«Մարիենբուրգ (դղյակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 14.
{{Համաշխարհային ժառանգություն|847}}
 
'''Մարիենբուրգ դղյակը''' ({{lang-de|Ordensburg Marienburg}}) [[Տևտոնյան միաբանություն|Տևտոնյան միաբանության]] մեծ մագիստրոսների նստավայրի դերն էր կատարում [[1309]] թ.-ից մինչև [[1456]] թվականները։ Գտնվում է [[Լեհաստան]]ի [[Մալբորք]] քաղաքում։ Դա աշխարհի ամենախոշոր միջնադարյան դղյակն է, աղյուսային [[Գոթիկա|գոթիկայիգոթիկա]]յի, պատմական հուշարձանի, [[Համաշխարհային ժառանգություն|Համաշխարհային ժառանգության]] լավագույն նմուշներից մեկն է<ref name="touropia">[http://www.touropia.com/largest-castles-in-the-world/ Malbork Castle (with an area of 143,591 square meters), the largest castle in the world by KML Area Calculator.] Touropia, the Travel List Website: "10 Largest Castles in the World." Accessed 6 April 2011.</ref>։
 
Դղյակը ի պատիվ [[Մարիամ Աստվածածին|Մարիամ Աստվածածնի]] հիմնադրել են տևտոնական ասպետները [[Նոգատ]]ի ափին ([[Վիսլա]]յի գետաբերանին) [[1274]] թվականին։ Շինարարության նախապատրաստությունը սկսվել է 1278 թվականին, երբ շինարարները սկսել են կտրել անտառը և հավաքել շինանյութեր (աղյուս, բնափայտ և հիմքի համար քար)։ Ամենամեծ ջանքերը պահանջեց աղյուսների և կղմինդրների արտադրությունը։ 1278-1280 թվականներին օգտագործվել է ավելի քան 4 480 000 միավոր որոնցից 1 280 000 ծախսվել է պատերի կառուցման համար իսկ 3 200 000-ը՝ դղյակի շինարարության համար:
Պատրաստման առաջին փուլը կարելի է թվագրել 1278-1281 թվականներին (կառուցումը սկսելուց մինչև մոտակա Զանտիրյայից վանքի միացումը): Այդ ժամանակամիջոցում դղյակը հանդիսանում էր ասպետական միաբանության ամենափոքր վարչական միավոր։ Այն կազմված էր գլխավոր դղյակից (ավելի ուշ կոչվել է «բարձրադիր դղյակ») և ամրոցից (ավելի ուշ՝ «միջին դղյակ»):
 
Սկզբում կառուցվել է հյուսիսային թևը, որտեղ տեղակայվել են ամենակարևոր տարածքները՝ [[Կապելլա (ճարտարապետություն)|կապելլա]], ժողովների դահլիճը, բնակելի տներ: Այնուհետև կառուցվել է արևմտյան թևը, որտեղ տեղակայված է ղեկավար սենյակը և սեղանատունը: Հարավային և արևելյան մասերը եզրափակում են փայտյա դամբարաններ, արհեստանոցներ և ախոռներ։
 
Դղյակի հաջորդ կարևոր մասը դղյակի տանիքի հարավ-արևմուտքում պաշտպանողական աշտարակն է, որը միացվածել է դղյակին և կոչվում է դանսկեր։ Այն պետք է խաղար Մալբոռկա քաղաքի սանիտարական աշտարակի, պաշտպանության կետի և դիտակետի դեր։ Մյուս աշտարակը, որը անվանվել է «զանգաձև», կառուցվել է մինչև 13-րդ դարի վերջը, գտնվել է դանսկերի հակառակ անկյունում։ Սկզբնապես աշտարակը ունեցել է պաշտպանողական նշանակություն, բայց դղյակի ընդլայնումից հետո կորցրել է իր նշանակությունը։ 1309 թվականին [[Վենետիկ]]ից դղյակ տեղափոխվել է մեծ մագիստրոս միաբանությունը: 14-րդ դարի ընթացքում ամրոցը շատ անգամներ ընդարձակվել և վերակառուցվել է: Ամրոցի պատերի ներքո տարածքը կազմել է 210 հազար մ³, իսկ դղյակի բնակչության թվի վերաբերյալ առավելագույն տարիներին մոտեցել է 3000-ին:
 
1309 թվականին որոշվել է [[Վենետիկ]]ից Մալբոռկ տեղափոխել մեծ մագիստրոսի միաբանության աթոռը, որը այդ ժամանակից ի վեր դարձել է Տևտոնական միաբանության մայրաքաղաքը։ Մեծ մագիստրոսի հետ ամրոցում եղել են բազմաթիվ եղբայրներ, որոնք պահանջում էին ընդլայնել և վերակառուցել համալիրը<ref name="Emery143">{{harvnb|Emery|2007|p=143}}</ref>։ «Բարձր ամրոցում» ամենից շատ տեղեր գրավել են բնակելի տարածքները: Բացի այդ, այստեղ գտնվում էր կապելլան: Նշանակալի չափով ընդլայնվել է դղյակի սուրբ [[Մարիամ Աստվածածին|Մարիամ Աստվածածնի]] եկեղեցին. այն ընդլարձակվել է արևելքից, այդտեղ տեղադրել են սուրբ Աննայի մատուռը, որը նախատեսված է մեծ մագիստրոսների թաղման համար: Արևելյան ճակատի պատուհանին տեղադրված է Մայր Աստվածածնի և [[Հիսուս]]ի նկարը, որն էլ ավելի ուշ ծածկվել է եղել խճանկարով (որը 1945 թվականին ավերվել է եկեղեցու արևելյան մասի հետ միասին): Հին ամրոցում («միջին ամրոցում») եղել է մեծ մագիստրոսների նստավայրը:
 
