«Համլետ Գևորգյան (պատմաբան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ժամկետանց կաղապարի հեռացում
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1951]] թ. [[մարտի 1]]-ին [[Ապարանի շրջան]]ի [[Մելիքգյուղ|Մելիք գյուղ]]ում։ [[1968]] թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ [[1970]]-[[1972]] թթ. ծառայել է [[ԽՍՀՄ]] բանակում։ [[1972]]-[[1974]] թթ. որպես բանվոր աշխատել է Աշտարակում։ [[1974]]-[[1979]] թթ. սովորել է [[ԵՊՀ պատմության ֆակուլտետ|ԵՊՀ Պատմության ֆակուլտետ]]ի փիլիսոփայության բաժնում։ [[1979]]-[[1982]] թթ. աշխատանքի է անցել [[Նաիրիի շրջան]]ի թիվ 5 երեկոյան միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար։ Միաժամանակ փիլիսոփայություն է դասավանդել [[Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ]]ում։ [[1982]]-[[1991]] թթ. եղել է ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտի հասարակագիտության ամբիոնի ավագ դասախոս։ [[1991]] թ. ընտրվել է «Հայ շինական» բարեգործական միության նախագահ։ Զուգահեռաբար հայոց պատմություն է դասավանդել [[ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ]]ում և [[Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան|Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում]]։ Մասնակցել է [[Արցախյան պատերազմ]]ին։ Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ [[1999 թվական]]ից աշխատում է [[Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում]] որպես ավագ գիտաշխատող։ [[2002 թվական]]ից համատեղության կարգով [[Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան|Երևանի Պետական Ճարտարագիտական համալսարանի]] պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս է, [[2006 թվական]]ից՝ դոցենտ։
 
Հեղինակ է 10 պատմագիտական մենագրության ([[Նիկոլ Դուման]]», (Երևան, [[2002]], [[2003]]), [[Դրո]] (Երևան, [[1999]], [[2000]], [[2007]]), «[[Սեբաստացի Մուրադ]]» (Երևան, [[2003]]), «[[Սեդրակ Ջալալյան]]» (Երևան, [[2009]]), «Ազատագրական պայքարի հերոսապատումից» (Երևան, 2006), «էջեր հայոց ազատամարտի» (Երևան, 2005, [[2010]]), «[[Պետրոս Ղևոնդյան|Պետո]]ն» (Երևան, [[1994]]), «[[Յապոն]] ([[Հովհաննես Պարոնյան]]). գործը և հուշերը» (Երևան, [[2011]]), երեք գիտաուսումնական աշխատանքների և բազմաթիվ հոդվածների։ [[2011]] թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, [[2012]] թ. ստացել պրոֆեսորի գիտական կոչում։ Գիտական հետաքրքրությունների շրջանակում են [[19-րդ դար]]ի վերջի և [[20-րդ դար]]ի սկզբի հայ ազգային - ազատագրական պայքարի հիմնախնդիրները:
 
== Պարգևներ ==
Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման» և «[[Դրաստամատ Կանայան]]» մեդալներով։
 
== Երկեր ==