«Ունիվերսալ (թափք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 23.
Ունիվերսալի կազմվածքը սկզբունքորեն տարբերվում է սեդանի համեմատ նրանով, որ բեռնախցիկն ու ուղևորասրահը միավորված են, տանիքը երկարացված է մինչև հետին գաբարիտը, իսկ թափքի ետնապատին առկա է հավելյալ դուռ։
 
Ունիվերսալներն ունեն սովորաբար հինգ դուռ, սակավադեպ՝ երեք դուռ, հետին դուռը ծառայում է մեծացված բեռնախցիկ մուտք գործելու համար։ Այդուհանդերձ, Հյուսիսային Ամերիկայում, որպես կանոն, հաշվի են առնում միայն կողային դռները և խոսում «չորսդռնանի» ու «երկդռնանի» ունիվերսալների մասին։
 
Ներկայումս բազմաթիվ զարգացած երկրներում համընդհանուր ընդունված է ունիվերսալի սրահի և բեռնախցիկի միջև բաժանարար ցանցի օգտագործումը՝ [[ճանապարհատրանսպորտային պատահար]]ների ժամանակ ուղևորների՝ տեղափոխվող բեռից վնասվածքներից խուսափելու նպատակով։ Մասնավորապես, նման պահանջ է ընդգրկված [[Եվրոպական հանձնաժողով]]ի՝ ավտոարտադրողների համար կանոնների կազմում<ref name="R17">[http://docs.cntd.ru/document/1200013003 ГОСТ Р 41.17-2001 (Правила ЕЭК ООН N 17) Единообразные предписания, касающиеся официального утверждения транспортных средств в отношении прочности сидений, их креплений и подголовников (с Изменением N 1)]</ref>։
Տող 81.
}}
 
'''Շութինգ բրեյք''' ({{lang-en|shooting brake}}, «որսորդական ճամբար») կամ '''կուպե-ունիվերսալ''' ({{lang-ru|купе-универсал}}), երկդռնանիերեքդռնանի ունիվերսալ՝ ստեղծված [[սպորտային ավտոմեքենա|սպորտքարի]] բազայի վրա, սակայն ի տարբերություն վերջինի՝ ունի մեծածավալ բեռնամաս, որն ընդունակ է խոշոր բեռ տեղավորել։
 
Սկզբնապես «շութինգ բրեյք» տիպի թափքը ստեղծվել է բացառապես որսորդական նպատակներով, ինչպես նաև հենց որսորդների, նրանց սարքավորումների, զենք-զինամթերքի և որսամսի տեղափոխության համար։ Առաջին նման մեքենաները հավաքվել են Մեծ Բրիտանիայում 1900-ական թվականների սկզբին՝ նմանակելով 19-րդ դարում Եվրոպայում տարածում գտած, որսի համար օգտագործվող ձիաքարշ ֆուրգոններին։ «Որսորդական շրջանում» «շութինգ բրեյք» սեգմենտում ընդգրկված են եղել նաև հինգդռնանի ունիվերսալնեը<ref name="autoutro">[http://autoutro.ru/review/2015/06/05/samyye-krasivyye-i-vvodyashhiye-v-zabluzhdeniye-shuting-brejki/ Самые красивые и вводящие в заблуждение шутинг-брейки] {{ref-ru}}</ref>։
Տող 87.
[[Որսորդություն|Դասական որսի]] կամ [[սաֆարի]]ի համար նախատեսված ֆուրգոնների առանձնահատկությունը եղել է դռների և լուսամուտների ապակիների և բացակայությունը. դրանք փոխարինվել են բրեզենտից պատրաստած հատուկ վարագույրներով։ Այդ անհրաժեշտությունը պայմանավորված է եղել ավտոմեքենայի միջից կրակելու արգելքով. դռների բացակայության շնորհիվ որսորդները կարող էին առավել արագ լքել տրանսպորտային միջոցը և սկսել որսը։ Բացի այդ բրեզենտը պաշտպանում էր վատ եղանակից։ Հատկանշական է, որ առաջին նման մեքենաների ինտերիերը ունեցել է բարձրակարգ հարդարում, օրինակ օգտագործվել են թանկարժեք փայտանյութ և կտորեղեն, քանի որ այդ ժամանակներում որսորդությամբ զբաղվել են, որպես կանոն, հարուստ և ազդեցիկ անձինք, իսկ «շութինգ բրեյքն» ունեցել է տպավորիչ գաբարիտներ, որպեսզի տեղավորեր ոչ միայն որսորդներին, զինամթերքը, սննդամթերքն<!-- провизия --> ու որսը, այլև շներին և հյուրերին։
 
1960-ական թվականների սկզբից «շութինգ բրեյք» սեգմենտը փոխակերպվում է և կատարվում է թափքի արտաքին փոփոխություն։ Հենց այդ ժամանակներում այդ անվանումը սկսվեց օգտագործվել սպորտքարների հիմքով մշակված երկդռնանիերեքդռնանի ունիվերսալների նկատմամբ։ Միաժամանակ անգլիալեզու երկրներում ''shooting brake'' տերմինը սկսեց հաճախ կիրառվել նաև մյուս ունիվերսալների նկատմամբ։
 
2000-ական թվականների սկզբին թափքի այս տիպը ապրում է վերածննդի գործընթաց, սակայն այլ տեսքով։ Ներկայումս ավտոարտադրողները փորձում են «շութինգ բրեյք» հասկացությունն ընդարձակել՝ նրան թվելով նաև երեքդռնանի հետչբեքները և մի շարք [[կուպե (թափք)|կուպեներ]]։
 
Սեգմենտի առավել հայտնի և վիճարկելի ներկայացուցիչներից մեկը հանդիսանում է Mercedes-Benz CLS Shooting Brake մոդելը՝ ներկայացված 2010 թվականին [[Պեկինի ավտոսրահ]]ում։ Քննադատների «հարձակումը» գործնականում միանգամից սկսվեց հինգդռնանի թափքի պատճառով։ Ի պատասխան դիզայներները և կոնստրուկտորները հայտարարում են, որ ժամանակակից «շութինգ բրեյք» մեքենաները որոշվում են ոչ թե դռների քանակով, այլ՝ դիզայներական կատարելագործմամբ և տպավորիչ տեխնիկական բնութագրերով<ref name="blamper">[https://blamper.ru/auto/wiki/kuzov/shooting-brake-tip-kuzova-2652/ Shooting brake – тип кузова]</ref>։ Սակայն մի շարք հեղինակավոր աղբյուրներ գտնում են, որ «որսորդական շրջանի» և ժամանակակից «շութինգ բրեյքերի» շարքին դասվում են զուտ երեքդռնանի («երկդռնանի») ունիվերսալները։
 
Սակայն հարկավոր է նշել, մի շարք կուպե-երեքդռնանի («երկդռնանի») ունիվերսալներ ավտոարտադրողների կողմից բնորոշվել են պարզապես որպես երկդռնանի «ընտանեկան» կամ «գործարարական» ունիվերսալներ։
 
== Միջազգային տերմինաբանություն ==