«Ամելի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
Ամելին վառ երևակայություն ունի և կարողանում է ուրախանալ առօրյա մանրուքներով, օրինակ՝ ձեռքը լոբով պարկի մեջ մտցնելիս։ [[1997 թվական]]ի օգոստոսի 30-ին՝ [[արքայադուստր Դիանա]]յի զոհվելու օրը<ref>Իրականում արքայադուստր Դիանան զոհվել է օգոստոսի 30-ին։</ref>, նրա կյանքը փոխվում է․ Ամելին իր տան լոգասենյակում պատահաբար գտնում է թաքստոց, որտեղ թիթեղյա տուփում պահված են անագե արձանիկներ, ապակե գնդիկներ ու մանկական այլ գանձեր։
 
Այդ ամենը պատկանել է անհայտ մի տղայի, որ նախկինում ապրել էր այդ բնակարանում։ Այժմ նա արդեն 50 տարեկան է։ Ամելին որոշում է տուփը վերադարձնել տիրոջըևտիրոջը և մտածում է, որ եթե այդ արարքն իր մեջ որևէ զգացմունք արթնացնի, ինքն իր հետագա կյանքը կնվիրի մյուս մարդկանց երջանկության մասին հոգալուն։ Ամելին մեծ դժվարությամբ գտնում է տուփի տիրոջը և սպասում նրա արձագանքին։ Սրճարանում Ամելին լսում է նրա խոստովանությունը, թե նա երջանիկ է, որ ստացել է այդպիսի հուշ իր մանկությունից, և որոշել է մեկնել դստեր մոտ ու տեսնել թոռանը։
 
Դրանից հետո Ամելին սկսում է միջամտել այլ մարդկանց կյանքին։ Նա «Երկու ջրաղաց» սրճարանի աշխատակիցներից մեկին օգնում է գտնել իր սերն ի դեմս սրճարանի մշտական հաճախորդներից մեկի, ինչպես նաև վերադարձնում է հույսը իր հետ նույն շենքում բնակվող կնոջը՝ կեղծ նամակ ուղարկելով նրա ամուսնու անունից։ Ամելին վաղուց էր իր հորը խորհուրդ տալիս մեկնել ճանապարհորդության, սակայն նա չերչէր համարձակվում, և Ամելին իր ծանոթ ուղեկցորդուհուն խնդրում է հոր այգու թզուկին լուսանկարել աշխարհի տարբեր քաղաքների տեսարժան վայրերի ֆոնին և իրեն ուղարկել լուսանկարները։ Ուշանալով գնացքից՝ Ամելին մնում է գիշերելու մետրոյում։
 
Առավոտյան նա տեսնումէտեսնում է Նինո Կենկամպուային, որ ինչ-որ բան էր փնտրում ֆոտոխցիկներից մեկի տակ։ Հայացքներ փոխանակելուց հետո Ամելին փախչում է, իսկ Նինոն շարունակում է իր գործը։ Հետո Ամելին կրկին հանդիպում է նրան, որ կրկին ինչ-որ բան էր փնտրում ֆոտոխցիկի տակ։ Նինոն նկատում է մի մարդու ու վազում նրա հետևից՝ ճանապարհին գցելով ալբոմը, որ վերցնում է Ամելին։
 
Այդ ալբոմում սոսնձված են ճմռթված ու պատռված լուսանկարներ՝ անհաջող նկարները, որոնք դեն են նետել ֆոտոխցիկի հաճախորդները ու հավաքել է այդ մարդը։ Ալբոմում հաճախ է հանդիպում նույն մարդու լուսանկարը, որի դեմքը կարծես լինի առանց էմոցիաների։ Այդ մասին Ամելին պատմում է «Ապակե մարդուն», որ բնակվում էր նույն շենքում։ Նրանք միասին որոշում են պարզել, թե ով է այդ տարօրինակ լուսանկարներում պատկերված մարդը։ Ի վերջո պարզվում է, որ այդ մարդը նորոգում է ֆոտոխցիկները և լուսանկարվում փորձի համար, ինչից հետո պատռում է լուսանկարներն ու դեն նետում։
 
Պարզվում է, որ Նինոյին հետաքրքրում է նույն հարցը։ Ամելին Նինոյին է ուղարկում հուշումներ՝ իր լուսանկարը Զորրոյի դիմակով, սլաքներ ասֆալտի վրա և հանելուկներ։ Արդյունքում նա տղային տանում է այդ առեղծվածային մարդու մոտ, որ պատկերված էր լուսանկարներում։ ՆինոՆինոն ու Ամելին հանդիպում են՝ իմանալով, թե ով ով է, և պարզվում է, որ նրանք ստեղծված են միմյանց համար։
 
== Դերերում ==
Տող 41.
 
