«Ֆրենկ Լլոյդ Ռայթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
չ →‎Կենսագրություն: Վիսքոնսին —>Վիսկոնսին, փոխարինվեց: Վիսքոնսին → Վիսկոնսին (2) oգտվելով ԱՎԲ
Տող 28.
 
== Կենսագրություն ==
Երկու տարի սովորել է ՎիսքոնսինիՎիսկոնսինի համալսարանի ինժեներական քոլեջում (ՎիսքոնսինիՎիսկոնսինի համալսարանը 1955 թվականին Ռայթին շնորհել է պատվավոր դոկտորի կոչում, թեև նա համալսարանը չի ավարտել)։ Աշխատել սկսել է [[Չիկագո]]յում ճարտարապետներ Ջ․ Լ․ Սիլսբիի ([[1887 թվական]]ից), ապա՝ Լ․ Սալլիվենի ([[1888 թվական]]ից) մոտ։ Վերջինիս, ինչպես և [[Չիկագո]]յի դպրոցի գաղափարները՝ ձևի և ֆունկցիայի միասնության մասին, խոր ազդեցություն են գործել նրա վրա և ուղեկցել են ստեղծագործական ողջ կյանքում։ Սակայն Ֆրենկ Լլոյդ Ռայթի առաջին գործերում (Չառլիի տունը [[Չիկագո]]յում, [[1891]]) առկա է այդ գաղափարների ռոմանտիկ մեկնաբանությունը, որն ավելի ակնառու է դարձել [[1893 թվական]]ից, երբ սկսել է աշխատել ինքնուրույն, և, հատկապես, [[1900 թվական]]ից հետո՝ «պրերիաների տներ» շարքի կառույցներում։
 
Ռայթը ամենաբեղմնավոր ճարտարապետներից է. ավելի քան յոթանասուն տարի ձգված իր ստեղծագործական կյանքի ընթացքում հասցրել է նախագծել հազարից ավելի կառույցներ, որոնցից 532-ի շինարարությունը ավարտի է հասցվել: Մասնագետների կարծիքով՝ «օրգանական ճարտարապետության» փիլիսոփայությունը լավագույնս մամնավորվել է 1935 թվականին Ռայթի նախագծով կառուցված «Տուն՝ ջրվեժի վրա» (Fallingwater) կառույցում, որն անվանվել է «բոլոր ժամանակների ամերիկյան ճարտարապետության լավագույն աշխատանքը»: