«Օկապի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 22.
== Կենսակերպ ==
[[Պատկեր:Okapi in Berlin.jpg|265px|thumb|left|Օկապին [[Բեռլինի կենդանաբանական այգի|Բեռլինի կենդանաբանական այգ]]ում]]
Ինչպես ազգակից ընձուղտները, այնպես էլ օկապիները հիմնականում սնվում են ծառերի տերևներով. իրենց երկար և ճկուն լեզվով կենդանիները բռնում են թփի երիտասարդ ընձյուղները և հետո սահուն շարժմամբ նրա վրայից պոկում են տերևները։ Բայց քանի որ օպակիիօկապիի վիզը ընձուղտի վզից կարճ է, դրա համար այս կենդանին նախընտրում է ուտել միայն այն բուսատեսակները, որոնք աճում են գետնին մոտ։ Բացի դրանից, օկապիները ուտում են խոտ, [[պտերներ]], [[սունկ]] և [[միրգ|մրգեր]]։ Ինչպես ցույց են տվել կենդանաբան Դե Մեդինայի ուսումնասիրությունները, կերի ընտրության հարցում օկապին բավականին քմահաճ է. 13 ընտանիքի բույսերից, որոնք աճում են արևադարձային անտառների ստորին յարուսում (հարկում), նա կանոնավոր օգտագործում է դրանց միայն 30 տեսակը: Օկապիի արտաթորանքի մեջ հայտնաբերել են նաև փայտածուխ և աղ, որը պարունակում է անտառի եզրով հոսող առվակի կավ։ Ըստ երևույթին այդ կերպ կենդանիները կոմպենսացնում են հանքային կերերի պակասը։ Օկապիները սնվում են օրվա լուսավոր ժամերին<ref name="ReferenceA">կենդանիների կյանքը բաժանվում են 6 հատորների։ / Լ․ Ա․ Զենկևիչ Հ․ 6 Մ․, 1971 էջ 627-481</ref>։
 
Օկապին ակտիվ է ցերեկային ժամերին: Մեծահասակ էգերը ունեն հստակ սահմանված տարածքներ, մինչդեռ արուների տարածքները հատվում են և միանշանակ սահմանված չեն: Օկապիներն ապրում են միայնակ։ Ժամանակ առ ժամանակ դրանք կարող են հայտնաբերվել փոքր խմբերով, բայց թե ինչ պատճառներով են դրանք կազմավորվում, դեռ անհայտ է: <br />
 
Օկապիի հղիությունը տևում է 450 օր։ Բազմացումը կախված է տարվա եղանակից: Ծննդաբերությունը տեղի է ունենում օգոստոս-հոկտեմբեր ամիսներին` անձրևների շրջանում: Ծննդաբերության համար էգը հեռանում է խուլ վայրեր, նորածին ձագը մի քանի օր պառկում է և թաքնվում թավուտներում: Մայրը գտնում է նրան իր ձայնով։ Հասուն օկապիի ձայնը հիշեցնում է մեղմ հազ: Նմանատիպ ձայներ արձակում են նաև ձագերը, բայց կարող է նաև փոքր-ինչ բառաչել հորթի նման կամ երբեմն մեղմ սուլել: Մայրը շատ կապված է երեխայի հետ. հայտնի են դեպքեր, երբ էգը փորձել է իր ձագից վռնդել նույնիսկ մարդկանց։ Օկապիի զգայարաններից առավել զարգացած են լսողությունը և հոտառությունը։ Գերության մեջ օկապին կարող է ապրել մինչև 30 տարի։
 
== Օկապիի հայտնաբերման պատմությունը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օկապի» էջից