«Հեթում Բ»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
("Hetum_2.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Ellin Beltz մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/File:Hetum 2.jpg:)
չ (→‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
 
{{Տեղեկաքարտ միապետ|անուն=Հեթում Բ|տիտղոս=|պատկեր=|կալանք=|իշխանություն=[[1289]] — [[1289]]|թագադրում=[[1289]]|լրիվ անուն=Հեթում Հեթումյան|մայրենի_լեզու1=|մայրենի_լեզու1_անուն1=|հաջորդող=Հեթում Բ|թագուհի=|տոհմ=[[Հեթումյաններ]]|հայր=[[Լևոն Գ]]|մայր=[[Կեռան (թագուհի)]]|զավակներ=|ծնունդ=4 մայիս 1265|ծննդավայր={{դրոշավորում|Հայաստան}},|մահ=17 նոյեմբեր [[1307]] (42 տարեկանում)|վախճանի վայր=|թաղում=|թաղման վայր=|ազգություն=[[հայ]]}}
'''Հեթում Բ''' (4 մայիս 1265 - [[1307|17 նոյեմբեր 1307]]), Հայոց թագավոր [[Կիլիկյան Հայաստան|Կիլիկիա]]յում, [[1289]] թվականից։ [[Հեթումյաններ]]ի արքայատոհմից։ Հաջորդել է հորը՝ [[Լևոն Գ]]-ին։ Հեթումի լատինամոլ վարքագծի համար [[Եգիպտոս]]ի Աշրաֆ սուլթանը չեղյալ է հայտարարել 1285 թվականին [[Կիլիկյան Հայաստան]]ի հետ կնքած 10–ամյա հաշտության պայմանագիրը և [[1292]] թվականին պաշարել ու գրավել է կաթողանիստ [[Հռոմկլա]] քաղաքը։ Սուլթանության զորքերի հետագա առաջխաղացումը կանխվել է հայկական որոշ բերդերի զիջման գնով։ [[1294]] թվականին Հեթումը, գահը զիջելով իր եղբայր [[Թորոս]]ին, մտել է վանք։ Հայ ավագանու պահանջով [[1295]] թվականից կրկին գահակալելով՝ Հեթումը փորձել է վերանորոգել դաշինքը մոնղոլների և [[Բյուզանդիա]]յի հետ։ Դժգոհելով Հեթումի քաղաքականությունից, 1296 թվականին նրա եղբայր Սմբատը գրավել է գահը և Հեթումին բանտարկել [[Բարձրբերդ]]ում։ 1298 թվականին [[Սմբատ Ա Հեթումյան|Սմբատ]]ից գահը խլել է մյուս եղբայրը՝ [[Կոստանդին Բ|Կոստանդին]]ը։ Օգտվելով [[Կիլիկյան Հայաստան]]ում տիրող գահակալական կռիվներից, 1298 թվականի գարնանը [[Եգիպտոս]]ի սուլթանության ու հարևան ամիրայությունների զորքերը նվաճել են երկրի հարավ–արևելյան շրջանները՝ մի շարք բերդաքաղաքներով։ [[1299]] թվականին հայ իշխանները դարձյալ գահ հրավիրեցին Հեթումին։ Նույն թվականին նա մոնղոլների դաշնակցությամբ ետ գրավեց հիշյալ բերդաքաղաքները։ [[1301]] թվականին Հեթումը Հայոց թագավոր օծելով մանկահասակ եղբորորդուն՝ [[Լևոն Դ]]-ին, դարձավ նրա խնամակալը։ [[1307]] թվականին թաթար զորավար Փիլարղուն Հեթումին և [[Լևոն Դ]]-ին բանակցության պատրվակով հրավիրելով [[Անարզաբա]]՝ կոտորեց նրանց։
 
* {{книга|автор= Сукиасян А. Г.|заглавие = История Киликийского армянского государства и права|ссылка= http://armenianhouse.org/suqiasyan/cilicia/armenian-state-law.html|место= Ереван|издательство= Митк|год= 1969|ref=А. Г. Сукиасян}}