«Հնդկեղեգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հեռացնում եմ անավարտի պիտակը, քանի որ հոդվածը ունի 8656 բայթ ծավալ
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Պատմություն ==
Հնդկեղեգը տարածված է [[Ճապոնիա|Ճապոնիայում]]յում, [[Չինաստան|Չինաստանում]]ում, [[Հնդկաստան|Հնդկաստանի]]ի հյուսիսային շրջաններում։ Սակայն այն ավելի փարթամ աճում է միայն արևադարձային գոտու հասարակածային շրջաններում։ Հնդկեղեգը առաջին անգամ Եվրոպա է բերվել 1827 թվականին, սակայն մինչև այժմ էլ այդ աշխարհամասում այն չունի տնտեսական նշանակություն։ Բամբուկից պատրաստված զենքը օգտագործում են նաև աշխարհի մյուս ժողովուրդները․ տիբեթցիները անգլիական զորքերի դեմ կռվում էին բամբուկի թնդանոթներով։ 1904 թվականի ռուս–ճապոնական պատերազմի ժամանակ ճապոնացիները [[Պորտ–Արտուր (նավահանգիստ)|Պորտ–Արտուրի]] վրա գրոհելիս օգտագործել են հնդկեղեգի զենքեր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական հեծելազորի որոշ տեսակները զինված էին հնդկեղեգի նիզակներով։ Բնիկները պատրաստում են ցանկացած երկարության և բարձրանալու համար շատ հարմար աստիճան, որի միջոցով ծառերի կատարներից իջեցնում են վայրի մեղուների փեթակները։ Սումատրա կղզու Պալեմբան քաղաքում կան փողոցներ՝ լողացող տներով, որոնք կառուցված են հնդկեղեգի խրձերից։ Մալայայի Լոմբոկ և Սուլավեսի կղզիներում շինարարական անտառանյութի թանկության պատճառով տները կառուցում են հնդկեղեգից։ Կալիմանատու կղզու գետերի և ձորերի վրա բամբուկից կառուցվում են կախովի կամուրջներ։ Հմուտ արհեստավորները բամբուկից պատրաստում են գեղեցիկ քամհարներ ու սրնգափողեր։ Տեղացիները հնդկեղեգից պատրաստում են թեթև և ամուր նավեր։ Վրաստանի մերձարևադարձային շրջաններում մշակվում է բամբուկի մի քանի տասնյակ տեսակ։ Բամբուկի այդ տեսակները լավ աճում են, երբ ջերմաստիճանը չի իջնում 18 °C–ից, իսկ տեղումները հասնում են 1200—1500 մմ։ Մեր հանրապետությունում հնդկեղեգի մշակման համար համեմատաբար նպաստավոր պայմաններ ունեն [[Իջևան|Իջևանի]]ի, [[Նոյեմբերյան|Նոյեմբերյանի]]ի, [[Մեղրի|Մեղրիի]]ի շրջանները։
 
=== Կիրառություն ===
Փայտանյութի բացառիկ ամրության, թեթևության, գեղեցիկ տեսքի համար բամբուկը բազմատեսակ կիրառություն ունի ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում։ Այն մեծ չափով օգտագործվում է դահուկային հենափայտերի, լեռնագնացների ցուպերի, կարթաձողերի, ձեռնափայտերի, ռադիոկայմերի, աստիճանների, ջերմատների նաև վահանների արտադրության համար։ Թեյագործական շրջաններում հնդկեղեգի բարակ և մանր ճյուղերից են պատրաստում [[թեյ|թեյի]]ի [[տերևներ|տերևների]]ի հավաքման զամբյուղները, իսկ խաղողագործական շրջաններում պատրաստում են ցանկաշարեր խաղողի վազերի համար։ Հնդկեղեգը շատ լավ հումք է բարձր որակի թղթի և երաժշտական գործիքների արտադրության համար։ Այդ բույսի ցողունը կարելի է սուր դանակով կամ կացնով երկարությամբ կտրտել և բաժանել ցանկացած մեծության մասերի, որոնք լինում են չափազանց ամուր և ճկուն։ [[Մալայան արշիպելագ|Մալայան արշիպելագի]]ի կղզիների բնակիչները բամբուկի այդ սուր կտրվածքներից պատրաստում են նիզակների, նետերի ծայրապանակներ<ref>Կ․Մ․ Հարությունյան, Բուսական աշխարհի արժեքավոր տեսակները, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1984</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հնդկեղեգ» էջից