«Քաղաքացիություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Հայկական անձնագիր.jpg|մինի|250px|Հայաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիր]]
'''Քաղաքացիություն''', պետության և անձի միջև կայուն իրավական կապը, որի ուժով [[պետություն]]ը և անհատը ձեռք են բերում փոխադարձ [[իրավունք]]ներ և [[պարտականություն]]ներ։ Քաղաքացիությունը [[սահմանադրական իրավունք]]ի կարևորագույն ինստիտուտներից է և հիմնականում իր ամրագրումն է գտնում պետության [[Սահմանադրություն|սահմանադրության]] մեջ, սահմանադրական ակտերում կամ այլ [[նորմատիվ իրավական ակտ]]երում։ Քաղաքացիությունը հանդես է գալիս որպես պետության և նրան հպատակ անձանց միջև փոխհարաբերություն։ Պետությունը ճանաչում և երաշխավորում է անձանց իրավունքներն ու ազատությունները, իր [[Պետական սահմաններ|սահման]]ներում պաշտպանում է իր քաղաքացիներին։ Քաղաքացիներն էլ, իրենց հերթին, ենթարկվում են [[օրենք]]ներին ու պետության կարգադրագրերին, կատարում են իրենց պարտականությունները։ Այս իրավունքների ու պարտականությունների ամբողջությունը կաղմում է քաղաքացու քաղաքաքական-իրավական կարգավիճակը, պետության տարածքում նրա կարգավիճակի տարբերությունը քաղաքացիություն չունեցող անձանց ու օտարերկյա քաղաքացիների կարգավիճակից։
 
Երկար ժամանակ [[Միապետություն|միապետ]]ական կառավարման ձև ունեցող պետություններում անձի և պետության միջև փոխհարաբերությունները բնորոշվում էին հպատակությամբ, այսինքն՝ անձի և միապետի, այլ ոչ թե ողջ պետության միջև կապով։ Ներկայումս միապետական կառավարման ձև ունեցող երկրների մեծամասնությունը հրաժարվել է այս կոնցեպցիայից, և այժմ հպատակության ինստիտուտը փոխարինվել է քաղաքացիության ինստիտուտով։ Քաղաքացիությունը կամ հպատակությունը հաստատելու համար պետությունը տարբեր ձևեր կարող է սահմանել։ Այս պրակտիկան տարբեր երկրներում տարբերվում է․ որոշ երկրներում այն փաստաթղթային ամրագրում է ունենում [[անձնագիր|անձնագր]]երի կամ ID՝ նույնականացման քարտերի միջոցով, այլ երկրներում, ինչպես օրինակ [[Մեծ Բրիտանիա]]յում, քաղաքացիները քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր չունեն։