«Ռալֆ Վոան Ուիլյամս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
'''Ռալֆ Վոան Ուիլյամս''' ([[1872]] – [[1958]]{{ԱԾ}}), անգլիացի [[կոմպոզիտոր]], երգեհոնահար, երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտական բանահավաք և հետազոտող։
 
Հ․ Պերրիի և Չ․ Ստանֆորդի աշակերտը։ Թագավորական երաժշտական քոլեջի կոմպոզիցիայի պրոֆեսոր ([[1921]] թ), անգլիական մի քանի համալսարանների երաժշտության դիրեկտորր։ Անգլիական նոր կոմպոզիտորական դպրոցի («անգլիական երաժշտության վերածննդի») հիմնադիրներից, որ հաստատում էր անգլիական երաժշտության բանահյուսության և [[XVI դար|XVI]]—[[XVII դար|XVII]] դարերի հնագույն վարպետների ավանդույթների հիմքի վրա ազգային պրոֆեսիոնալ երաժշտության ստեղծման անհրաժեշտությունը։ Առավել նշանակալի են Ուիլյամսի [[սիմֆոնիա]]ն և խմբերգային ստեղծագործությունները։ Դրանցում ժողովրդական երաժշտության օգտագործումը զուգակցվում է ժամանակակից գրելաձեերի հետ («Լոնդոնյան սիմֆոնիա» և այլն)։ Ուիլյամսի ստեղծագործությանը բնորոշ են մտահղացումների մասշտաբայնությունը և հայրենասիրական ուղղվածությունը։ Հիմնական ստեղծագործություններն են՝ 5 [[օպերա]], 3 [[բալետ]], օրատորիաներ և կանտատներ, 9 սիմֆոնիա ([[1910]] – [[1958]]), գործիքային կոնցերտներ, կամերային անսամբլներ, դաշնամուրային և երգեհոնային երկեր, խմբերգեր, երաժշտություն [[թատրոն]]ի, [[կինո]]յի, [[Հեռուստատեսություն|հեռուստատեսության]] համար։