«Մանկական սնունդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎Տեսակներ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 16.
Մանկական սնունդը կարելի է բաժանել երկու տեսակի՝ կաթնային և ոչ կաթնային։
 
Կովի կամ այծի կաթի հիմքով մանկական կաթնային խառնուրդները համարվում են հարմարեցված, քանի որ դրանց բաղադրությունից հանված են կենդանի սպիտակուցները, որոնք դժվարությամբ են մարսվում նորածնային տարիքի երեխաների կողմից<ref name="SamourKing2011">{{cite book|last1=Samour|first1=Patricia|last2=King|first2=Kathy|title=Pediatric Nutrition|url=https://books.google.com/books?id=i296siNjm8MC&pg=PA92|accessdate=25հունվարի January25, 2013|date=2011-01-07|publisher=Jones & Bartlett Publishers|isbn=9780763784508|page=92}}</ref>։ Կովի կաթից պատրաստված մանկական սնունդը կարող է ծանրաբեռնել երեխայի՝ դեռևս չհասունացած մարսողական համակարգը, ինչը կարող է բացասական ազդեցություն թողնել նրա առողջության վրա։ Այդ իսկ պատճառով եթե անհնար է կերակրել բնական եղանակով, մանկաբույժները խորհուրդ են տալիս երեխային կերակրելու համար օգտագործել հարմարեցված մանկական սնունդ։
 
Մանկական ոչ կաթնային խառնուրդները պատրաստվում են հատուկ այն երեխաների համար, որոնց հակացուցված է [[կազեին]]ը (կովի կաթի սպիտակուց)։ Ոչ կաթնային մանկական սնունդը պարունակում է այն նույն սննդային նյութերը, ինչպես սովորական հարմարեցված խառնուրդները՝ բացառությամբ կաթնային շիճուկի։ Այն փոխարինվում է այլընտրանքային բաղադրիչով՝ սոյայի սպիտակուցով, որն ունի սննդային բարձր արժեք, ալերգիա առաջացնելու հավանականությունը ցածր է և հեշտությամբ է յուրացվում երեխայի՝ դեռ չհասունացած մարսողական համակարգի կողմից։
 
Կաթնաթթվային մանկական խառնուրդներն օգտագործվում են մանկական սննդի մեջ՝ որպես լրացում սովորական հարմարեցված սննդին [[փորկապություն]]ը կանխարգելելու նպատակով, կամ որպես մանկական սննդի հիմնական տեսակ, եթե երեխան ունի մշտական խնդիրներ՝ կապված մարսողության հետ։ Մանկական բուժիչ-կանխարգելիչ խառնուրդները օգտագործվում են մանկական սննդում նորածնային տարիքի երեխաների զարգացման տարատեսակ խանգարումները շտկելու և բուժելու նպատակով։ Մանկական կերերը (հատկապես բուժիչ-կանխարգելիչները) օգտագործվում են միայն բժշկի նշանակմամբ։
 
== Կաթնային խառնուրդի դասակարգում ==