«Մասնակից:Gevorg Ghazaryan/Մագդալենա Վալերիո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Մագդալենա Վալերիո Կորդերոն ծնվել է [[1959 թվական]]ի սեպտեմբերի 27-ին [[Կասերես (ինքնավար պրովինցիա)|Կասերեսում]]<ref>[http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Diputados/BusqForm?_piref73_1333155_73_1333154_1333154.next_page=/wc/fichaDiputado?idDiputado=124&idLegislatura=10 Valerio Cordero, Magdalena] {{in lang|es}}</ref>: Մագդալենա Վալերիոն ուսումնասիրել է [[իրավագիտություն]], 1985 թվականին ավարտել է [[Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան|Մադրիդի Կոմպլուտենսեի համալսարանը]]։ 1989 թվականից բնակվում է [[Գուադալախարա (Իսպանիա)|Գուադալախարայում]]։ Գուադալախարայում զբաղեցրել է զբաղվածության և սոցիալական ապահովության տարբեր պետական պաշտոններ։ 1999 թվականի ավագանու ընտրություններում ընտրվել է Գուադալախարայի քաղաքապետարանի խորհրդական, 2003 թվականին նշանակվել է քաղաքապետի տեղակալ, և տնտեսության և ֆինանսների հարցերով խորհրդական: 2005 թվականի սեպտեմբերին Վալերիոն ընտրվել է [[Կաստիլիա-Լա Մանչա|Կաստիլիայի]] կառավարության աշխատանքի և զբաղվածության հարցերով խորհրդական, 2007 թվականին՝ զբոսաշրջության և արհեստների հարցերով խորհրդական: 2008 թվականի սեպտեմբերին զբաղեցրել է պետական կառավարման և արդարադատության հարցերով խորհրդականի պաշտոնը։ Կաստիլիա-Լա Մանչայի ինքնավար պրովինցիայի խորհրդարանական ընտրություններում Վալերիոն գլխավորել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության Գուադալախարայի ընտրաշրջանի ընտրական ցուցակը և ստացել է Կաստիլիա-Լա Մանչայի կորտեսների պատգամավորի մանդատ<ref>[http://www.psoe.es/conocenos/comision-ejecutiva-federal/magdalena-valerio-cordero/ MAGDALENA VALERIO CORDERO] {{in lang|es}}</ref>:
 
2008 թվականի հուլիսին Մագդալենա Վալերիոն ընտրվել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության Կաստիլիա-Լա-Մանչայի տարածաշրջանային գործադիր հանձնաժողովի կազմում և նույն թվականի հոկտեմբերին<ref>[https://politica.elpais.com/politica/2018/06/06/actualidad/1528284920_679354.html Magdalena Valerio, una fiel a Pedro Sánchez para el Ministerio de Trabajo] {{in lang|es}}</ref>՝ Գուադալախարա քաղաքի հարցերով Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության մունիցիպալ գործադիր հանձնաժողովի գլխավոր քարտուղար։ 2011 թվականի խորհրդարանական ընտրություններում Վալերիոն գլխավորել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության Գուադալախարայի ընտրաշրջանի ընտրական ցուցակը և Իսպանիայի պատգամավորների Կոնգրեսում մանդադ է ստացել<ref>[https://www.abc.es/economia/abci-magdalena-valerio-nueva-ministra-trabajo-201806061230_noticia.html Magdalena Valerio, nueva ministra de Trabajo] {{in lang|es}}</ref>:
 
2018 թվականի հունիսին [[Պեդրո Սանչես]]ի կառավարությունում Մագդալենա Վալերիոն նշանակվել է աշխատանքի նախարար<ref>[http://www.lasexta.com/noticias/nacional/magdalena-valerio-nueva-ministra-de-trabajo-en-el-gobierno-de-pedro-sanchez_201806065b17ae040cf2ccbfca5292d0.html Magdalena Valerio, nueva ministra de Trabajo en el Gobierno de Pedro Sánchez] {{in lang|es}}</ref><ref>[http://boe.es/diario_boe/txt.php?id=BOE-A-2018-7577 Real Decreto 357/2018, de 6 de junio, por el que se nombran Ministros del Gobierno] {{in lang|es}}</ref><ref>[http://www.lavanguardia.com/politica/20180607/444191293514/los-17-del-consejo-de-ministras-y-ministros-de-sanchez-prometen-ante-el-rey.html Los 17 del "Consejo de Ministras y Ministros" de Sánchez prometen ante el Rey] {{in lang|es}}</ref><ref>[http://boe.es/diario_boe/txt.php?id=BOE-A-2018-7577 Real Decreto 357/2018, de 6 de junio, por el que se nombran Ministros del Gobierno] {{in lang|es}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==