== Ստեղծման պատմություն ==
Ժան Պիեռ Ժյոնեն ցանկացել է ֆիլմի գլխավոր դերում նկարհանելնկարահանել բրիտանացի դերասանուհի [[Էմիլի Ուոթսոն]]ին (այստեղից էլ գլխավոր հերոսուհու անունը՝ Ամելի), որի վրա նա ուշադրություն էր դարձրել «[[Ճեղքելով ալիքները]]» ֆիլմի շնորհիվ։ Դերասանուհին նույնպես ցանկացել է կատարել այդ դերը, սակայն դա տեղի չի ունեցել երկու պատճառներով․ նա շատ վատ էր խոսում ֆրանսերեն և բացի այդ արդեն հաստատվել էր [[Ռոբերտ Օլտմեն]]ի «Գոսֆորդ պարկ» ֆիլմում նկարահանվելու համար (ֆիլմը թողարկվել է 2001 թվականին)։ Օրիգինալ սցենարից, որ հիմնականում գրվել էր Էմիլի Ուոթսոնի համար, մնացել է գլխավոր հերոսուհու անունը, որ հարմարեցվել է ֆրանսերենին, իսկ նրա հոր ազգությունը (անգլիացի) և վերջինիս բնակության վայրը ([[Լոնդոն]]) փոխվել են<ref name="МКбульвар" />։
 
Արտասովոր պատմությունները, որոնցով հարուստ է ֆիլմը, մեծ մասամբ ունեն իրական հիմքեր և վերցված են այն հավաքածուից, որ Ժյոնեն կազմել է [[1974 թվական]]ից ի վեր՝ գրի առնելով իր ծանոթների արտասովոր հուշերը<ref name="МКбульвар" />։ Նինոյի լուսանկարների հավաքածուն նույնպես ունի իրական նախատիպ․ այդպիսի հավաքածու ուներ ռեժիսորի ընկերը՝ սցենարիստ [[Միշել Ֆոլկո]]ն<ref name="МКбульвар" /> (եզրափակիչ տիտրերում նրան շնորհակալություն է հայտնվում)։ Իրական ալբամըալբոմը, սակայն ֆիլմում չի ցուցադրվում, քանի որ Ֆրանսիայում օրենքն արգելում է կինոֆիլմում ցուցադրել պատահական մարդկանց առանց նրանց թույլտվության․ լուսանկարների հավաքածուն կազմվել է անխոս դերակատարների նկարներից․ նրանց նստեցնում էին լուսանկարչական խցիկի դիմաց և խնդրում դեմքին տալ այս կամ այն արտահայտությունը կամ հաճախ պարզապես ասում էին․ «Օյ, իսկ ձեր կոշիկը կավճոտ է» կամ «Իսկ այդ ի՞նչ է Ձեր ճակատին» և այդ պահին լուսանկարում էին։
 
Այգու թզուկի մասին պատմության նախահիմքը նույնպես վերցված է Ժոնեի հավաքածուից։ Ամբողջ աշխարհով ճանապարհորդող թզուկի գաղափարը պատկանել է մի ավստրալացու, որ 1980-ական թվականների կեսերին, ճանապարհորդելով աշխարհով, իր հարևանին է ուղարկել լուսանկարներ, որոնցում պատկերված էր այդ հարևանի այգուց վերցված թզուկը։ [[1990-ական թվականներ]]ին նմանատիպ լուսանկարները տարածում են գտել [[Մեծ Բրիտանիա]]յում ու [[Ֆրանսիա]]յում։ Ճանապարհորդող թզուկի գաղափարն էլ ավելի մեծ տարածում է գտել ֆիլմի թողարկումից հետ․ այն օգտագործվել է մի շարք համակարգչային խաղերում, տեսահոլովակներում ու սերիալներում, ինչպես նաև հիմք է դարձել ամերիկյան զբոսաշրջային ընկերության գովազդային արշավի համար<ref name="МКбульвар" />։
Տող 56.
 
== Փաստեր ==
* Կինոթատրոնում Ամելին դիտում է երկու ֆիլմեր՝ֆիլմ՝ [[Ֆրանսուա Տրյուֆո]]յի «Ժյուլ և Ջիմ» (այն էպիզոդում, երբ Ամելին շրջվում է ու նայում կինոդիտողներին) և Վինսենտ Մինելիի «Հոր փոքր շահաբաժինը» (այն էպիզոդում, երբ Ամելին ասում է, թե չի սիրում, որ ամերիկյան ֆիլմերում վարորդները չեն նայում ճանապարհին) ֆիլմերում<ref>{{cite web|url=http://www.ferdyonfilms.com/2009/amelie-le-fabuleux-destin-d%E2%80%99amelie-poulain-2001/560|title=Ferdy on Films — Amélie|date=2013-04-05|accessdate=2013-04-05|lang=en|archiveurl=https://www.webcitation.org/6FsRtV7qp?url=http://www.ferdyonfilms.com/2009/amelie-le-fabuleux-destin-d%E2%80%99amelie-poulain-2001/560/|archivedate=2013-04-14}}</ref>։
* Միոտանի մարդը, որ պարում է հեռուստատեսային հոլովակում, բլյուզ երգիչ Արթուր Ջեքսոնն է<ref>{{cite web|url=http://www.uniondailytimes.com/view/full_story/21650008/article-A-founding-father-of-the-Piedmont-Blues|title=A founding father of the Piedmont Blues|date=2013-04-05|accessdate=2013-04-05|lang=en|archiveurl=https://www.webcitation.org/6FsRuin4r?url=http://www.uniondailytimes.com/view/full_story/21650008/article-A-founding-father-of-the-Piedmont-Blues|archivedate=2013-04-14}}</ref>։
* Սևամորթ կիթառահարուհին, որ երգում է հեռուստատեսային հոլովակում, Քույր Ռոզետա Թարպն է<ref>{{cite web|url=http://dbpedia.org/page/Sister_Rosetta_Tharpe|title=About: Sister Rosetta Tharpe|date=2013-04-05|accessdate=2013-04-05|lang=pl|archiveurl=https://www.webcitation.org/6FsRvhfK8?url=http://dbpedia.org/page/Sister_Rosetta_Tharpe|archivedate=2013-04-14}}</ref>։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ամելի» էջից