«Ալեքսանդր Տերպիգորև»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (→‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
'''Ալեքսանդր Միտրոֆանովիչ Տերպիգորև''' ([[1873]]-[[1959]]), լեռնային գործի բնագավառի խորհրդային գիտնական։ [[ԽՍՀՄ]] [[ԳԱ]] ակադեմիկոս ([[1935|1935 թ.]])։
 
Ավարտել է [[Պետերբուրգ]]ի լեռնային ինստիտուտը ([[1897|1897 թ.]])։ [[1906]] թվականից՝ Եկատերինոսլավի բարձրագույն լեռնային ուսումնարանի և լեռնային ինստիտուտի պրոֆեսոր, [[1922]]-[[1959]] թվականներին՝ [[Մոսկվա]]յի լեռնային ինստիտուտի պրոֆեսոր ([[1933]]-[[1936]] թվականներին՝ տնօրեն), [[1938]]-[[1959]] թվականներին՝ [[ԽՍՀՄ]] [[ԳԱ]] լեռնային գործի ինստիտուտի բաժնի վարիչ։ Հիմնական աշխատությունները վերաբերում են [[օգտակար հանածո]]ների [[հանքավայրեր]]ի ստորգետնյա մշակմանը, լեռնային աշխատանքների մեքենայացմանն ու ավտոմատացմանը, լեռնային արդյունաբերության մեջ աշխատանքի ռացիոնալացմանը, հիդրոմեքենայացմանը և ստորգետնյա գազիֆիկացմանը, լեռնային գործի զարգացմանը, լեռնատեխնիկական կրթության կազմակերպմանը։ Եղել է «Լեռնային գործ» 11-հատորանոց հանրագիտական տեղեկատուի գլխավոր խմբագիրը ([[1957]]-[[1960|1960 թթ.]])։ [[ԽՍՀՄ]] պետական մրցանակ ([[1943]] թ.)։
 
Պարգևատրվել է [[Լենին]]ի [[3]], Աշխատանքային կարմիր դրոշի [[2]] շքանշաններով։