«Գնեոս Պոմպեոսի արշավանքը Վիրքի և Աղվանքի դեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 15.
----
{{Դրոշավորում|Արտաշեսյանների թագավորություն}}|Հրամանատար1=[[Գնեոս Պոմպեոս]]|Հրամանատար2=[[Արտակ Ա]]|Ուժեր1=|Ուժեր2=|Կորուստներ1=|Կորուստներ2=}}
'''Գնեոս Պոմպեոսի վիրա-աղվանական արշավանք''', [[Հռոմեական հանրապետություն|Հռոմեական հանրապետության]] եռապետ [[Գնեոս Պոմպեոս]]ի արշավանքը [[Վիրքի Արտաշեսյան արքայատոհմ|Արտաշեսյանների]] կողմիցգերագահությունն կառավարվողընդունած [[Վիրք]]ի և [[Աղվանք|Աղվանից թագավորության]] դեմ, որն ընթանում է [[Մ.թ.ա. 65|մ․թ․ա․ 65 թվականին]]՝ [[Միհրդատյան պատերազմներ|Միհրդատյան երրորդ պատերազմի]] շրջանակներում՝ [[հայ-հռոմեական պատերազմ]]ներից հետո։ Ռազմական գործողությունները գլխավորապես տեղի էին ունենում վրացական կողերում՝ Քարթլիում, Կողքիսում և հարակից տարածքներում։ Քննարկվող ժամանակաշրջանում [[Հռոմեական հանրապետություն]]ը ձգտում էր ընդլայնել իր ազդեցության աշխարհագրական սահմանները և լիարժեք գերիշխանության հասնել [[Մերձավոր Արևելք]]ում։
 
[[Պոնտոսի թագավորություն|Միհրդատյան Պոնտոսի]] նվաճումից և [[Մեծ Հայք|Մեծ Հայքի թագավոր]] [[Տիգրան Մեծ|Տիգրան Բ Մեծի]] հետ [[Արտաշատի պայմանագիր|դաշնակցային պայմանագրի]] կնքումից հետո, հռոմեացիները երթով շարժվում են դեպի [[Վիրք]] և [[Աղվանք]]<ref>Վրացական սովետական հանրագիտարան, հատոր 8, էջեր 156-157, Թբիլիսի, 1984</ref>։ Բացի նվաճողական ձգտումներից՝ հռոմեացիները Իբերիայի թագավորության նկատմամբ տածում էին թշնամական վերաբերմունք։ Դա պայմանավորված էր Պոնտոսի հետ Վիրքի դաշնակցային հարաբերություններով, ինչպես նաև [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորության]] գերագահության տակ գտնվելու իրողությամբ։ Պոմպեոսի ներխուժման ժամանակ Վիրքում իշխում էր Արտաշեսյանների ժառանգորդ [[Արտակ Ա|Արտակ Ա-ը]], որը գահը ժառանգել էր [[Վիրքի հպատակեցումը Տիգրան Մեծի կողմից|Տիգրան Մեծի կողմից Իբերիայի թագավորության հպատակեցումից]] հետո։