«Ջուղայի թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Թատրոն ՀոթՔաթ գործիքով
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ջուղայի թատրոն''', [[թատրոն]], որը գործել է [[Ջուղայի շրջան|Ջուղա]] գյուղի դպրոցին կից: Աշխատել է 1903-1914 թվականներին: Ուսանող Գուրգեն Աղամալյանը իրականացրել է թատերական ձևավորումները: Գումարի մի մասը, որը հավաքվել էր նկարահանումների շնորհիվ, հիմնականում օգտագործվել է բարեգործական նպատակներով: [[Հ. Թումանյան]]ի «[[Թմկաբերդի առումը]]» պոեմի մոտիվներով «Թաթուլ» ներկայացումը 1904 թվականին բեմադրվել է գյուղի տանուտեր Աբրահամյանների տանը՝ գիշերով, իշխանություններից գաղտնի կերպով: Ջուղայի թատերականների խումբը ներկայացնում էին դպրոցավարտ շրջանավարտներ Ա. Նազարյանը, Ջ. Աբրահամյանը, Ս. Հովհաննիսյանը, Հ. Խաչատրյանը, Ե. Մարությանը, Ծարտար Խաչիկը, Մաքսիմ Ստեփանը և ուրիշներ, որոնք ներկայացման հեղինակներն էին: Այս խմբի կողմից բեմադրվել են նաև «Արշակ Երկրորդը», «Ղարաբաղի աստղագետը», «Մարվող ճրագները», «Մեծն Վարդան», «Մակիչի հարսանիքը», «Անկոչ հյուրը», «Կըռթ-կըռթ» և այլ ստեղծագործություններ:
 
Ջուղայի թատրոնի դերակատարներ Սարգիս Հարությունյանը, Գուրգեն Աղամալյանը, Անուշավան Մելիք-Ստեփանյանը, Խաչատուր Դավթյանը, Շուշանիկ Մելիք-Ստեփանյանը, Կարապետ Դավթյանը, Արուս Խաչատրյանը, Արաքսի Ֆրանգուրյանը, Զմրութ Հովակիմյանը, Նվարդ Մելիք-Ստեփանյանը և ուրիշներ եղել են թատրոնի երկրորդ խմբի անդամները: Ջուղայի բնակիչներից բացի՝ ներկայացումները դիտել են նաև շրջակա գյուղի բնակիչները, անգամ մեծահարուստները: [[Ջուլֆայի շրջան|Ջուլֆա]]յում՝ Գրիգոր Ֆրանգուրյանի տան հարմարավետ թատերասրահում, տեղի է ունեցել թատրոնի ներկայացումների մի մասը: Բացի Ջուլֆայից` թատրոնը ներկայացումներով հանդես է եկել [[Աստապատ]]ում, [[Ապրակունիս]]ում և այլ բնակավայրերում: Իսկ [[Վարդավառ]]ի տոնակատարության ժամանակ, Ապրակունիսի [[Սուրբ Կարապետի վանք|Սուրբ Կարապետ վանք]]ի ուխտին, Ջուղայի թատրոնը հանդես է եկել թատերականացված ելույթներով: 1912 թվականին Հովհաննես Աբեղյանի թատերախումբը [[Պարսկաստան]] մեկնելուց առաջ 1-2 ներկայացմամբ հանդես է գալիս Ջուլֆայի Գ. Ֆրանգուլյանի թատերասրահում Ջուղայի թատերասերների խնդրանքով<ref>{{Գիրք:ՆԲՊՀ|51}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==