«Մուխարակ (կղզի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մուխարակ''' ({{lang-ar|جزيرة المحرق}}), Բահրեյն պետության երկրորդ մեծ կղզին, Բահրեյնից հետո: Վարչակա...»:
(Տարբերություն չկա)

15:29, 19 Ապրիլի 2020-ի տարբերակ

Մուխարակ (արաբ․՝ جزيرة المحرق‎‎), Բահրեյն պետության երկրորդ մեծ կղզին, Բահրեյնից հետո: Վարչականորեն պատկանում է մուխաֆազե նահանգին:

Նկարագրություն

Հնում կղզին անվանվում էր Մոխարեկ: XIX դարից մինչև 1923 թվականը կղզին եղել է Ալ Խալիֆա դինաստիայի նստավայրը:

Կղզու երկարությունը 18 կիլոմետր է, լայնությունը 5,5 կիլոմետր, մակերեսը կազմում է մոտավոր 56 կիլոմետր քառակուսի և շարունակում է մեծանալ: Ափամերձ գոտու երկարությունը մոտավոր 50 կիլոմետր է, բարձր կետը գտնվում է ծովի մակերեսից 10 մետր բարձրության վրա: Բնակչությունը 120 000 մարդ: Կղզում է տեղակայված երկրի գլխավոր օդանավակայանը, որի մոտ գտնվում է ռազմաբազան: Կղզուց մի փոքր հյուսիս-արևելք գտնվում է Ամվաջ արհեստական արշիպելագը: Ավելի հյուսիս գտնվում է նույնպես արհեստական արշիպելագ Դիյար-ալ-Մուխարակը: «Մեծ կղզուն» միանում է երեք կամուրջներով (causeway[en])[1], որոնցից մեծը՝ Shaikh Isa Causeway[en] է:

Կղզու բնակավայրերը


Ծանոթագրություններ

  1. «Al Muharraq Island». Արխիվացված է օրիգինալից 2016-10-30-ին. Վերցված է 2016-10-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)(անգլ.) на сайте pointerst.com