«Պապ թագավոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 75.
[[Արշակ Բ]]-ի գերեվարությունից հետո մի շարք հայկական իշխանություններ սկսեցին անջատողական քաղաքականություն վարել և ապստամբել։ Այդ պատճառով մի շարք տարածքներ առանձնացան։ Պապն իր առջև նպատակ էր դրել վերագրավել և միացնել իր պետությանը այն տարածքները, որոնք գրավված էին [[Տիգրան Մեծ]]ի և [[Արտաշես Բարեպաշտ]]ի ժամանակաշրջաններից՝ [[Ուտիք]]<nowiki/>ը, [[Գուգարք]]ը, [[Կորճայք]]ը, [[Աղձնիք]]ը և այլ նահանգներ։ Նա հանձնարարում է այդ գերկարևոր առաջադրանքը [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյանին]]։ Դրա համար նախ հարկավոր էր վերակազմել հզոր բանակ։ Արհեստավարժ զորքի թիվը հասցվում է շուրջ 90 հազարի<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=478}}</ref>։
 
[[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղն]] ամենայն պատասխանատվությամբ սկսում է հայկական նահանգների վերամիավորումը։ ԿաինԿային նահանգներ, որոնք առանց արյունահեղության հանձնվեցին, իսկ չհանձնվողները ամենայն կատաղությամբ ջաղջախվեցին Մուշեղի կողմից։ Ըստ [[Փավստոս Բուզանդ]]ի՝ նույնիս մի քանիսին նա խաչ է բարձրացրել։ Պարսիկներից տարածք գրավելու ժամանակ Մուշեղի զինվորները պարսից ձիավորներին գետնին տապալելիս ասում էին՝ «Գնա՛ քաջ Արշակի մոտ», իսկ հետևակի զինվորի սպանելիս գոչում էին՝ «Զո՛հ եղիր Արշակին»։ Սակայն Մուշեղը մեծ հարգանք ուներ թագի և կանանց հանդեպ։ Երբ նա մի անգամ պատերազմում է [[Շապուհ II Երկարակյաց|Շապուհի]] հետ և նրան փախուստի մատնում, պարսիկ կանանոցը գերի է մնում Մուշեղի մոտ։ Նա ամենայն հարգանքով է վարվում Շապուհի հարեմի հետ և նրանց հետ է ուղարկում [[Շապուհ II Երկարակյաց|Շապուհի]] մոտ։ Այս քայլը բարձր է գնահատվում Շապուհի կողմից և նա իր գինու բաժակի վրա պատկերել է տալիս սպիտակ ձիու վրա նստած Մուշեղին և ամեն անգամ գինի խմելիս նա ի պատիվ Մուշեղի ասում էր՝ «Ճերմակաձին գինի խմե»։ Մուշեղ Մամիկոնյանը ազատագրում է նաև [[Ատրպատական]]ի հայկական մասը<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=196|isbn=|location=Երևան|pages=480}}</ref>։
 
Ի վերջո ամբողջ Մեծ Հայքի նահանգները նորից միավորվում են, ինչպես եղել էր [[Տիգրան Մեծ]]ի և [[Արտաշես Բարեպաշտ]]ի ժամանակաշրջանում։