«Քլեր Թրևոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Քլեր Թրևոր''' ({{lang-en|Claire Trevor}}, {{ԱԾ}}), [[Ամերիկացիներ|ամերիկացի]] դերասանուհի, ով ստացել է իր հայրենիքում «<nowiki/>[[Նուար (ֆիլմ)|Նուար]] ֆիլմերի թագուհի» մականունը իր բազմաթիվ անբարո կանանց դերերի համար սև ու սպիտակ [[Թրիլեր|թրիլերներումթրիլեր]]։ներում։
 
== Կենսագրություն ==
Տող 6.
=== Կարիերա ===
Քլեր Ուէմլինգերը ծնվել է [[Բրուքլին]]ում [[1910]] թվականի [[մարտի 8]]-ին [[Դերձակություն|դերձակի]] ընտանիքում։ Նրա արմատները [[Իռլանդիա]]յից և [[Ֆրանսիա]]յից էին։ 1920-ական թվականների վերջում, ավարտելով [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Ամերիկայի]] դրամատիկ արվեստների ակադեմիան, նա սկսեց իր կարիերան թատրոնում։ Առաջին անգամ նա հաջողության հասավ 1932 թվականին [[Բրոդվեյ (թատրոն)|Բրոդվեյում]], իսկ մեկ տարի անց նա ստացավ իր առաջին դերը կինոյում։ Հաջորդ հինգ տարվա ընթացքում Քլեր Թրևորը նկարահանվել է երեսուն ֆիլմերում, հիմնականում խաղալով գլխավոր դերեր։ 1937 թվականին նա նկարահանվեց [[Համֆրի Բոգարտ]]ի հետ «Փակուղի» ֆիլմում, և այդ դերը առաջադրվել է «<nowiki/>[[Օսկար]]<nowiki/>» մրցանակաբաշխության։
 
 
 
1930 թվականների վերջից դերասանուհին հաճախ էր նկարահանվում [[Ջոն Ուեյն]]<nowiki/>ի հետ [[Վեստերն|վեսթերն]]<nowiki/>երում, որոնց շարքում է «<nowiki/>[[Դիլիժանս (ֆիլմ)|Դիլիժանս]] » (1939 թ.) ֆիլմը, որը հետագայում դարձավ այս ժանրի դասական օրինակ, «Ալեգենի ապստամբությունը» (1939 թ.) և «Սև թիմը» (1940 թ.)։ Նրա՝ այդ ժամանակաշրջանի հայտնի դերերից են տիկին Գրեյլը «Սա սպանություն է, իմ սիրունիկ» (1944 թ.) ֆիլմում Դիք Փաուելի հետ գլխավոր դերում, և Հելենը «Ծնված՝ սպանելու համար» (1947 թ.) ֆիլմում։
 
 
 
1949 թվականին Քլեր Թրևորը դարձավ «Օսկար» մրցանակի դափնեկիր որպես «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» «Քի-Լարգո» ֆիլմում։ Այս անբարո կանանց բազմաթիվ դերերը ամրապնդեցին նրան տրված «Նուար ֆիլմերի թագուհի» մականունը։ Դերասանուհին ևս մեկ անգամ առաջադրվեց «Օսկար» մրցանակաբաշխությանը 1954 թվականին իր խաղացած դերի համար «Մեծն և ամենակարող» ֆիլմում։
 
1957 թվականին Քլեր Թրևորը դարձավ «<nowiki/>[[Էմմի մրցանակ|Էմմիի]]<nowiki/>» մրցանակակիր «Դեդսվորթ» հեռուստասերիալում գլխավոր դեր խաղալու համար։ Հետագայում նա շարունակեց նկարահանվել ֆիլմերում և միաժամանակ երևալ հեռուստաընկերությունում և թատրոնում։ Այդ ժամանակ նա այլևս չէր խաղում «ավազակի» դերեր, այլ սահմանափակվում էր իրեն համապատասխան միջին տարիքի կանանց և մայրերի դերերով։ «Համբուրիր ինձ հրաժեշտի համար» (1982 թ.) ֆիլմում նա խաղաց իր վերջին դերը կինոյում։ 1998 թվականին նա հայտնվեց 70-րդ «Օսկարի» մրցանակաբաշխությանը՝ որպես հյուր։
 
 
=== Անձնական կյանք ===
1938 թվականին Քլեր Թրևորն ամուսնացավ պրոդյուսեր Քլարկ Էնդրյուսի հետ, սակայն չորս տարի անց նրանք բաժանվեցին։ 1943 թվականին նրա ամուսինը դարձավ Սայլոս Ուիլյամը, ում հետ նա ունեցավ տղա Չարլզին։ Այս ամուսնությունը նույնպես անհաջող էր, և 1947 թվականին ամուսինները բաժանվեցին։ Մեկ տարի անց նա ամուսնացավ Միլթոն Բրինի հետ և տեղափոխվեց ապրելու [[Կալիֆոռնիա|Կալիֆոռնիայի]]յի Նյուպորտ-Բիչում։ 1978 թվականին ավտովթարից մահացավ նրա որդի Չարլզը, իսկ հաջորդ տարի վախճանվեց նրա ամուսինը [[ուղեղի քաղցկեղ]]ից։
 
Քլեր Թրևորը մահացավ Նյուպորտ-Բիչում 2000 թվականի ապրիլի ութին շնչառական անբավարարությունից 90 տարեկանում։ Նրան դիակիզեցին, և մոխիրը սփռեցին օվկիանոսում։
Տող 30 ⟶ 25՝
 
{{DEFAULTSORT:Թրևոր, Քլեր}}
 
[[Կատեգորիա:Ամերիկացի դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:Օսկարակիրներ]]