«Պետրոս Ա Գետադարձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 7.
Կաթողիկոսի բյուզանդամետ քաղաքականությունը 1031-ին առաջացրել է բողոքի նոր ալիք, և նա ստիպված անցել է կայսրության տիրապետության ներքո գտնվող [[Վասպուրական]]ի Ձորավանքը։ 1037-ին Հովհաննես-Սմբատը հետ է կանչել նրան և արգելափակել Բջնու ամրոցում՝ կաթողիկոս օծելով [[Սանահին]]ի վանահայր [[Դիոսկորոս]]ին։Սակայն, մեկ տարի անց Գետադարձի կողմնակիցներին հաջողվել է [[Աղվանից կաթողիկոս]] Հովսեփի գլխավորությամբ հոգևորականների, իշխանների ու ազատների ժողով գումարել և նրան վերահաստատել (1039-ին) կաթողիկոսական աթոռին, իսկ Դիոսկորոսը վերադարձել է [[Սանահին]]։
 
Հովհաննես-Սմբատի և նրա եղբոր մահից (1041) հետո կաթողիկոսը 1042-ին Անիում Հայոց թագավոր է օծում վերջինիս որդի [[Գագիկ Բ]]-ին։ Նույն ժամանակաշրջանում կաթողիկոսական տեղապահ է հաստատում իր քրոջ որդուն՝ Խաչիկին ([[Խաչիկ Բ Անեցի]])։ Հավատարիմ մնալով Հովհաննես-Սմբատի կտակին՝ Գետադարձը իշխան [[Վեստ Սարգիս|Վեստ Սարգսի]] գործակցությամբ 1045-ին Գագիկ Բ-ին դրդում է մեկնել Կ. Պոլիս և ներկայանալ [[Կոստանդին IX Մոնոմախոս|Կոստանդին Մոնոմախ]] կայսրին, շուտով նա նաև կայսրին է ուղարկում իրեն վստահված Անիի բանալիները։ Հանցակցելով հայկական պետականության կործանմանը՝ կաթողիկոսը հույս ուներ Բյուզանդիայի հովանավորությամբ ամրապնդել իր կաթողիկոսական իշխանությունը։ Սակայն կայսրությունը, որը մտադիր էր վերացնել նաև Հայ եկեղեցու անկախությունը, Անին գրավելուց հետո կտրուկ փոխում է իր վերաբերմունքը Պետրոս Ա Գետադարձի հանդեպ և սկսում է հալածել նրան։ 1046-ի վերջին կաթողիկոսը հարկադրված թողնում է Անին և տեղափոխվում Արծն։ 1047-ի ապրիլին ձերբակալվում է, սակայն շուտով ազատ արձակվում։ 1049-ին, Կ. Պոլիս մեկնելուց առաջ կաթողիկոսական օծմամբ Խաչիկ Բ Անեցուն թողնում է փոխանորդ Անիում։ Չորս տարի Կ. Պոլսում «պատվավոր աքսորականի» վիճակում պահելվուց հետո, Գետադարձին իրավունք է տրվում հաստատվել Սեբաստիայում, որտեղ և նա մնում է մինչև իր մահը (1058 թ.)։ Կյանքի վերջին տարիներին տեսնելով, որ Բյուզանդական կայսրությունը անթաքույց պայքարը Հայ եկեղեցու ու նրա կենտրոնի՝ կաթողիկոսական աթոռի դեմ, հետ է կանգնել իր նախկին հունամետությունից։ Նրա պատվերով այդ տարիներին Անանիա Սանահնեցին գրում է «Բան հակաճառութեան ընդդէմ երկաբնակաց» երկը՝ նպատակ ունենալով զորացնել Հայ եկեղեցու գաղափարական, դավանաբանական ոգին՝ ընդդեմ բյուզանդական նկրտումների։ Գետադարձի պատվերով [[Անանիա Սանահնեցի]]ն կազմել է նաև Պողոսի թղթերի մեկնությունը, իսկ Հովհաննես վրդ. Տարոնեցին ([[Հովհաննես Կոզեռն]]) գրել է Բագրատունյաց տան պատմությունը (չի պահպանվել)։
 
Պետրոս Ա Գետադարձը հայ հոգևոր երգարվեստի երախտավորներից է։ Շարականագիրների միջնադարյան ցուցակների հեղինակները միահամուռ նրա գրչի վաստակն են համարում Ննջեցելոց և Մարտիրոսաց կարգերի բազմաթիվ շարականները։ Առավել հայտնի է կաթողիկոսի սբ. Վարդանանց կանոնի «Արիացեալք առ հակառակսն» մանկունքը, որն աչքի է ընկնում մեղեդիական հարուստ և ինքնատիպ նկարագրով։