«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Արտաքին հղումներ: չաշխատող հղում
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 49.
 
== Պատմություն ==
Կառուցվել է 1996–2001 թվականներին: Ճարտարապետն է [[Ստեփան Քյուրքչյան]]ը: Կառուցումը մտահղացել է Ամենայն հայոց կաթողիկոս [[Վազգեն Ա Պալճյան]]ը: 1989 թվականի հուլիսի 14-ին [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածն]]ի Գերագույն Հոգևոր խորհրդի և ճարտարապետական հանձնաժողովի համատեղ նիստում որոշվել է ի նշանավորումն [[Քրիստոնեության ընդունումը Հայաստանում|Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու]] 1700-ամյակի՝ «... մայրաքաղաք Երևանում կառուցել մի մեծաշուք եկեղեցի հայկական դասական ճարտարապետական ոճի հիման վրա, որտեղ շուրջ երկու հազար հինգ հարյուր հավատացյալներ կարողանան միատեղ աղոթել»<ref>«Էջմիածին», 1989, դ 7։</ref>: 1990 թվականին Երևանի քաղաքապետարանը Մայր եկեղեցու կառուցման համար [[Օղակաձև զբոսայգի|Օղակաձև զբոսայգում]], [[Երվանդ Քոչարի փողոց (Երևան)|Երվանդ Քոչարի փողոցի]] հարևանությամբ հատկացրել է 1,5 հա տարածք:
 
1990 թվականի մարտի 31-ին [[Վազգեն Ա]] կաթողիկոսի օրհնությամբ հուշաքար է դրվել Մայր եկեղեցու կառուցման տեղում: Իր խոսքում կաթողիկոսն ասել է.
 
{{Քաղվածք|Իմ հայացքն ուղղելով դեպի մոտ ապագան, մոտ տասը տարի հետո, իմ հոգու աչքերով տեսնում եմ այն հոյակապ տաճարը, որ պիտի բարձրանա այստեղ, և սուրբ խաչը պիտի սլանա դեպի երկինք: Հավանաբար ես այստեղ չեմ լինելու, բայց գուցե կհիշեք ինձ այդ օրը<ref>«Էջմիածին», 1990, դ 1–2</ref>։|}}
 
1990 թվականի ապրիլին հայտարարվել է Մայր եկեղեցու նախագծի մրցույթ. ներկայացվել է 33 նախագիծ [[Հայաստանի Հանրապետություն]]ից և [[Հայկական սփյուռք|սփյուռքից]]: 1991 թվականի փետրվարի մրցութային հանձնաժողովը մրցանակի է արժանացրել [[Ստեփան Քյուրքչյան]]ի և [[Արտակ Ղուլյան]]ի (Հ. Ասատրյանի մասնակցությամբ) նախագծերը: Հեղինակներին հանձնարարվել է նախագծերն ըստ արված դիտողությունների վերամշակել:
 
1992 թվականի հոկտեմբերի 8-ին մրցութային հանձնաժողովը, [[Վազգեն Ա|Վազգեն Ա կաթողիկոս]]ի մասնակցությամբ և հավանությամբ, ընտրել է Ստեփան Քյուրքչյանի նախագիծը: 1996 թվականի փետրվարի 29-ին սկսվել են շինարարության նախնական աշխատանքները: 1997 թվականի ապրիլի 7-ին, Աստվածածնի Ավետման տոնակատարության օրը, Ամենայն հայոց կաթողիկոս [[Գարեգին Ա|Գարեգին Ա Սարգիսյանի]] հանդիսապետությամբ կատարվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հիմնարկեքը: 2000 թվականի հունիսի 26-ին Ամենայն հայոց կաթողիկոս [[Գարեգին Բ Ներսիսյան]]ը օծել է եկեղեցու խաչերը, 2001 թվականի սեպտեմբերի 23-ին՝ եկեղեցին և մատուցել առաջին պատարագը:
Տող 62.
[[Պատկեր:Купол собора Григория Просветителя в Ереване.jpeg|220px|մինի|ձախից|Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու գմբեթը]]
[[Պատկեր:2014 Erywań, Katedra św. Grzegorza Oświeciciela, w środku (01).jpg|220px|մինի|ձախից|Գրություն զանգակատան պատին]]
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին ծավալատարածական ամբողջություն կազմող, [[Անի]]ի [[տուֆ]]ով երեսապատված տարբեր կառույցների համալիր է՝ բաղկացած եկեղեցուց, նրա հյուսիսարևմտյան կողմում՝ ''Սուրբ Տրդատ'' և հարավարևմտյան կողմում՝ ''Սուրբ Աշխեն'' մատուռներից, եկեղեցուն արևմուտքից կից [[գավիթ|գավթից]] ու [[Զանգակատուն|զանգակատնից]]: Համալիրում գերիշխող և նրա ճարտարապետական կերպարի հիմնական որոշիչ ծավալը կենտրոնագմբեթ եկեղեցին է՝ ամենախոշորը հայկական եկեղեցիների շարքում<ref>{{Գիրք:ՔՀՀ|325}}</ref> (արտաքին չափերն են 58x58 մ, բարձրությունը մինչև խաչի տակ՝ 56 մ): Նրա հատակագծային ու ծավալային հորինվածքի հիմքը քրիստոնեական կրոնի խորհրդանշան [[խաչ]]ն է:
 
Ծածկն իրականացված է երկու զույգ փոխհատվող, երկաթբետոնե կամարների համակարգի միջոցով (կամարներն ունեն 38 մ թռիչք և միմյանցից հեռու են 16 մ), որի կենտրոնում բարձրանում է ութանիստ թմբուկով, հովանոցաձև վեղարով գմբեթը: Ծածկի նման լուծումը հնարավորություն է տվել եկեղեցու ներսն ազատել առանձին կանգնած հենարաններից և ստանալ միասնական ներքին տարածություն: 1800 մ<sup>2</sup> մակերեսով աղոթասրահում կարող են միաժամանակ տեղավորվել 3000 մարդ, 1700-ը՝ նստատեղերով: Ընդարձակ [[Ավագ խորան]]ի (180 մ<sup>2</sup> մակերեսով) երկու կողմերում տեղադրված են խոշոր ավանդատները:
 
Աղոթասրահի արևմտյան կողմում երգչախմբի ու երգեհոնի համար նախատեսված վերնահարկն է: Եկեղեցու տակ, նրա ողջ մակերեսով, 4 մ բարձրությամբ կառուցված է ներքնահարկ, որտեղ գտնվում են սուրբ Գրիգոր Ա Լուսավորչի հուշահամալիրը, գրադարան, դահլիճներ՝ հանդեսների և դասախոսությունների համար, աշխատասենյակներ: Նույն հորինվածքն ու նույն չափերն ունեցող Սուրբ Տրդատ և Սուրբ Աշխեն՝ կենտրոնագմբեթ մատուռները նախատեսված են ծիսակատարությունների՝ պսակադրության, մկրտության, հոգեհանգստի համար: Դրանք խաչաձև են, հովանոցաձև վեղարով ութանիստ թմբուկ ունեցող գմբեթով (մատուռների բարձրությունը մինչև խաչի տակ՝ 29 մ) և ունեն եկեղեցիներին բնորոշ բաղադրամասեր: