«Մրգօղի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3 բայտ ,  2 տարի առաջ
չ
→‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
չ (→‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Nalewka porzeczkowa.jpg|thumb|right|192px|<center> Տնական մրգօղի]]
 
'''Մրգօղի''', քաղցր մրգահատապտղային [[ոգելից խմիչք]]: Թնդությունը՝ 18-20 %, շաքարի պարունակությունը՝ 28-40 %: Պատրաստվում է ալկոհոլային հյութերից, շաքարային [[օշարակ (շարբաթ)|օշարակ]]ից, [[ռեկտիֆիկացում|ռեկտիֆիկացված]] սպիրտից, կիտրոնաթթվից և փափկեցված ջրից:
 
Կախված պատրաստման եղանակից՝ մրգօղու հասունացման ժամկետը կազմում է մեկ ամսից մինչև կես տարի: Տարբերակում են ուշահաս, միջինահաս և արագահաս մրգօղիներ<ref name=sochi_nalivki>{{cite web|title=Наливки|url=http://sochi.org.ru/Napitki/index63.htm|publisher=Sochi.Org.Ru|accessdate=12.01.2010|archiveurl=https://www.webcitation.org/65ITRCvKJ?url=http://sochi.org.ru/Napitki/index63.htm|archivedate=2012-02-08|deadlink=no}}</ref>:
 
Ուշահաս մրգօղիներ պատրաստելիս հիմնականում, բայց ոչ միշտ, օգտագործում են երկար պահպանման ժամկետ ունեցող միրգ, մասնավորապես՝ հունդավորներ և որոշ կորիզավորներ: Օրինակ՝ [[խնձոր]], [[տանձ]], [[արոսենի|արոս]], [[սերկևիլ]] և այլն: Ուշահաս մրգօղի պատրաստելու համար օգտագործվում է [[կոկռոշենի|կոկռոշ]]<ref name=sochi_nalivki/>, որն ունի պահպանման սահմանափակ ժամկետ (10-15 օր՝ 0&nbsp;°C<ref name=bib_urozhay>{{cite web|title=Хранение урожая|url=http://bibliotekar.ru/spravochnik-26/42.htm|publisher=Библиотекарь.Ру|accessdate=12.01.2010|archiveurl=https://www.webcitation.org/65ITSisM7?url=http://bibliotekar.ru/spravochnik-26/42.htm|archivedate=2012-02-08|deadlink=no}}</ref>): Ուշահաս մրգօղիները հասունանում են 3-6 ամսվա ընթացքում<ref name=sochi_nalivki/>:
 
Միջինահաս մրգօղիները պատրաստվում են միակորիզավորներից ([[բալենի|բալ]], [[սալոր]]) և հատապտուղներից, որոնց պահպանման ժամկետը մոտ 10-15 օր է՝ 0&nbsp;°C ջերմաստիճանի պայմաններում<ref name=bib_urozhay/> ([[հաղարջ]], [[Հապալասենի|հապալաս]]): Այդպիսի մրգօղիները հասունանում են 1,5-2,5 ամիս անց<ref name=sochi_nalivki/>:
 
Պահպանման կարճ ժամկետ ունեցող հատապտուղները (մոտավորապես 3-5 օր՝ 0 &nbsp;°C ջերմաստիճանի պայմաններում), ինչպես օրինակ՝ [[ազնվամորի]]ն և իծամորին<ref name=bib_urozhay/>, օգտագործվում են արագահաս մրգօղիների պատրաստման համար, որոնք հասունանում են մեկ ամսվա ընթացքում<ref name=sochi_nalivki/>:
 
Սննդի արդյունաբերության մեջ մրգօղիները պատրաստվում են լիկյոր-օղի արտադրող գործարաններում: Արտադրության ծավալները՝ օղու հետ կապված, մեծ չեն, իսկ տեխնոլոգիական տեսանկյունից պատրաստումն ավելի բարդ է, քանի որ բացի հիմնական հումքից՝ սպիրտից և ջրից, պահանջվում են սպիրտային հյութերի, շաքարային օշարակի, բուրումնավետ սպիրտի կիսաֆաբրիկատներ, ներկանյութեր և այլ բաղադրիչներ: