ref name="Bal87" />:
 
Գրոհայինները, որոնք պատասխանատու էին սպանություններում դատվել և մահապատժի են ենթարկվել [[Ջեմալ փաշա]]յի կողմից Դամասկոսում 1915 թվականին, այս դեպքերը հետագայում 1916 թվականին դարձան [[Օսմանյան խորհրդարան|Օսմանյան խորհրդարանի]]ի հետաքննության առարկա։ Այս հետաքննությունը ղեկավարում էր [[Հալեպ]] քաղաքից ընտրված խորհրդարանական [[Արթին Բոշգեզենյան]]ը:
 
===Ազատ արձակումը===
Ձերբակալվածներից ոմանք ազատ են արձակվել տարբեր ազդեցիկ մարդկանց ճնշումների և միջամտությունների արդյունքում{{sfn|Der Yeghiayan|2002|p=66}}: Հինգ տեղահանվածներ Չանկիրիից ազատվել են ԱՄՆ դեսպան [[Հենրի Մորգենթաու]]ի միջամտության շնորհիվ<ref name="Yve27" />: Ընդհանուր առմամբ 12 տեղահանվածների Չանկիրիից թույլ է տրվել վերադառնալ Կոստանդնուպոլիս{{#tag:ref|Համաձայն [[Թեոդիկ]]ի 1916-20 տարեգրքի:|group="n"}}: Նրանք էին՝ [[Կոմիտաս]]ը, [[Բյուզանդ Քեչյան|Բյուզանդ Քեչյանը]]ը, [[Վահրամ Թորգոմյան]]ը, [[Բարսեղ Դինանյան]]ը, [[Հայկ Հոյասարյան]]ը, [[Նշան Կալֆայան]]ը, [[Երվանդ Թոլայան|Երվանդ Թոլայանը]]ը, [[Արամ Գալենտերյան|Արամ Գալենտերյանը]]ը, [[Նոյիկ Տեր-Ստեփանյան]]ը, Վրթանես Փափազյանը (ձերբակալվել էր թատերագիր [[Վրթանես Փափազյան]]ի փոխարեն), Գառնիկ Ինջիջյանը և Հակոբ Բեյլերյանը։ Չորս Կոնյայում բանտարկվածների նույնպես թույլ է տրվել վերադառնալ{{#tag:ref|Համաձայն [[Թեոդիկ]]ի 1916-20 տարեգրքի:|group="n"}}, այս մարդիկ էին՝ Ապիգ Մյուբեհեջյանը, Ադամյանը, Խերբեկյանը և Նոսրիգյանը<ref name="teodar16" />:
 
Մնացած տեղահանվածները մնացել էին [[Անկարայի վիլայեթ]]ի նահանգապետի պաշտպանության տակ։ Մաժար բեյը հրաժարվում էր իրականացնել [[Թալեաթ փաշա]]յի հրամանները տեղահանության վերաբերյալ<ref>{{cite news|title=The Real Turkish Heroes of 1915|url=http://www.armenianweekly.com/2013/07/29/the-real-turkish-heroes-of-1915/|newspaper=The Armenian Weekly|date=հուլիսի 29, 2013}}</ref>: Այսպիսով, 1915 թվականի հուլիսի վերջին նրան ազատեցին զբաղեցրած պաշտոնից, և նրա տեղը զբաղեցրեց կենտրոնական կոմիտեի անդամ Աթիֆ բեյը<ref>{{cite web|last=Kevorkian|first=Raymond|title=The Extermination of Ottoman Armenians by the Young Turk Regime (1915–1916)|url=http://www.massviolence.org/IMG/article_PDF/The-Extermination-of-Ottoman-Armenians-by-the-Young-Turk-Regime.pdf|publisher=Online Encyclopedia of Mass Violence|page=31|date=հունիսի 3, 2008}}</ref>: