«Լիճ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
ավելացվել է ավելի ճի՛տ տեղեկություն լճի մասին և ջնջվել է սխալ տեղեկությունը
Տող 1.
Լիճը դա մի վայր է որտեղ դու կարող ես գնալ և քո ընկերների հետ և մենակ, այնտեղ դուկարող ես լողալ, քայլել, վազել և ամենահետաքրքիրը շնչել։ և մի հետաքրքիր փաստ, որ լիճը հայտնաբերել է Նարեկ Թովմասյանը։{{Այլ կիրառումներ|Լիճ (այլ կիրառումներ)}}
{{Այլ կիրառումներ|Լիճ (այլ կիրառումներ)}}
Լճերի տեսակները՝
[[Պատկեր:Sevan Armenia Севан Армения.jpeg|մինի|[[Սևանա լիճ]]ը, Հայաստան|alt=]]
 
Բութ
 
Սուր
 
Փռված
 
Լկստված[[Պատկեր:Sevan Armenia Севан Армения.jpeg|մինի|[[Սևանա լիճ]]ը, Հայաստան|alt=]]
[[Պատկեր:Bariloche- Argentina2.jpg|մինի|Լիճ [[Արգենտինա]]յում|alt=]]
[[Պատկեր:Lake mapourika NZ.jpeg|մինի|[[Մապուրիկա լիճ]]ը, Նոր Զելանդիա|alt=]]
 
<br />
'''Լիճ''', երկրի մակերևույթի ջրով լցված գոգավորություն, որը կապված չէ [[Օվկիանոս|օվկիանոսի]] կամ [[Ծով|ծովի]] հետ։ Լճերի համապարփակ հետազոտություններով զբաղվում է [[լիմնոլոգիա]]ն կամ լճագիտությունը։ Լճերը երկրի մակերևույթի վրա զբաղեցնում են գումարային 2.7 միլիոն քառ. կմ կամ ցամաքի 1.8 տոկոսը։
Խոշոր լճերին հաճախ անվանում են ծովեր (օր.՝ [[Կասպից ծով]] կամ լիճ, [[Արալյան ծով]] կամ լիճ, [[Մեռյալ ծով]] կամ լիճ)։
 
Երկրագնդի ամենամեծ լիճը Կասպից ծովն է, իսկ ամենախորը՝ [[Բայկալ լիճ|Բայկալը]] (առավելագույն խորությունը 1620 մ է)։
 
[[Պատկեր:Caspian Sea from orbit.jpg|մինի|Կասպից լիճը կամ ծովը աշխարհի ամենամեծ լիճն է։]]
Տող 13 ⟶ 18՝
== Լճերի դասակարգումներ ==
=== Ըստ գոգավորությունների ===
<br />
Լճերը կարելի է դասակարգել ըստ նրանց գոգահովիտների առաջացման պատմության։ Օրինակներ՝
 
[[Պատկեր:DirkvdM irazu 4.jpg|մինի|Հրաբխային լիճ [[Կոստա Ռիկա]]յում։]]
 
* ''Ամբարտակային'' կամ ''պատվարային լճերը'' գոյացել են ամբարտակման կամ գետահունի մասնակի արգելափակման հետևանքով։ Գետահունը կարող է փակվել, երբ հանքային ապարները փլուզվում են կամ թափվում [[գետահովիտ]]ը։ Ամբարտակային լճի օրինակ է [[Սարեզյան լիճ]]ը։
* ''Մնացորդային լճերն'' իրենցից ներկայացնում են ծովերի մնացորդներ։ Այդպիսին են Կասպից և Արալյան լճերը։
* ''Հրաբխային կամ խառնարանային լճերի'' լճափոսերը գտնվում են հանգած [[Հրաբխային խառնարան|հրաբխային խառնարաններում]]։ Այդպիսի լճեր շատ կան [[Ճավա]] կղզում, [[Կուրիլյան կղզիներ]]ում, [[Կամչատկա թերակղզի|Կամչատկայում]]։
* Կան լճեր, որոնց գոգահովիտները առաջացել են լեռնագոյացման պրոցեսների ժամանակ։ Օրինակ, շերտաշարժի գոգահովիտում է գտնվում Բայկալ լիճը։
* ''Հնահուն լճերը'' գետերի ողողատներում հանդիպող համեմատաբար ոչ մեծ լճեր են, որոնք իրենցից ներկայացնում են նախկին գետահուների մնացորդներ։
 
=== Հոսուն և անհոս լճեր ===
Լճերը լինում են հոսուն և անհոս։ Եթե լճից արտահոսում է գետ, ապա այդպիսի լիճը անվանում են ''հոսուն լիճ''. հոսուն լճերից են` Բայկալը, Լադոգան, Օնեգան, Վիկտորիան, Մեծ լճերը, Սևանը և այլն։ Այն լճերից, որոնցից գետեր չեն ատահոսում։ Դրանց անվանում են ''անհոս լճեր''. դրանցից են Կասպից, Արալյան, Բալխաշ, Չադ, Ուրմիա և այլն:
 
Սովորաբար անհոս լճերի ջուրը աղի է լինում, իսկ հոսուն լճերինը՝ քացրահամ։ Պատճառը հետևյալն է․ գետերը պարունակում են ոչ մեծ քանակությամբ աղեր։ Թափվելով անհոս լճի մեջ, ջուրը նրա մակերևույթից գոլորշիանում է, իսկ աղը մնում է լճում։ Այդպես տարիների ընթացքում աղի քանակությունը ավելանում է։
 
== Լճերի աղիություն ==
Լճի ջրի քիմիական բաղադրությունը որոշվում է մի շարք գործոններով` լճի մեջ մուտք գործող ջրի բաղադրությամբ, ջրի մուտքի և ելքի հաշվեկշռով, կենսական պրոցեսներով, լճի ավազանի ֆիզիկաաշխարհագրական պայմաններով և այլն: Ցամաքում [[մակերևույթային ջրեր|մակերևույթային ջրերը]] երկրի մակերևույթը լվանում են իրենց հետ դեպի լիճ տանելով զանազան լուծված նյութեր: Եթե լիճը հոսուն է, ապա այդ նյութերի զգալի մասը հեռանում է հոսքի միջոցով, իսկ եթե անհոս է, ապա ամբողջությամբ մնում է լճի մեջ մեծացնելով աղերի քանակը: Այդ պատճառով էլ հոսուն լճերը սովորաբար մեծ աղիություն չունեն: Անապատային լճերը մեծ մասամբ աղի են, որովհետև [[Գոլորշացում|գոլորշիացումը]] ինտենսիվ է: Լճի մակարդակի տատանումները մեծապես ազդում են աղիություն համար: Գարնանային ամիսներին [[բարեխառն գոտի|բարեխառն գոտու]] լճերի մեծ մասում քաղցրահամ ջրի մուտքն ավելանում է, մակարդակը բարձրանում է, ուստի աղիությունը փոքրանում է, իսկ ամռան վերջին գոլորշիացման մեծացման շնորհիվ լճերում մեծանում է աղերի պարունակությունը, իսկ որոշ լճեր էլ ամառային ամիսներին իսպառ չորանում են` թողնելով իրենց տեղում աղի շերտ: Տարբեր լճեր ունեն տարբեր աղիություն և տարբեր քիմիական բաղադրություն: Լճերի աղիությունը տատանվում է 0.00001 ‰-ից մինչև 400 ‰-ի միջև:
Ըստ աղային կազմի լճերը լինում են`
# Կարբոնատային կամ սոդային
# սուլֆատային կամ դառը աղի
Տող 40 ⟶ 28՝
# Աղի. սրանց ջրի մեջ աղերի քանակը անցնում է 30 ‰-ը` [[Մեծ աղի լիճ|Մեծ Աղի]] լիճ, [[Ուրմիո լիճ|Ուրմիա]]: Այս լճերի ջուրը հաճախ անվանում են [[ռապա]]:
 
<br />
Ռապայի մեջ հանդես եկող նյութերը շատ բազմազան են. բոլոր էլեմենտներն ու աղերը միատեղ են լուծված ջրի մեջ և նրանց միմյանցից դժվար է անջատել: Պատկերն այլ է, երբ զանազան աղեր անջատվում են գերհագեցած լուծույթից որպես ինքնանիստ աղեր: Ջերմաստիճանի բարձրացումը նպաստում է ջրի լուծողականության մեծացմանը, հետևաբար ամռանը լճի ջուրն ունակ է իր մեջ լուծել ավելի շատ նյութեր, քան ձմռանը: Ջերմաստիճանի նվազումը ստեղծում է մի վիճակ, երբ լուծված նյութերը հագեցնում են լուծույթը, որից հետո ավելցուկն անջատվում է ինքնանիստ աղերի ձևով: Այս դեպքում աղերի անջատումն ընթանում է հերթականորեն` սկզբում անջատվում են [[կարբոնատներ|կարբոնատները]], այնուհետև` [[սուլֆատներ|սուլֆատները]], վերջում` [[քլորիդներ|քլորիդները]], որի արդյունքում կարբոնատային լիճը վերածվում է սուլֆատայինի, իսկ վերջինս` քլորիդայինի:
 
Աղերի աստիճանաբար նստեցումը լճերում ունի շատ կարևոր նշանակություն մարդու համար: Աղահանքերում սովորաբար աղատեսակը հանդիպում է առանց խառնուրդի, ինչը մեծապես նվազեցնում է ադյունահանման ծախսերը: Շատ լճերի հատակում ռապայի տակ նստած է մոխրագույն կամ սև տիղմ, հանքային ցեխ, [[ծծմբաջրածին|ծծմբաջրածնի]] պարունակությամբ: Տիղմի հանքային մասնիկներին գումարվում են նաև օրգանիզմների քայքայման հետևանքով առաջացած նյութերը: Այդ տիղմերը հաճախ ունեն բացառիկ բուժիչ հատկանիշներ և օգտագործվում են բժշկության մեջ:
 
== Լճերի գազային կազմ ==
Տող 53 ⟶ 39՝
Մեթանն ու ջրածինը կուտակվում են լճի հատակի տիղմի մեջ, որտեղ տեղի է ունենում օրգանիզմների անաերոբ քայքայում:
 
<br />
== Լճերի օպտիկա ==
Լճի ջուրը լուսավորվում է [[Արեգակ|արեգակի]] [[ուղիղ և ցրված ճառագայթում|ուղիղ և ցրված ճառագայթների]] միջոցով: Լճի մակերևույթին ընկած ճառագայթների մի մասը թափանցում է ջրի մեջ, մյուս մասը` անդրադառնում է: Ջրի մեջ թափանցած ճառագայթնեերը բեկվելով, ցրված վիճակում հասնում են որոշ խորության: Լճի ջրերը լույսի նկատմամբ կիսաթափանցիկ մարմին են և միջին հաշվով մինչև 200 մ խորության տակ անզեն աչքով հնարավոր է նշմարել արեգակի լույսը: լույսի թափանցման համար նշանակություն ունի ճառագայթների անկման անկյունը: Որքան այն մոտ լինի ուղղահայացին, այնքան կփոքրանա [[ճառագայթային անդրադարձում|ճառագայթային անդրադարձումը]]:
=== Թափանցիկություն ===
Թափանցիկությունը համարվում է այն խորությունը, որի տակ 30 սմ տրամագծով սպիտակ սկավառակը անզեն աչքով երևում է ջրի մակերևույթից 2 մ բարձրությունից դիտելիս: Այն պայմանավորված է լուսավորվածությամբ: Որքան ջուրը վճիտ է, այնքան թափանցիկությունը մեծանում է: Այս տեսակետից աչքի են ընկնում բարձր լեռնային լճերը, որոնց ջուրը վճիտ է: Աղի ջրերն ունեն մեծ թափանցիկություն, որովհետև կախված նյութերը մեծ արագությամբ նստում են հատակին: Ամենամեծ թափանցիկությունն ունեն Բայկալը (42մ), [[Տելեցկոյեն]] (22մ), Սևանը (21մ) և այլն<ref>Հ.Կ. Գաբրիելյան, Հիդրոլոգիա, Երևան, 1967թ.</ref>: Որքան [[Տիղմ|տիղմն]] ու [[օրգանական նյութ|օրգանական նյութերն]] շատ լինեն ջրավազանում, այնքան թափանցիկությունը փոքր կլինի: Թափանցիկությունը լճի տարբեր մասերում և տարբեր սեզոններում տարբեր է:
 
=== Լուսավորվածություն ===
Լճերում այն խորությունը, որի տակ լուսազգայուն լուսաժապավենը սևանում է ցրված ճառագայթների ազդեցությամբ անվանում են ջրավազանի լուսավորվածություն: Արեգակի ճառագայթները ընկնելով լճի մակերևույթին տարրալուծվում են` տարբեր երկարության ալիքները տարբեր չափով են կլանվում ջրի կողմից: Ամենից շատ կլանվում են երկարալիք ճառագայթները` [[Ինֆրակարմիր ճառագայթներ|ինֆրակարմիր]], կարմիր, ավելի քիչ` դեղին, այնուհետև կանաչ, կապույտ ճառագայթները: Լճերում տարբեր երկարության ալիքների համար լույսի ցրումը տարբեր է: Ամենից ինտենսիվ ցրվում են [[կարճալիք ճառագայթներ|կարճալիք ճառագայթները]]:
=== Գույն ===
Յուրաքանչյուր ջրավազան ունի գույն, որը տարբերվում է ջրավազանի ջրի գույնից: Ջրավազանի գույնը դիտում են լճափից, այն հիմնականում կապված է օդերևութաբանական պայմաններից: Պարզկա եղանակի դեպքում լճի գույնը կապույտ է լինում, ամպամած եղանակի դեպքում` մոխրագույն և այլն: Հեռվից դիտելիս լճի գույնը ավելի բաց է լինում, քան լճափի մոտ, որովհետև այնտեղից ավելի շատ բեկված ճառագայթներ են գալիս, իսկ լճափի մոտ լճի մակերույթին ուղղահայաց կամ մոտ անկյան տակ ընկած ճառագայթների մեծ մասը կլանվում է ջրի կողմից, հետևաբար` լճի գույնը որոշելու համար այն պետք է դիտել վերևից: Լճերի ջրի գույները լինում են` կապույտ, կանաչավուն, դեղնավուն, շագանակագույն, կարմրավուն և այլն: Որոշ լճեր գարնանը «ծաղկում են» այսինքն` նրանց մեջ ապրող բուսական օրգանիզմները ծաղկում են, ընդունելով տարբեր երանգներ: Երբեմն այդպիսի լճերը արձակում են նույնիսկ կարմիր գույն:
=== Լուսարձակում ===
Լճերի օպտիկական հատկանիշներից է լուսարձակումը: Երբեմն գիշերը լճի որևէ հատվածը մարդու աչքի համար տեսանելի է դառնում: Այդ լույսն առաջանում է ջրի մեջ բնակվող կենդանի օրգանիզմների լուսարձակումից: Լուսարձակող [[Բակտերիաներ|բակտերիաները]] համեմատաբար շատ են լինում ափամերձ ջրերում և [[Գետաբերան|գետաբերանների]] մոտ: Լուսարձակում ունեն նաև բարձրակարգ ջրային օրգանիզմներից շատերը, ձկների որոշ տեսակներ: Պարզկա օրերին լիճն ամենուրեք նույն գույնն ու լուսավորվածությունն չունի: Հաճախ երևում են բաց մոխրագույն, կապտավուն կամ սպիտակ երանգներ: Ակադեմիկոս Վ. Վ. Շուլեյկինի ուսումնասիրություններից պարզվել է, որ նախշերի առաջացումը կապված է մակերևույթային ակտիվ շերտի հետ: Այդ շերտը գոյանում է և' ջրային օրգանիզմներից արտաթորությունից, և' նավերի կողմից թափվող զանազան նյութերից, յուղից: Մակերևույթային ակտիվ շերտի ջրավազանների տարբեր մասերում տարբեր հաստություն ունի և նպաստում է ալիքների մարմանը, հետևաբար` այդ ալիքներից անդրադարձած լույսի ճառագայթները տարբեր երանգներ են ստանում:
 
== Արհեստական լճեր ==
Երկրագնդում կան 10 հազար արհեստական լճեր, որոնց ընդհանուր տարածությունը մոտ 500 հազար քառակուսի կիլոմետր է։
Դրանցից ամենամեծը [[Գանա (այլ կիրառումներ)|Գանայում]] գտնվող [[Ակոսոմբո]] ջրամբարն է [[Վոլտա]] գետի վրա. նրա տարածությունը հավասար է 8.5 քառակուսի կիլոմետրի<ref>Մանկական Գանձարան, Զանգակ-97, Երևան, 2005 ISBN 99941-1-009-8</ref>։
 
== Լճերի նշանակություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիճ» էջից