«Կոնցերտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: pl:Koncert (forma muzyczna)
No edit summary
Տող 1.
'''Կոնցերտը''' դասական երաժշտության տարածված ժանր է, երաժշտական ստեղծագործություն է՝ գրված մենակատար գործիքի կամ վոկալի համար՝ նվագախմբի հետ։<br />Կոնցերտ բառը լատիներեն նշանակում է մրցել, մրցակցել, իսկ իտալերեն՝ համաձայնություն, ներդաշնակություն:
 
Կոնցերտում մենակատարը մրցության մեջ է մտնում նվագախմբի հետ։ ՆրաԿոնցերտի հիմքում ընկած է մենակատարի և նվագախմբի հակադրությունը, համադրությունը, բախումն ու երկխոսությունը։ Այստեղ կարևոր դեր ունեն մենակատարի առանձին վիրտուոզային պարտիաները՝ [[կադենցիա]]ները։ Վերջիններիս կատարման ժամանակ մեծ մասամբ նվագախումբը լռում է։<br />
 
Կոնցերտների հին սերնդի տեսակներից է '''[[Կոնչերտո-Գրոսսո]]ն''' (իտալ.՝ մեծ կոնցերտ), որտեղ մրցույթն ընթանում է նվագախմբի գործիքների առանձին խմբերի միջև։ Դասական ավանդական կոնցերտները ունեն երեք մաս։ Եզրային մասերը սովորաբար արագ են, իսկ միջին մասը՝ դանդաղ: Առաջին մասը կոչվում է '''սոնատային ալլեգրո''', երկրորդը՝ '''դանդաղ մաս''', իսկ երրորդը՝ '''ֆինալ'''։
 
Հայտնի են [[Անտոնիո Վիվալդի|Վիվալդի]]ի, [[Մոցարտ]]ի, [[Բեթհովեն]]ի կոնցերտները, տարբեր ազգային կոմպոզիտորական դպրոցների պատկանող՝ [[Շոպեն]]ի, [[Ռոբերտ Շուման|Շուման]]ի, Մենդելսոնի, Գրիգի, Չայկովսկու, Ռախմանինովի և այլոց կոնցերտները տարբեր երաժշտական գործիքների և նվագախմբի համար:
 
Արամ Խաչատրյանի՝ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված կոնցերտը հայ իրականության մեջ առաջինն է: Գրվել է 1937 թ. և նվիրված
է կոնցերտի առաջին կատարող, ռուս դաշնակահար [[Լև Օբորին]]ին:
 
[[Կատեգորիա:Կոնցերտ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոնցերտ» էջից