«Մոխրագույն ագռավ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տաքսոտուփ2 |Վիքիդատա = այո}}
'''Մոխրագույն ագռավ, եղջերուկ''' ({{lang-la|Corvus cornix}}),  թռչունների դասի [[ագռավներ|ագռավների]]ի ընտանիքի տեսակ։ Երբեմն սև և մոխրագույն ագռավները դիտում են որպես մեկ տեսակի ենթատեսակներ, այս դեպքում սև ագռավները կոչվում են Corvus corone corone, մոխրագույն ագռավները՝ Corvus corone cornix։ Տարածված են [[Կենտրոնական Եվրոպա|Կենտրոնական]], [[Հյուսիսային Եվրոպա|Հյուսիսային]] և [[Արևելյան Եվրոպա]]յում, Արևմտյան Սիբիրում, [[Առաջավոր Ասիա]]յում։ Հանդիպում է նաև [[Նեղոսի դելտա]]յում։
 
== Արտաքին տեսք ==
Գլուխը, թևերը և պոչը սև են, մարմինը՝ մոխրագույն։ [[Ծիածանաթաղանթ|Ծիածանաթաղանթը]]ը մուգ է, կտուցն ու ոտքերը՝ սև։ Միջին երկարությունը 50 սմ է, մարմնի զանգվածը՝ 460-735 գրամ, թևերի բացվածքը հասնում է մինչև 1 մետրի։ Միջին հաշվով մի քիչ խոշոր են [[սերմնաքաղ|սերմնաքաղներից]]ներից, ունեն ավելի բարձր, ամուր, կողքերից թեքված կտուց։ Թռիչքի ժամանակ սերմնաքաղից տարբերվում է ոչ միայն գունավորումով, այլ նաև ավելի լայն և բութ թևերով, թեթևակի ներքև թեքված կտուցով։ Երիտասարդները տարբերվում են գորշ գունավորմամբ, կապույտ աչքերով, վարդագույն բերանային խոռոչով։
 
Ագռավի ձայնը կռկռոցի տարբեր ձևեր են, առավել հաճախակի օգտագործվում է խռպոտ «Կըռռռ», վերջում փակ ձայնով ազդանշանը։ Գետնի վրա շարժվում են մեծ քայլերով, վտանգի դեպքում սկսում են ցատկել։
 
== Սննդառություն ==
Ագռավները ամենակեր թռչուններ են, սնվում են միջատներով, ճտերով և ձվերով, կրծողներով և [[մողեսներ|մողեսներով]]ով, [[գորտեր|գորտերով]]ով, ձկներով, բուսական սննդով՝ տարբեր բույսերի սերմերով և բույսերով, ինչպես նաև սննդային մնացորդներով և լեշով՝ կատարելով սանիտարի դեր:
 
Հայտնի է ագռավների հնարամտությունը և շրջակա միջավայրի առարկաներն օգտագործելու ունակությունը, օրինակ, եթե քաղաքային ագռավին հանդիպում է կեղևով ընկույզ, նա կարող է այն գցել ճանապարհի մեջտեղը և սպասել, մինչև մեքենան այն կջարդի, ինչից հետո հանգիստ ուտում է: 1970-1980-ական թվականներին, երբ խանութներում վաճառվում էր կես լիտրանոց բրգաձև թղթե տուփերով կաթ, ագռավները հաճախ գողանում էին այդ տուփերը, տանում գաղտնի տեղ, կտուցով տուփի մեջ անցք անում և խմում կաթը, և որպեսզի տուփը թռիչքի ժամանակ կտուցից չընկնի, ագռավները նախօրոք ծալում էին փաթեթի անկյուններից մեկը: Մոխրագույն ագռավները չոր հացն ուտելուց առաջ հաճախ թրջում են ջրափոսերում:
Տող 22.
| նկարագրության գոտի = left
| նկարագրության ֆոն =
| լայնություն =
 
| պատկեր1 = Crow Nest Moscow.jpg
Տող 40.
| նկարագրություն4 = Ագռավը կերակրում է ճուտերին
}}
Բազմացման շրջանին նախորդում է օդում տարբեր խաղերի, հետապնդումների, օդում պտույտները շրջանը: Զույգերը յուրաքանչյուր սեզոնի պատրաստում են նոր բույն: Ձվադրման քանակը, ձվի գույնը ինկուբացիոն շրջանը, ձագերի կերակումը, զույգի միջև պարտականությունները բաժանումը նման է [[սերմնաքաղ|սերմնաքաղներին]]ներին: Մոխրագույն ագռավը սկսում է բույն պատրաստել մարտ-ապրիլ ամիսներին (կախված կլիմայից): Բները կառուցում են այգիներում, հաստ ծառերի ճյուղերին, էլեկտրասյունի, վերնբարձ կռունկների, ջրատար խողովակների վրա: Բները պատրաստում են չոր ճյուղերից կամ եղեգներից, որ ամրացվում են [[կավ|կավով]]ով կամ [[տորֆ|տորֆով]]ով, դրանից բացի օգտագործում են նաև կենդանիների ոսկորներ և մետաղալար<ref name=Cocker>{{cite book |last1=Cocker |first1=Mark |last2=Mabey |first2=Richard |title=Birds Britannica |date=2005 |location=London |publisher=Chatto & Windus |isbn=978-0-7011-6907-7 |pages=418–425}}</ref><ref name=BWP>{{cite book |editor1-last=Snow |editor1-first=David |editor2-last=Perrins |editor2-first=Christopher M. |date=1998 |title=The Birds of the Western Palearctic concise edition (2 volumes) |publisher=Oxford University Press |location=Oxford |isbn=978-0-19-854099-1 |pages=1478–1480}}</ref>, բույնը պատում են [[փետուր|փետուրներով]]ներով, խոտերով, սինթետիկ նյութերով, խծուծով, բամբակով, լաթերով։ Բնի մոտ իրենց պահում են զգույշ և աննկատ։ Էգը դնում է 4-6 կապտականաչ, մուգ բծերով ձվեր մարտի վերջից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում։ Ձվերի չափերը՝ (38-42)x(28-32) մմ է։ Թխսում է միայն էգը՝ 18-19 օր, ամբողջ օրվա ընթացքում չհեռանալով բնից, արուն կերակրում է նրան թխսման ընթացքում։ 25 օրից դուրս են գալիս ճտերը, որոնց կերակրում են 2 ծնողները․ ճտերը ձվից դուրս են գալիս մոտավորապես հունիսի կեսերին, որոշ ժամանակ մնում են ծնողների հետ, որոնք նրանց կերակրում են։ Հուլիսին ընտանեկան խումբը ցրվում է։
 
Աշնան մոտ ագռավները խոշոր քանակությամբ կենտրոնանում են աղբավայրերի և սննդի այլ աղբյուրների մոտ։ Բազմանում են կյանքի 2-5-րդ տարում։ Առավելագույն ստույգ հայտնի կյանքի տևողությունը եղել է 20 տարի։
Տող 48.
 
== Արեալ ==
Տարածված են Արևելյան Եվրոպայում, [[Սկանդինավիա|Սկանդինավիայում]]յում, Փոքր Ասիայում, Ռուսաստանի տարածքում՝ Արևմուտքից մինչև Ենիսեյ։ Նստակյաց-քոչվոր տեսակ են, ձմռան լիովին անետանում են միայն արեալի հյուսիսային հատվածից։ Ագռավների ամենից սինանտրոպ տեսակներից մեկ են, քաղաքների տիպիկ բնակիչ։ Գոյութուն ունեն ինչպես լիովին նստակյաց պոպուլյացիաներ, որ բնակվում են քաղաքում, այնպես էլ բնական լանդշաֆտներում բնադրող և անցումային պոպուլյացիաներ։ Բազմաթիվ առանձնյակներ, որ բնակվում են անտառներում և գյուղական վայրերում, ձմեռն անցկացնում են քաղաքում և նրա մերձակայքում։
 
Արիալի մեծ մասում մոխրագույն ագռավը մեծաքանակ տեսակ է։ Առավել մեծ վտանգ է ներկայացնում արագ աճող թվաքանակի և դրա հետ կապված բնության էկոհամակարգերին հասցվող վտանգի պատճառով։ Վերջին տասնամյակներում մի շարք խոշոր քաղաքներում մոխրագույն ագռավների թվաքանակը կրճատվել է, սակայն այդ երևույթի միանշանակ մեկնաբանություն չկա։ Հնարավոր է, որ դա լինի պոպուլյացիայի թվաքանակի չափից շատ մեծանալու ներքին կարգավորման ազդեցություն։ Կան հնարավոր պատճառների երեք վարկածներ՝ կրակել սիրողների ակտիվացում, քաղաքում սննդի նվազում [[Պոլիէթիլեն|պոլիէթիլենայինպոլիէթիլեն]]ային փաթեթների պատճառով (դժվար է բացելը), ինչպես նաև թռչունների այլ տեսակների, վայրիացած շների և այլ կենդանիների հետ մրցակցությունը, սննդի որակի և մարդկանց մոտ սննդային մնացորդների փոփոխությունը տարբեր տեսակի հավելումների հետևանքով (քիմիական, տրանսգենային․ անդրծովյան՝ ոչ սովորական մթերքներ)։
 
== Ենթատեսակներ ==
Տող 69.
* ''Corvus corone corone'', սովորական սև ագռավ,
* ''Corvus corone orientalis'', արևելյան սև ագռավ։
 
* ''Corvus cornix cappella'' հանդիպում է [[Միջագետք]]ում և Հարավային [[Իրաք]]ում<ref name="company">Marzluff, John M., Paul R. Ehrlich, and Tony Angell. ''In the Company of Crows and Ravens.'' Yale University, 2005. Print.</ref>։
 
Տող 79 ⟶ 78՝
* {{БСЭ3|заглавие=}}
* http://www.ecosystema.ru/08nature/birds/128.php
 
* [http://www.nkj.ru/archive/articles/25012/ Corvus Sapiens? Статья в «Науке и жизни»]
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Ագռավներ]]
[[Կատեգորիա:Եվրոպայի թռչուններ]]