«Մորթի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վիքիֆիկացում
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
 
Տող 4.
'''Մորթի''', կենդանու մազային ծածկույթով (լրիվ կամ մասնակի պահպանված) մշակված մաշկ։ Մշակվում է մորթատու և ծովային գազանների, ընտանի կենդանիների մաշկից։ Մորթին մարդու առաջին հագուստն է եղել, հետագայում ([[XVI դար]], [[Ֆրանսիա]]) սկսել է կիրառվել որպես հագուստի հարդարանք։ Մորթեղենի նկատմամբ պահանջը բավարարելու համար՝
* զարգացվում է բնական մորթեղենի արտադրությունը՝ գազանաբուծության, ոչխարաբուծության, ճագարաբուծության ընդլայնման և նոր տեսակների ստացման ճանապարհով,
* մեծացվում է արհեստական մորթեղենի արտադրությունը։
 
Մորթեղենի հումքը և կիսաֆաբրիկատը ստացվում է ինչպես որսորդությունից, այնպես էլ գազանաբուծությունից, որով զբաղվում են բազմաթիվ տնտեսություններ։ Կախված մաշկման սեզոնից՝ մորթեղենը լինում է ձմեռային և գարնանային։ Ձմեռային է համարվում ձմռանը քուն չմտնող ([[հովազ]], [[Սկյուռանմաններ|սկյուռ]], [[ջրասամույր]], [[մշկամուկ]], [[նապաստակ]], [[աղվես]], [[Վագրակատու|վայրի կատու]], [[ընձառյուծ]], [[Ջրաքիսներ|ջրաքիս]], [[սամույր]] և այլն) գազանների մորթիները։ Այդ կենդանիների մազափոխումը (մազաթափումը) կատարվում է գարնանը և ամռանը։ Գարնանային է այն գազանների մորթիները, որոնք ձմեռն անց են կացնում քնած (շերտավոր սկյուռ, [[խլուրդ]], [[արջամուկ]], [[Գետնասկյուռներ|գետնասկյուռ]], [[ցատկամուկ]], [[գերմանամուկ]])։ Այդ գազանների մազածածկույթը փոխվում է տարին մեկ անգամ։ Կենդանու մաշկն առավել արժեքավոր է մազաթափումից հետո։ Մորթեղենի կիսաֆաբրիկատների որակը գնահատելիս հաշվի է առնվում մազածածկույթի [[խտություն]]ը, բարձրությունը, փայլը, մազի ամրությունը, լուսակայունությունը, մազի և մաշկահյուսվածքի կապակցվածության ամրությունը, մաշկահյուսվածքի և մազի առաձգականությունը, ջրակայունությունը, ներկման ամրությունը, արատների առկայությունը։ Մորթու կարևոր ցուցանիշը մաշադիմացկունությունն է, առավել մաշադիմացկուն է ջրասամույրի մորթին, որին տրվում է 100 բալ։
 
Արհեստական մորթին բնական մորթուն խիստ նման տեքստիլ արտադրանք է։ Կիրառվում է հագուստի, գլխարկների, հարդարանքի համար։ Լայնորեն տարածված են գործվածքային և տրիկոտաժային երկարախավ արհեստական (նմանակում են թանկարժեք բնական մորթիներին՝ ջրաքիսի, կզաքիսի, ջրարջի, մշկամուկի, կապիկի, աղվեսի), ինչպես նաև ցածրադիր խավով (մտրուկի, հորթի, փոկի և այլն) մորթիները։ Մորթին բաղկացած է կրող հիմքից (աստառ) և խավածածկույթից։ Տարբերում են գործվածքային, տրիկոտաժային, միջնակաբով, սոսնձային և էլեկտրաստատիկ դաշտում խավի սոսնձմամբ ստացված արհեստական մորթիներ։ Արհեստական մորթին արտաքին տեսքով համարյա ամբողջությամբ վերարտադրում է նմանակվող մորթու գույնը, նախշը, խավի տեղադրումը։ Խավածածկույթի գոյացման համար կիրառում են տարբեր նրբաթելեր կամ պոլիամիդային և բազմաեթերային վիսկոզե ու ացետատային թելեր։ Հիմքի (աստառի) համար օգտագործում են [[բամբակ]]ե մանվածք, ամրացնելու նպատակով՝ նաև սինթետիկ թելեր։ Արհեստական մորթին թողարկվում է տարբեր գույներով և նախշով։ Վերջնամշակումն ապահովում է ճմրթվելակայունությունը, աղվամազությունը, հիդրոֆոբությունը, մեխանիկական, ջերմային և քիմիական մշակմամբ ստեղծում այս կամ այն նախշավոր կամ դրոշմազարդ պատկերը։ Կախված նմանակող մորթու մակատեսքից՝ վերջնամշակումն ընդգրկում է հետևյալ գործողությունները․ բազմակի սանրում, խուզում (մազածածկույթի հավասարեցում), ներկում, ջերմամշակում, կոկում, խավի գունազարդում և այլն։
 
Մորթեղենը միջազգային շուկա է արտահանում կիսաֆաբրիկատի ձևով։ Մորթու վաճառքը միջազգային շուկայում կամ տոնավաճառներում կատարվում է աճուրդների միջոցով։ Այդպիսի աճուրդներ կազմակերպվում են [[Լենինգրադ]]ում, [[Մոնրեալ]]ում, [[Լայպցիգ]]ում։ [[1931]] թվականից (հունվարին, հուլիսին, հոկտեմբերին) Լենինգրադում անցկացվում էին միջազգային աճուրդներ, որտեղ իրացվում էր ԽՍՀՄ-ից արտահանվող մորթու 70-80%-ը։ Աճուրդներին մասնակցում էին 25-27 երկրների մորթեղենի ֆիրմաների 300-350 ներկայացուցիչներ։ Հայկական ԽՍՀ-ում անցկացվել է պետական արգելանոցների ստեղծման և նրանցում մորթատու գազանների ու կենդանիների աճեցման, բուծման, ցեղի լավացման ու պահպանման, կենդանիների վերաբնակեցման աշխատանքներ։ Աչքի են ընկել [[Խոսրովի արգելոց|Խոսրովի]], [[Դիլիջանի արգելոց|Դիլիջանի արգելանոցները]], որոնցում բազմացվում են կովկասյան գորշ արջ, [[այծյամ]], [[եղջերու]], [[մուֆլոն]], աղվես, վայրի խոզ, իսկ Կիրովականի անտառագոտային արգելանոցներում՝ կապտերանգ աղվես, արջ, վայրի խոզ և այլն։ [[Այղր լիճ|Այղր լճում]] բուծվում և բազմացվում են [[ԱՄՆ]]-ից բերված ճահճակուղբերը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մորթի» էջից