«Աբդուլ Բահա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Անձ|մասնագիտություն=Բահայի հավատի ղեկավար 1892-1921թթ|Անունը հայերեն=Աբդուլ-Բահա|ամուսին=Մունիրա խանում|կրոն=Բահայի|ծնողներ=Հայր՝ Բահաուլլա, մայր՝ Ասիյա խանում}}
Բահաուլլայի վախճանից հետո սկսվեց Բահայի հավատի զարգացման նոր փուլը: Բահաուլլան Հավատի միակ մեկնաբան և ղեկավար նշանակեց իր ավագ որդուն՝ Աբդուլ-Բահային<ref>{{Cite web|url=https://www.bahai.org/abdul-baha/significance|title=The Significance of ‘Abdu’l-Bahá {{!}} What Bahá’ís Believe|website=www.bahai.org|accessdate=2019-07-30}}</ref>: Իրավահաջորդի հստակ նշանակումը թույլ տվեց Բահայի հավատին խուսափել աղանդների բաժանումից:
 
Աբդուլ-Բահան խնդիր դրեց բացատրել ամբողջ մարդկությանը Բահաուլլայի հասարակական կառուցվածքի վերաբերյալ ուղերձի իմաստն աշխարհին: Բազմաթիվ նամակներում ու գրվածքներում, ինչպես նաև ուխտավորների հետ զրույցներում Աբդուլ-Բահան մշտապես արտահայտում էր այն միտքը, որ ''պետք է փոխվի ոչ միայն առանձին մարդկանց հոգևոր պատկերը, այլև անհրաժեշտ է փոխել ամբողջ հասարակական կառուցվածքը: Միևնույն ժամանակ նա ընդգծում էր համաշխարհային կրոններից յուրաքանչյուրի գոյության հավասար իրավունքը, ուշադրություն էր դարձնում ռասայական նախապաշարմունքներն արմատախիլ անելու անհրաժեշտությանը, նշում էր տղամարդու և կնոջ հավասարությունը, խոսում էր պարտադիր համընդհանուր կրթության և արդարացի տնտեսական համակարգի հաստատման մասին, շոշափում էր դրա հետ կապված բազմաթիվ այլ թեմաներ:''
 
'''Պրոֆեսոր Բրաունը''', որ 1890թ. առաջին անգամ հանդիպեց Աբդուլ-Բահային, իսկ հետագայում բավականին մտերմացավ նրա հետ, գրում էր.
Տող 8.
''«Ես հազվագյուտ եմ հանդիպել ավելի տպավորիչ արտաքինով մարդկանց: Բարձրահասակ, ամուր կազմվածքով մարդ, նետի պես ուղիղ կեցվածքով, սպիտակ չալմայով և սպիտակ հագուստով, ուսերին հասնող սև գանգուր մազերով, լայն հզոր ճակատով, որը խոսում է ուժեղ մտքի  ու անսասան կամքի մասին, սրատես ճուռակային հայացքով, սուր, սակայն համակրելի դիմագծերով` ահա իմ առաջին տպավորությունները Աբբաս Էֆենդիից` «Ուսուցչից» [sic], ինչպես նրան par excellence* անվանում են բաբիները: Նրա հետ զրույցից հետո ես նրա նկատմամբ լցվեցի ավելի մեծ հարգանքով` այն տպավորության համեմատ, որ հենց սկզբից նա թողեց ինձ վրա: Նրա ռասայի անգամ լավագույն ներկայացուցիչների մեջ` պերճախոս, հնարամիտ, նրբենի, դժվար թե գտնվի մի մարդ, ով զրույցի ժամանակ ավելի ուշադիր է, վեճի մեջ ավելի հնարամիտ է, ապացույցների մեջ ավելի անսպառ է, հրեաների, քրիստոնյաների և մուսուլմանների սուրբ գրքերի ավելի կատարյալ գիտակ է: Այդ հատկանիշները նրա շարժուձևի հետ միասին` միաժամանակ վեհ ու բարյացակամ, հանգեցրեցին նրան, որ ես այլևս չէի զարմանում այն ազդեցության ու հարգանքի վրա, որը նա վայելում էր, և ոչ միայն իր հոր ուսմունքի համախոհների մեջ: Նրա հետ հանդիպողներից ոչ ոքի տրված չէ կասկածի ենթարկել նրա վեհությունն ու իշխանությունը»:''
 
'''1908թ'''. երիտթուրքական հեղափոխության հաղթանակից հետո, ազատվեցին Օսմանյան կայսրության բոլոր քաղաքական բանտարկյալները, ինչպես նաև նրանք, ովքեր դատապարտված էին կրոնական հիմնավորումներով: Այդպիսով, Աբդուլ-Բահան 1910թ հնարավորություն ստացավ լքել Պաղեստինը և նվիրել իրեն իր հոր հիմնած հավատի տարածման և ամրապնդման գործին արևմուտքում:
 
'''1911թ.''' օգոստոսի 11-ին Աբդուլ-Բահան իր մերձավորների մի փոքր խմբի ուղեկցությամբ «Կորսիկա» նավով մեկնեց Մարսել: Այդպես սկսվեց երկու տարի և չորս ամիս տևողությամբ ճանապարհորդությունն Արևմուտքի երկրներով: Այդ ընթացքում նա երկու անգամ այցելեց Լոնդոն, Փարիզ, Շտուտգարտ, եղավ այլ եվրոպական երկրներում, ուղևորվեց Հյուսիսային Ամերիկա:
 
'''1912թ'''. ապրիլի 11-ին Աբդուլ-Բահան ժամանեց Նյու-Յորք<ref>{{Cite web|url=https://www.bahai.us/beliefs/origins/|title=Origins of the Baha'i Faith|website=Baha‘is of the United States|language=en-US|accessdate=2019-07-30}}</ref>: Հյուսիսային Ամերիկայում եղած ժամանակաշրջանում նա այցելեց ԱՄՆ-ի մոտ քառասուն մեծ և փոքր քաղաքներ, ինչպես երկրի արևելքում, այնպես էլ արևմուտքում: Նա եղավ Չիկագոյում, որտեղ դրեց այն շենքի առաջին քարը, որը պետք է դառնար «Արևմուտքի Մայր Տաճարը»<ref>{{Cite web|url=https://www.bahai.us/bahai-temple/|title=House of Worship - Bahá'ís of the United States|website=Baha‘is of the United States|language=en-US|accessdate=2019-07-30}}</ref>: Կանադայում Աբդուլ-Բահան այցելեց Մոնրեալը և հյուրընկալեց կանադացի ճարտարապետ Վիլյամ Սազերլենդին և նրա կնոջը` Մեյ Մաքսվելին: Մոնրեալում Աբդուլ-Բահային ցուցաբերած ընդունելությունը չի կարելի արտասովոր անվանել: Նույն ձևով էին նրան դիմավորում նաև Արևմուտքի այլ քաղաքներում: Նա այցելեց Նոտր-Դամի տաճարը, թույլտվություն ստացավ հավատացյալներին դիմել Փրկչի տաճարում և Սուրբ Հակոբի եկեղեցում, ելույթ ունեցավ բազմամարդ լսարանի առջև Սենտ-Լորենս փողոցի վրա գտնվող արհմիության կենտրոնում, զրուցեց բազմաթիվ մարդկանց հետ «Վինձոր» հյուրանոցում և Մաքսվելների տանը Փայն-ավենյուում, որտեղ սկզբից հյուրընկալել էր Մոնրեալ ժամանելիս: Այցելության ընթացքը մանրամասն լուսաբանում էին խոշորագույն թերթերը: Աբդուլ-Բահան մամուլի ուշադրությունը գրավել էր ոչ միայն Մոնրեալում գտնվելու ժամանակ, այլև Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի երկրներում եղած ամբողջ ընթացքում:
 
Արևմուտքում լայն հասարակության մոտ բավականին բարենպաստ պատկերացում կազմվեց նոր կրոնի մասին, ինչը հետագայում օգնեց Բահաուլլայի հետևորդներին դրա տարածման մեջ: Աբդուլ-Բահան դիմում էր ոչ միայն եկեղեցական համայնքներին, այլ նաև խաղաղության պաշտպանության հասարակության անդամներին, արհմիութենական և համալսարանական լսարանին, տարբեր սոցիալական բարեփոխման ուսմունքների կողմնակիցների խմբերին: Ուղևորության ավարտին ակնհայտ դարձավ, որ Բահաուլլայի սոցիալական ուղերձը հասել է աշխարհին: Բահայիներին միացավ նոր սերունդ` մարդիկ, ովքեր պատկանում էին հասարակության ամենատարբեր շերտերին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աբդուլ-Բահան մեկուսացած ապրում էր Հայֆայում` Սուրբ Հողում:
 
'''1921թ. նոյեմբերի 28-ի''' վաղ առավոտյան 78 տարեկանում կարճատև հիվանդությունից հետո Աբդուլ-Բահան վախճանվեց: Նրա թաղումը տեղի ունեցավ արտասովոր հանդիսավորության մթնոլորտում: Դրանից ընդամենը տասներեք տարի առաջ Աբդուլ-Բահան` առանց իրավունքի աքսորյալը, հազիվ խուսափեց հրապարակային մահապատժից: Իսկ իր կյանքի վերջում նա արդեն վայելում էր անսահման իմաստունություն և մարդասիրություն ունեցող մարդու` գրեթե սրբի համբավ: Պաղեստինում բոլոր եկեղեցական դպրոցների ներկայացուցիչները վերաբերում էին նրան մեծ հարգանքով: Երբ հանվեցին թուրքական իշխանությունների կողմից նրա նկատմամբ դրված սահմանափակումները, Աբդուլ-Բահայի փառքը սկսեց աճել: Նրան ամենուր սկսեցին մեծարել: Առաջին համաշխարհային պատերազմից հետո սովի ժամանակ Պաղեստինի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, ի նշան Աբդուլ-Բահայի արժանիքների ճանաչման` բրիտանական կառավարությունը շնորհեց նրան '''ասպետի կոչում''':
 
Նոյեմբերի 29-ին կայացած թաղումը, հավանաբար, հավասարը չուներ Պաղեստինի ամբողջ պատմության մեջ: Ավելի, քան տաս հազար մարդուց բաղկացած սգո թափորում մասնակցում էին բարձրագույն իսլամական, հռոմեական կաթոլիկ, հունական ուղղափառ, հուդդայական և դրուզական հոգևորականության ներկայացուցիչներ, ինչպես նաև բրիտանական գերագույն կոմիսարը, Երուսաղեմի և Փյունիկիայի նահանգապետերը:
 
Աբդուլ-Բահայի մահից հետո Հավատի դրույթները մեկնաբանելու բացառիկ իրավունքը փոխանցվում էր Աբդուլ-Բահայի ավագ թոռանը` '''[[Շողի Էֆֆենդի|Շողի Էֆֆենդիի]]ի<nowiki/>ն:''' 1963թ Բահայի Սուրբ Գրվածքների համաձայն համայնքի ղեկավարումը ստանձնեց Արդարության Համաշխարհային Տունը:
 
== Ծանոթագրություններ ==
Տող 57.
|url = http://bahai-library.com/zarqani_mahmuds_diary
}}
*{{Cite web | last =McGlinn | first = Sen| title = Abdu’l-Baha’s British knighthood |work = Sen McGlinn's Blog | date = 22ապրիլի April22, 2011 | url = http://senmcglinn.wordpress.com/2011/04/22/abdu’l-baha-british-knighthood/| accessdate =26ապրիլի April26, 2011}} (also relevant to Abdu'l-Baha's business interests and income).
 
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Օսմանյան կայսրության բանտարկյալներ և կալանավորներ]]