«Բազմահարթակ հրթիռներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 4.
[[Պատկեր:Siemenowicz_rocket.png|thumb|right|100px|Նկար, վերցված Կազիմիր Սեմյոնովիչի գրքից ''Artis Magnae Artilleriae pars prima'' 1650 թ.]]
 
Բազմահարթակ հրթիռի առաջին էսքիզներից մեկը ներկայացվել է 1556 թվականին Քոնրադ Խաասի գրքի մեջ։ XVII դարում ռազմական ինժեներ և գեներերալ Կազիմիր Սեմյոնովիչը հրատարակեց մի գիրք, որը կոչվում է «Հրետանու մեծ արվեստը մաս առաջին» («Artis Magnae Artilleriae pars prima»)<ref>{{cite web|last1=Simonaitis|first1=Ričardas|title=Lietuvos kariuomenei - 95|url=http://aidas.lt/lt/istorija/article/9429-11-23-lietuvos-kariuomenei-95|website=aidas.lt|accessdate=5փետրվարի February5, 2018}}</ref>։ Այդ գրքի նկարներից մեկում պատկերված է երեք հարթակ ունեցող հրթիռ, որում երրորդ հրթիռը դրված է երկրորդի մեջ, երկրորդն ու երրորդը միասին՝ առաջինի մեջ։ Գլխային մասում տեղադրված է [[Հրավառություն|հրավառության]] համար նախատեսված սարքավորումներ։ Հրթիռների մեջ օգտագործվում էր պինդ վառելիք՝ [[վառոդ]]։ Այս գյուտը հետքրքիր է նրանով, որ հենց այս գյուտի սխեմայով և գաղափարով է շարժվում ժամանակակից հրթիռաշինությունը։
Առաջին անգամ բազմահարթակ հրթիռի գաղափարը առաջադրվել է 1914 թվականին ամերիկացի ինժեներ Ռոբերտ Գոդդարդի կողմից, որն ստացել է արտոնագիր իր գյուտի համար։ 1929 թվականին Ցիոլկովսկին հրապարակել է մի նոր գիրք, որը վերնագրված է «Տիեզերական հրթիռային գնացքներ»։ Այդ տերմինով Ցիոլոկովսկին անվանեց բաղկացուցիչ հրթիռները: Օրինակ «գնացքը» բաղկացած է հինգ հրթիռներից, առաջինը օգտագործվում է գլխամասային հրթիռի վառելիքը, այնուհետև վառելիքի սպառվելուց հետո առաջին հրթիռը անջատվում է «գնացքից» և ընկնում է Երկրի վրա: Այդ նույն ձևով սկսում են աշխատել երկրորդը, երրորդը, չորրորդը և վերջապես հինգերորդը, որի արագությունը այդ ժամանակ շատ մեծ կլինի, որպեսզի «գնացքը» հասնի միջմոլորակային առանցք: Գլխամասային հրթիռի աշխատանքի հաջորդականությունն այն է, որ հրթիռի բաղկացուցիչ մասերը ոչ թե սեղմված են, այլ բավականին առանձգական, որը թեթևացնում է կոնստրուկցիան: Ըստ Ցիոլկովսկիի, յուրաքանչյուր հրթիռի երկարությունը՝ 30 մետր է, իսկ տրամագիծը՝ 3 մետր: [[Գազեր]]ը, որոնք դուրս են գալիս մի հրթիռից մյուսի վրա ճնշում չեն գործադրում: Երկրի վրա հրթիռի թաձ հավաքելու երկարությունը կազմում է մի քանի հարյուր [[կիլոմետր]]:
Տող 22.
[[Պատկեր:Soyuz 2 meridian.jpg|thumb|200px|right|Երեք հարթակ ունեցող հրթիռ, որը ունի և՛ տրամագծային, և՛ խաչաձև հարթակների բաժանում «[[Союз-2]]».]]
 
Խաչաձև բաժանման ժամանակ հրթիռի առաջին հարթակը բաղկացած է մի քանի նույնանման հրթիռներից (գործնականում 2-8 հրթիռ) կամ տարբեր հրթիռներից, որոնք աշխատում են միարժամանակ և գտնվում են երկրորդ հարթակի շուրջը։ Երկրորդ ատրբերակի դեպքում երբ առաջին հարթակի հրթիռները տեղաբաշխված են երկրորդ հարթակի շուրջը, դա թույլ է տալիս գործի դնել միարժամանակ և՛ առաջին հարթակը, և՛ երկրորդը։ Եվ այդ ամենը օգնում է հաղթահարել հրթիռի գումարային ձգումը, որը հատկապես կարևոր է այն ժամանակ երբ աշխատում է առաջին հարթակը, քանի որ այդ հարթակի աշխատելու ժամանակ հրթիռը դեռ իր առավելագույն քաշով է։ Տեսականորեն, հրթիռը, որը աշխատում է խաչաձև բաժանման շնորհիվ, կարող է ընդգրկել անսահման քանակի հարթակներ, որոնք կաշխատեն միարժամանակ։ Բայց գործնականում այդ հարթակների քանակը սահմանափակվում է երկուսով։ Հայտնի է մի [[կրող հրթիռ]]ի նախագիծ, որը ընդգրկում էր երեք, խաչաձև բաժանված հարթակներ։ Այդ հրթիռի անվանումն էր «Վիկտորիա-Կ» («Виктория-К»)<ref>{{cite web|last1=Balčiūnienė|first1=Irma|title=VIENO EKSPONATO PARODA: KNYGA „DIDYSIS ARTILERIJOS MENAS“!|url=http://www.etnokosmomuziejus.lt/lt/vieno-eksponato-paroda-knyga-didysis-artilerijos-menas/|website=www.etnokosmomuziejus.lt|accessdate=5փետրվարի February5, 2018|publisher=Lithuanian Museum of Ethnocosmology|language=lt-LT}}</ref>։
Գոյություն ունի մի սխեմա, որի ժամանակ հրթիռը ներառում է և՛ խաչաձև, և՛ երկայնակի բաժանման ձևերը, որի շնորհիվ կարելի է օգտագործել երկու բաժանումների առավելությունները։ Այդ սխեմայով աշխատելուց հրթիռի առաջին և երկրորդ հարթակները առանձնացվում են երկայնակի կամ տրամագծային կերպով, իսկ մնացած հարթակները առանձնացվում են խաչաձև բաժանման միջոցով։ Այդպիսի հրթիռի օրինակ է «Սայուզ»-ը («Союз»)։