«Հայ ազգային կոնգրես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 9.
'''Հայ ազգային կոնգրես''' (ՀԱԿ), կուսակցություն [[Հայաստան]]ում: Հիմնադրվել է 2008 թվականին ստեղծված «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի հիման վրա 2013 թվականին: Նախագահն է [[Լևոն Տեր-Պետրոսյան]]ը։ Փոխնախագահներ՝ [[Լևոն Զուրաբյան]]ը և [[Արամ Մանուկյան (ՀՀՇ)|Արամ Մանուկյանը]]: [[ՀՀՇ]]-ի և ՀԱԿ դաշինքի իրավահաջորդն է։ Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է: Համագումարն իրավասու է քննարկել և լուծել Կուսակցության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց: Համագումարը` ընդունում է Կուսակցության ծրագիրն ու հաստատում կանոնադրությունը, փոփոխություններ և լրացումներ կատարում դրանց մեջ, իր աշխատանքները կազմակերպելու նպատակով ձևավորում է ժամանակավոր հանձնաժողովներ, քննարկում և որոշումներ է ընդունում Կուսակցության գործունեության կարևորագույն խնդիրների և առկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ, պատվիրակներից երկու տարի ժամանակով ընտրում է Կուսակցության նախագահ: Հերթական համագումարը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ`վարչության կողմից: Համագումարի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է Կուսակցության անդամներին ոչ ուշ, քան 30 օր առաջ: Մինչ օրս, սկսած [[1989]]թ. 17 համագումարներ է անցկացրել Հայոց համազգային շարժումը, 2 համագումար դաշինքը եւ [[2013]]թ. [[Ապրիլի 14]]-ին տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության 1-ին համագումարը: Կուսակցությունը ԱԺ-ում ունեցել 5-րդ գումարման ԱԺ-ում ունեցել է խմբակցության 5 անդամ պատգամավոր՝ [[Արամ Մանուկյան]], [[Լևոն Զուրաբյան]], [[Գագիկ Ջհանգիրյան]], [[Լյուդմիլա Սարգսյան]], [[Ստեփան Դեմիրճյան]]։
[[2014-2015]] թթ․ եղել է ոչ իշխանական եռյակ դաշինքի անդամ։ 2015 թ․ պայքարել է սահմանադրական փոփոխությունների դեմ։ [[2017]] թ․ մասնակցել է ԱԺ ընտրությունների <<Կոնգրե-ՀԺԿ>> դաշինքով։ [[2018]] թ․ Երևանի քաղաքապետի և ԱԺ ընտրություններում սատարել է <<Իմ քայլը>> դաշինքին։
 
 
{{Հայաստանի կուսակցություններ}}