«Հեղուկ բյուրեղներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ավելացվել է ինֆորմացիա ՀԲ դասակառգման եւ կիրառության վերաբերյալ
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 8.
 
          Սմեկտիկ   հեղուկ բյուրեղներում մոլեկուլները դասավորված են շերտերով և ծանրության կենտրոնը գտնվում է այդ շերտերում: Սմեկտիկ հեղուկ բյուրեղներում, կողմնորոշումային կարգավորվածության հետ մեկտեղ, առկա է նաև դիրքային որոշակի կարգավորվածություն` մոլեկուլները դասավորված են շերտերով այնպես, որ շերտի ներսում նրանց զանգվածների կենտրոնները կրկին բաշխված են քաոսայնորեն, սակայն մի շերտից մյուսն անցնելը խիստ դժվարացված է : Նեմատիկ հեղուկ բյուրեղներում մոլեկուլները ձգտում են իրենց հարևան մոլեկուլներին կողմնորոշել իրենց երկար առանցքներին զուգահեռ: Ամենաբարդ մոլեկուլները համակցված են խոլեստերիկներում քանի որ ֆորմուլացվում են միայն քիրալային կամ էլ նման մոլեկուլների փոքր խմբերով, որոնք ավելանում են նեմատիկ հեղուկ բյուրեղներում : Ընդհանուր առմամբ քիրալությունը (հունական cheir- ձեռք բառից), դա օբյեկտի՝ իր հայելային արտապատկերման հետ անհամատեղելի լինելու հատկությունն է: Քիրալային միացումները հնարավոր չէ մեկը մյուսի հետ փոխատեղել փոխարինվողների ներքին պտույտներով: Այդպիսի քիրալային համաչափություն ունեն նաև մարդու աջ և ձախ ձեռքերը: Քիրալային են սովորաբար լինում այնպիսի մոլեկուլները, որոնցում կան օրինակ ածխածնի ատոմներ: Քիրալային իզոմերներում միանման են քիմիական և ֆիզիկական հատկությունները: Տարբեր կերպ են դրսևորվում միայն հարթ բևեռացված լույսի նկատմամբ, ինչից էլ ստացել են իրենց անվանումը՝ օպտիկապես ակտիվ կապեր: Խոլեստերիկները իրենց կառուցվածքով հիմնականում հիշեցնում են նեմատիկների` մոլեկուլները նրանց մեջ դասավարված են այնպիսի բարակ շերտերով, որ իրենց երկար առանցքները զուգահեռ են մեկը մյուսին և դիտվում է կողմնորոշված կարգավորվածությամբ : Սակայն հեղուկ բյուրեղի մոլեկուլում անհամաչափ ատոմների առկայությունը հանգեցնում է նրան, որ հաջորդ շերտի մոլեկուլը շրջի ոչ մեծ α անկյունով: Այս անկյունը շատ փոքր է (0,05° - 0,5° ), բայց արդյունքում ստացվում է պարուրաձև կառուցվածք, որում հարևան շերտերի միջև հեռավորությունը մոտավորապես հավասար է մոլեկուլի հաստությանը: Եթե շարժվենք պարույրի առանցքի երկարությամբ, ապա որոշակի ժամանակահատված հետո մոլեկուլների կողմնորոշված դասավորությունը կդառնա նույնը, ինչպես սկզբում :
 
[[Կատեգորիա:Բյուրեղներ]]
[[Կատեգորիա:Քիմիա]]