«Հայաստանի ազգային ագրարային համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 28.
Հայաստանի պետական ագրարային համալսարանը [[Հայաստան]]ի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններից է և հանդիսանում է ագրարային բնագավառի համար կադրեր պատրաստող բարձրագույն ուսումնական հաստատություն: Հայաստանի Հանրապետության Կառավարության [[1994]]թ. [[հուլիսի 7]]-ի որոշման համաձայն` Հայկական գյուղատնտեսական և [[Երևան]]ի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների բազայի վրա կազմավորվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիան:
 
==Ակադեմիական հեղինակությունըհեղինակություն==
 
Հայաստանի պետական ագրարային համալսարանում գործում է դոկտորի գիտական աստիճան շնորհող մասնագիտական հինգ խորհուրդ` գյուղատնտեսության արտադրության մեքենայացման և մեքենաների, ագրոնոմիայի, անասնաբուժության, անասնաբուծության, գյուղատնտեսության արտադրության, տնտեսագիտության: Նշված խորհուրդներում դոկտորի և թեկնածուի գիտական աստիճան է շնորհվում ագրարային ոլորտի 17 մասնագիտությունների գծով: Մասնագետների պատրաստումը հաջողությամբ զուգակցվել է տեսական և կիրառական նշանակություն ունեցող գիտական հիմնախնդիրների լուծման հետ: Աշխատանքներ են տարվել խաղողի և դաշտային մշակաբույսերի տարբեր սորտերի ստացման և ներդրման, նոր արդյունավետ պեստիցիդների ստացման և փորձարկման, գյուղատնտեսական բույսերի մշակման տեխնոլոգիաների կատարելագործման, լեռնային երկրագործության մեքենայացման և այլ բնագավառներում: