«Ֆլեգմատիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Tierpark Berlin-Frf 141-193.JPG|thumb|200px|Արձան «Ֆլեգմատիկ», հեղինակ՝ Յոհան Գոթֆրիդ ([[1715]]—[[1779]])]]
'''Ֆլեգմատիկ''' ({{lang-el|φλέγμα}}, φλέγμα - «լորձ»), խառնվածքի չորս տիպերից մեկը՝ ըստ [[Հիպոկրատ]]ի<ref name="словарь">Психологический словарь. — 2000.</ref>: Բնութագրվում են որպես հանգիստ, չարտահայտված [[դիմախաղ]]ով, անտարբերությամբ աչքի ընկնող մարդիկ: Դանդաղ են անցնում աշխատանքային մի գործունեությունից մյուսին<ref name="Карпенко" /><ref name="психолог" />։ Արյան մեջ գերակշռում է լորձը։
 
Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։ Հիմնականում համբերատար են, զուսպ, հավասարակշռված և քիչ հաղորդակցվող։ Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը։ Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ։ Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են։ Նա մեծ անախորժությունների դեպքում էլ կարող է հանգստություն պահպանել։