«Միլթ Քալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 5.
Միլթոն Քալը ծնվել է 1909 թվականի մարտի 22-ին Սան Ֆրանցիսկոյում, որտեղ սովորել է սովորական դպրոցում։ Ավագ դպրոցը թողել է, որպեսզի կատարի իր վաղեմի երազանքը՝ դառնալ ամսագրի նկարազարդող կամ ծաղրանկարիչ։
 
Զբաղվել է լուսանկարների ռետուշմամբ և մակետների սոսնձմամբ ներկայումս գոյություն չունեցող «Oakland Post-Enquirer»-ում, իսկ հետո՝ «San Francisco Bulletin»-ում։ Դրանից հետո բացել է իր սեփական արվեստանոցը, սակայն [[Մեծ ճգնաժամ|Մեծ ճգնաժամի]]ի պատճառով ստիպված է եղել փակել այն։
 
Մի անգամ տեղական կինոթատրոնում Միլթը տեսել է Walt Disney-ի [[Երեք խոզուկներ (մուլտֆիլմ, 1933)|«Երեք խոզուկները»]] մուլտֆիլմը և հիացել իր տեսածով: Դիսնեյի ստուդիայում Միլթ Քալին ընդունել են 1934 թվականի հունիսին որպես անիմատորի օգնական։ Նա սկզբում օգնել է կարճամետրաժ մուլտֆիլմերի արտադրության գործերում, ինչպիսիք են՝ «Միկիի կրկեսը» ({{lang-en|Mickey’s Circus}}), «Միայնակ ուրվականներ» ({{lang-en|Lonesome Ghosts}}) և «Անճոռնի ճուտիկը» ({{lang-en|The Ugly Duckling}})։
 
Միլթ Քալի գործընկերները նշել են, որ նա ունեցել է նկարելու արտասովոր ունակություններ, թեև չի ավարտել հատուկ ուսումնական հաստատություններ<ref>{{cite web|url=http://www.michaelbarrier.com/Interviews/Kahl/Kahl.html|title=An interview by Michael Barrier and Milton Gray|last=Barrier|first=Michael|date=2011-03-30|publisher=michaelbarrier.com|accessdate=2015-05-07}}</ref>։ Միլթ Քալին վստահել են կերպարների մշակումը։ Օրինակ՝ նա մշակել է [[Փիթեր Փեն (1953, մուլտֆիլմ)|Փիթեր Փենի]], [[Ալիսան հրաշքների աշխարհում (մուլտֆիլմ, 1951)|«Ալիսան հրաշքների աշխարհում»]] մուլտֆիլմի Ալիսայի, [[Քնած գեղեցկուհին (մուլտֆիլմ, 1959)|«Քնած գեղեցկուհին»]] մուլտֆիլմի հերոս արքայազն Ֆիլիպի, [[Բեմբի|Բեմբիի]]ի, «Հարավի երգը» մուլտֆիլմի Եղբայր նապաստակի և Եղբայր արջի կերպարները և այլն:
 
Միլթ Քալն ստուդիայում աշխատել է 40 տարի և թոշակի է անցել 1976 թվականին: Մահացել է Միլլ Վելլի փոքրիկ քաղաքում 1987 թվականի ապրիլի 19-ին։ 1987 թվականին հետմահու պարգևատրվել է «Դիսնեյի լեգենդներ» մրցանակով։
Տող 22.
* [http://rarebit.org/?people=milton-milt-kahl Միլթ Քալը] [http://rarebit.org/ rarebit.org] կայքում
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Քալ, Միլթ}}
[[Կատեգորիա:Ամերիկացի մուլտիպլիկատորներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Միլթ_Քալ» էջից