«Ֆերդինանդ I (Ավստրիա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{այլ կիրառումներ|Ֆերդինանդ I (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Միապետ}}
'''Ֆերդինանդ I''' ({{lang-de|Ferdinand I}}, ([[հունգարերեն|հունգ.]]՝ ''V. Ferdinánd'', {{ԱԾ}}), [[Ավստրիա]]յի կայսր, [[Հունգարիա]]յի և [[Չեխիա|Բոհեմիայի]] թագավոր (որպես '''Ֆերդինանդ V''')։ Գահակալել է [[1835]]-ից թվականից [[1848]] թվականը, երբ նա ստիպված եղավ հրաժարվել գահից։
 
== Կենսագրություն ==
Նա Ավստրիայի կայսր [[Ֆրանցիսկ I (Ավստրիայի կայսր)|Ֆրանցիսկ I-ի]] և [[Նեապոլ և Սիցիլիա]]յի թագուհի Մարիա Թերեզայի ավագ որդին էր։ Կայսր Ֆրանց I-ը, չնայած Ֆերդինանդի [[էպիլեպսիա]]յի ու մտավոր կարողությունների ակներև բացակայության, այնուամենայնիվ պնդեց նրան՝ որպես գահաժառանգ նշանակելու վրա՝ հանուն [[Հաբսբուրգներ|Հաբսբուրգյան]] միապետության ավանդական սկզբունքների պահպանման։ Ֆերդինանդն օծվեց որպես Հունգարիյի թագավոր [[1830]] թ.։ [[1832]] թվականի օգոստոսին նա վերապրեց իր վրա կատարված ձախողված մահափորձը, և [[1835]] թ. [[մարտի 2]]-ին բարձրացավ Ավստրիայի կայսերական գահը։ Ֆերդինանդի մտավոր անկարողության պատճառով կառավարական գործերով հիմնականում զբաղվում էր այսպես կոչված «պետական կոնֆերանսը», որտեղ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրեց Ավստրիայի [[կանցլեր]] (վարչապետ) [[Կլեմենս ֆոն Մետեռնիխ|Մետեռնիխը]]։ [[1836]]-ին թվականին Ֆերդինանդն օծվեց որպես Բոհեմիայի թագավոր (վերջին Հաբսբուրգն այդ տիտղոսով), իսկ 1838-ին՝ թվականին՝ որպես [[Լոմբարդիա]]յի և [[Վենետիկ]]ի թագավոր։
 
[[Հունգարական հեղափոխություն 1848|1848 թ. հեղափոխության]] ժամանակ ապստամբ հեղափոխականների զայրույթն ուղղված էր ոչ այնքան անձամբ Ֆերդինանդի դեմ, որքան՝ կառավարությունը ղեկավարող խմբակի դեմ, որն ամեն կերպով դիմադրում էր որևիցե ազատական բարեփոխումների անցկացումը [[Ավստրո-Հունգարիա]]յում։ 1848-ին թվականին նա պաշտոնազուրկ արեց Մետեռնիխին և այլ զիջումների դիմեց, որոնք սակայն նույնիսկ մասամբ չբավարարեցին հեղափոխականներին։ Մայիսին ապստամբեց Վիեննայի ժողովուրդը և Ֆերդինանդ I-ը, հեռանալով [[Օլոմոուց|Օլմյուտց]], [[1848]] թ. [[դեկտեմբերի 2]]-ին հրաժարվեց գահից, հօգուտ իր եղբորորդու՝ [[Ֆրանցիսկ Հովսեփ I|Ֆրանցիսկ Հովսեփի]] (ինքը՝ Ֆերդինանդը զավակներ չուներ)։
 
Կյանքի վերջին տարիներին Ֆերդինանդի առողջական վիճակն ավելի վատթարացավ. լինում էին դեպքեր, երբ նա օրական 20-ից ավելի էպիլեպտիկ ցնցումներ էր ապրում։ Դեպի վատը գնաց նաև նրա հոգեկան վիճակը՝ վերջում նա արդեն խելագարված էր։ Մահացավ Պրահայում 1875 թ. հունիսի 29-ին։