«Հպարտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
Վասիլենկոն «Կրոնա-փիլիսոփայական համառոտ բառարանում» (1996) նշում է․ «Արևելյան ասկետիկան նույնացնում է հպարտությունը և ամբարտավանությունը, ինչը ազդել է ռուսերեն պրակտիկայի վրա։ Արևմտյան ավանդությունում հպարտությունը առանձնացնում են ամբարտավանությունից և մեկնաբանում են բարոյա-չեզոք կամ դրական իմաստով՝ որպես բնական ինքնագնահատականի զգացում, ինքնագնահատականի ճանաչում, որպես ստեղծագործական խիզախում, որպես Աստծո կողմից որդեգրվածության գիտակցում »<ref name=autogenerated1>[http://www.terme.ru/dictionary/188/word/gordost-gordynja ГОРДОСТЬ, ГОРДЫНЯ]</ref>։
 
Վասիլենկոն նաև նշում է, որ [[անտիկ աշխարհ]]ում Հպարտությունը (հուն.՝ hybris)․ «ճակատագրով սահմանված հանդուգն ելք էր»<ref name=autogenerated1 />։ [[Հերոդոտոս]]ի մոտ պարսիկ Արտաբանը ասում է [[ Քսերքսես I|Քսերքսես]]ին․ «Դու տեսնում ես, որ Աստված կայծակնահարում է մեծությամբ և ուժով աչքի ընկնող արարածներին՝ փորձելով ոչնչացնել նրանց, փոքրերին նա չի էլ նկատում։ Դու տեսնում ես՝ ինչպես է նա հարվածում իր կայծակներով միշտ ամենաբարձր շինություններին ու ծառներին․ սիրում է Աստված աչքի ընկնող ամեն ինչ հավասարեցնել»<ref>[http://ancientrome.ru/publik/article.htm?a=1293240187 Борухович В. Г. Научное и литературное значение труда Геродота]</ref>։
 
«Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» ստեղծագործությունում այդ բառը հոմանիշ է գոռոզությանը, անբարտավանությանը, փառասիրությանը․ այն, որ նա ամբարտավանության հետ նույն ծագումն ունի նշում է «горе́» բառը, որը նշանակում է «վերև»։