Մայլբորքը 1410 թվականին [[Գրյունվալդի ճակատամարտ|Գրյունվալդի]] ճակատամարտի ժամանակ եղել է պաշարված լեհ-լիտվական զորքերի կողմից, որոնց առաջնորդում էր թագավոր [[Վլադիսլավ]] 2-րդ Յագայլոն:
 
Հաջորդ պարտությունը ասպետները կրել են Գրյունվալդի ճակատամարտի ժամանակ, մեծ մագիստրոսների աթոռանիստը ենթարկվել է երկար պաշարման: Մարիենբուրգ քաղաքը ոչնչացվել է, բայց ամրոցը վերացնել չի հաջողվել: 1456 թվականին մագիստրոսը հանձնել է ամրոցը՝ բոհեմյան վարձակալներին պարտքը վճարելու համար և տեղափոխվել է [[Քենինգսբերգ]]<ref name="Eckstein">[http://www.poniec.pl http://www.poniec.net/index.php?option=com_content&task=view&id=26&Itemid=45, As per Antoni Eckstein, ''History of Poniec''], published in "Roczniki Historyczne", v.II, p.92 of IH PAN (Institute of History, Polish Academy of Science), 1926</ref>, իսկ վարձկանները այն վաճառել են Լեհաստանի թագավոր [[Կազիմիր VI]]-ին: Այսպես ամրոցը Լեհաստանի Թագավորության կազմում է հայտնվել:
 
Տասներեքամյա պատերազմի ընթացքում ամրոցը 1457 թվականին վաճառվել է Լեհաստանի թագավոր [[Կազիմիր Յագելոյ|Կազիմիր Յագելոյին]]ին 190 հազար ֆլորինով չեխ առևտրական վարձկան [[Ուլրիխ Կիրվոնկու]]ի միջոցով, որն ստացել էր ամրոցը գրավի փոխարեն, որով վճարել էր միաբանությունը: Լեհ թագավորը հաղթական կերպով մտել է ամրոց 1457 թվականի հունիսի 7-ին: Այդ ժամանակից մինչև 1772 թվականը այն լեհ թագավորների նստավայրերից էր: Բարձր ամրոցը ծառայում էր նաև որպես արհեստանոց, իսկ խոշոր սեղանատունը, որտեղ տեղի էին ունենում թագավորի ընդունելությունները: Թագավորի նստավայրը գտնվել է Մեծ մագիստրոսների պալատում: 16-րդ դարի երկրորդ կեսին գլխավոր աշտարակի վրա տեղադրվել է ժամացույցից: 1618 թվականին ամրոցի լեհական կաթոլիկ եկեղեցին վերակառուցվել է բարոկկո ոճով: 1626 թվականի հուլիսի 17-ին ամրոցը Գուստավ Ադոլֆի գլխավորությամբ գրավել են շվեդական զորքերը:
 
17-րդ դարում շվեդական արշավանքների ժամանակ ամրոցը քանդվել է։ Այնուամենայնիվ, այդտեղ է ստորագրվել Մարիենբուրգյան պայմանագիրը, ըստ որի [[Ֆրիդրիխ Վիլհելմ I|Ֆրիդրիխ Վիլհելմ I-ը]] [[Կառլ 10-րդ Գուստավ]]ից անցել է վասալային կախվածության<ref>{{Книга|автор=|заглавие=William Young. International Politics and Warfare in the Age of Louis XIV and Peter the Great: A Guide to the Historical Literature. — iUniverse, 2004-09. — 541 с. — ISBN 9780595329922.|ответственный=|издание=|место=|издательство=|год=|страницы=|страниц=|isbn=|isbn2=}}</ref>:
 
Նապոլեոնյան պատերազմի ժամանակ Մարիենբուրգում տեղակայվել են զինանոցը և զորանոց: Լեհաստանի բաժանումներից հետո ուշադրություն են դարձրել պրուսական ճարտարապետ [[Դավիդ Ժիլ]]ի վրա, որն իր որդու՝ Ֆրիդրիխի հետ հրատարակել են իրենց էսքիզները: [[Բեռլին]]ի գոթական ոճի սիրահարները հավաքել են միջոցներ ամրոցի վերակառուցման համար, որն սկսվել է 1816 թվականին:
 
1930-ական թվականների սկզբին՝ [[Ադոլֆ Հիտլեր]]ի իշխանության գլուխ կանգնելու ժամանակ, նացիստները օգտագործել են ամրոցը Հիտլերյուգենդի և Գերմանացի աղջիկների միության համար: Մարիենբուրգի Տևտոնական դղյակը ծառայել է որպես նացիստների կողմից ստեղծած միաբանության ամրոցների նախատիպ<ref>Shier, William: ''The Rise and Fall of the Third Reich'', p. 255—256, ASIN B000EA3XL4</ref>:
 
Երկրորդ համաշխարհային պատերազմը ամրոցի տեղում թողել է փլատակներ, սակայն լեհական իշխանությունը որոշել է վերակառուցել ամրոցը նախապատերազմյան ձևով: Մինչև 2016 թվականը մայր տաճար պահպանվել է ավերակների տեսքով: Այժմ վերականգնումը, որը կատարվում է [[Նորվեգիա]]յի և [[Լիխտենշտեյն]]ի հաշվին, ամբողջությամբ ավարտվել է: Ամրոցի թանգարանը ընդգրկված է Լեհաստանի թանգարանների պետական ցուցակում:
Տող 71.
*[http://sekulada.com/zamek-w-malborku/ History and photos of the Malbork castle] {{pl icon}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Համաշխարհային ժառանգություն Լեհաստանում]]
[[Կատեգորիա:Լեհաստանի դղյակներ]]