«Դափնի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 8.
Դափնու [[ճյուղեր]]ը պատկերվում են շատ երկրների պետական փաստաթղթերի, պատվոգրերի վրա։
Դափնին մերձարևադարձային ցրտադիմացկուն [[բույս]] է։ Այն դիմանում է 8-10 °C ցրտերին, 13-14 °C-ում ցրտահարվում են [[տերև]]ները։ Դափնին աճում է որպես ծառ և որպես թուփ։ Թփի բարձրությունը հասնում է 2-5 մետրի, իսկ ծառինը՝ 8-10 մետրի։
 
Պտուղները ուտելու համար պիտանի չեն, բայց պարունակում են [[եթերայուղ]] և [[ճարպ]]։ Տերևների բերքահավաքը կատարվում է նոյեմբերի կեսերից մինչև փետրվար ամիսը։ Չորացած տերևները դառնում են բաց կանաչավուն և կազմում են թարմ կանաչ տերևների քաշի 25-30%-ը։ Այն փաթեթավորում են քաթանե հակերի մեջ և թեթև մամլում երկար դիմանալու համար։ Հակերն ունենում են 15 կամ 50 կգ քաշ։ Որպեսզի ծառի կանաչ զանգվածն ավելի լավ աճի և ունենա փարթամ տերևներ, բերքահավաքը կատարում են երկու տարին մեկ անգամ։ Դրա համար դափնու տնկարկները բաժանում են 2 մասի, առաջին տարին բերքահավաքը կատարում են մեկ այգուց, հաջորդ տարին՝ մյուս այգուց, այն հաշվով, որ ամեն տարի բերքահավաք կատարվի։
Տող 14.
Տերևների առաջին բերքահավաքը կատարվում է բույսի տնկելուց 3-4 տարի անց։ Դափնու ծառը երկարակյաց է, ապրում և պտղաբերում է 250-300 տարի, իսկ տերևների բերքահավաքը կատարվում է 50-60 տարի։
 
Դափնու տերևները պարունակում են մեծ քանակությամբ եթերայուղ, որից դրանք ունեն յուրահատուկ համ և հաճելի հոտ։ Չորացած տերևը պարունակում է 0,72-3,5% եթերայուղ։
 
Դափնի կարելի է աճեցնել նաև բնակարանային պայմաններում։ Այն հեշտությամբ բազմանում է սերմերով, բայց հնարավոր է բազմացնել նաև կտրոններով։
Տող 36.
{{վիքիբառարան}}
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=320}}
 
[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Դափնազգիներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դափնի» էջից