«Ուսեյն Բոլտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Թեթևատլետներ ՀոթՔաթ գործիքով
Տող 82.
[[2009]] թվականին Բոլտը երկու փորձնական վազք կատարեց 400 մ տարածությունում, հաղթելով 46,35 և 45,54 վ արդյունքներով<ref>{{cite web|last=Mountford |first=Adam |title=Windies triumph delights Bolt |publisher=BBC Sport |date=փետրվարի 8, 2009 |url=http://www.bbc.co.uk/blogs/tms/2009/02/windies_triumph_delights_bolt.shtml |accessdate=փետրվարի 9, 2009}}</ref>։ 2009 թվականի [[մայիսի 17]]-ին նա հաղթեց 150 մ տարածություոնում վազելով 14,35 վ<ref>{{cite news| url=http://news.bbc.co.uk/sport1/hi/cricket/other_international/west_indies/8313778.stm | publisher=BBC News | title=Lightning Bolt blows over Gayle | date=հոկտեմբերի 19, 2009}}</ref>։ Տարածության 100 մ-ը սկսած 50 մ-ից մինչև վերջ նա վազել է 8,70 վ-ում։ Նաև այս արդյունքով նա գերազանցել է նախկին ոչ պաշտոնական ռեկորդը, որը սահմանվել էր հեռավոր [[1983]] թվականին Պյոտրո Մեննեաի կողմից, որը հավասար էր 14,80 վ-ի։ Վազքից հետո Բոլտը հայտարարեց. «Ես մտածում եմ, որ կարող եմ ավելի արագ վազել, հիմա ես պատրաստ եմ 70 %»։ Նաև մարզիկը ասաց, որ տարածության սկզբում իր ոտքերը սայթաքում էին, քանի որ եղանակը սառն էր և անձրևոտ։
 
[[Հունիս]]ի վերջում Ճամայկայի առաջնությանը Բոլտը հաղթող ճանաչվեց 100 և 200 մ տարածություններում համապատասղանորենհամապատասխանորեն 9,86 և 20,25 վ արդյունքով [[Հունիսի 17]]-ին հաղթեց Golden Spike մրցույթում 100 մ տարածությունը վազելով 9,77 վ-ում։ Սակայն այդ արդյունքը համարվում է ոչ պաշտոնական, քանի որ քամու արագությունը գերազանցում էր 2 մ/վ արագությունը։ [[Հուլիսի 7]]-ին ուժեղ անձրևի տակ հաղթում է Ատլետիսսմու մրցույթը 200 մ տարածությունում սահմանելով մրցույթի ռեկորդ 19,59 վ արդյունքով։ [[Հուլիսի 17]]-ին հաղթում է Ոսկե լիգայի Meeting Areva մրցույթում 100 մ տարածությունը վազելով 9,79 վ։
 
2009 թվականի գլխավոր ստարտը աշխարհի առաջնությունն էր [[Բեռլին]]ում։ Այս մրցույթում նա պետք է մասնակցեր 100 և 200 մ տարածություններում և 4x100 մ էստաֆետայում։ 100 մ տարածությունը սկսեց նախնական մրցավազքի հաղթանակով ցույց տալով 10,20 վ արդյունք, մեկ քառորդ եզրափակիչը 10,03 վ, կիսաեզրափակիչը 9,89 վ արդյունքով։ [[Օգոստոսի 16]]-ին նա հաղթեց եզրափակիչում սահմանելով համաշխարհային ռեկորդ ցույց տալով 9,58 վ, տասնմեկ հարյուրերորդականով գերազանցեց իր համաշխարհային ռեկորդը։ Այս ռեկորդը մինչ օրս գերազանցված չէ։ Սահմանված ռեկորդի համար Բոլտը, որպես լրացուցիչ ստանում է 100 000 ԱՄՆ դոլլար։ Վազքի ժամանակ նա 60 մ տարածությունը վազել է 6,31 վ–ում, որը արագ է աշխարհի ռեկորդից, որը սահմանել է [[Մորիս Գրին]]ը 6,39 վ։ Երկու օր անց Բոլտը սկսեց իր ելույթները 200 մ տարածությունում։ Նա հաղթեց նախնական, մեկ քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ մրցավազքերում։ [[Օգոստոսի 20]]-ին նա գերազանցեց իր համաշխարհային ռեկորդը 200 մ տարածությունում հաղթելով 19,19 վ արդյունքով։ Այդ հաղթանակի համար Բոլտը ստացավ 160 000 ԱՄն դոլլար, որից 60 000 դոլլարը հաղթանակի համար, իսկ մնացած 100 000 դոլլարը TDK կոմպանիայի կողմից աշխարհի ռեկորդ սահմանելու համար։ Օգոստոսի 22-ին մասնակցում է 4x100 էստաֆետայում և նվածում է իր երրորդ ոսկե մեդակը այս մրցույթում։ Այդ եզրափակիչում նա վազում էր երրորդ էտապը։ Աշխարհի առաջնությունից հետո Ուսեյնը մասնակցում է 2009 թվականի ոսկե լիգայի եզրափակիչ էտապներում։ [[Սեպտեմբերի 4]]-ին հաղթանակ է տանում Վան-Դամմին նվիրված մրցաշարում 200 մ տարածությունում 19,57 վ արդյունքով։ Վերջին սեզոնի մրցույթը դարձավ Միջազգային թեթևատլետների եզրափակիչը, որտեղ նա հաղթանակ տոնեց 200 մ տարածությունում սահմանելով մրցույթի նոր ռեկորդ 19,68 վ։ Արդյունքում 2009 թվականին Բոլտը հաղթեց բոլոր մրցույթներին, որոնցում մասնակցել էր։ Տարվա արդյունքում ճանաչվեց տարվա լավագույն թեթևատլետ IAAF-ի կողմից։