«Գեղանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 19.
=== 19-20-րդ դարեր ===
[[Պատկեր:Vincent Willem van Gogh 127.jpg|մինի|[[Վինսենթ վան Գոգ]], [[Արևածաղիկներ (Վան Գոգ)|Արևածաղիկներ]], [[1888]], [[Լոնդոնի ազգային պատկերասրահ]]]]
XIX դարի վերջի և XX դարի ռեալիստական գեղանկարչության դեմոկրատական միտումներով, կյանքի հետ սերտ կապով հետևում է նախորդ դարաշրջանների լավագույն ավանդույթներին։ [[Պոստիմպրեսիոնիզմ]]ի ([[Պոլ Սեզան]], [[Վինսենթ վան Գոգ]], [[Պոլ Գոգեն]], Ա․ Թուլուզ-Լոտրեկ) և մասամբ «մոդեռն» գեղանկարչության մեջ ծնունդ են առել XX դարի որոշ հոսանքների առանձնահատկությունները կանխորոշող գծեր։ XX դարում առաջացած առաջին այդպիսի հոսանք էր [[ֆովիզմ]]ը։ Կապիտալիստական երկրների խոշոր գեղանկարիչներ [[Պաբլո Պիկասո|Պաբլո Պիկասսոն]], [[Անրի Մատիս]]ը, Ֆ․ Լեժեն, Ա․ Մարկեն Ֆրանսիայում, [[Դիեգո Ռիվերա]]ն, [[Խոսե Կլեմենտե Օրոսկո]]ն, [[Խոսե Դավիդ Սիկեյրոս]]ը Մեքսիկայում, Ռ․ Գուտտուզոն Իտալիայում, Ջ․ Բելլոուզը, Ռ․ Քենտը ԱՄՆ-ում իրականությունն ըմբռնել և պատկերել են տարբեր տեսանկյուններից։ Աշխարհը նորովի է մարմնավորվել այդ շրջանի ռուս մեծ նկարիչների՝ Վ․ Ա․ Սերովի սոցիալապես հագեցած, սուր կերպարային նկարներում, [[Միխայիլ Վրուբել]]ի լարված-դրամատիկական երկերում։ Կապիտալիստական երկրներում լայն տարածում են գտել զանազան մոդեռնիստական ուղղություններ, որոնք արտահայտում են բուրժուական հասարակության մշակույթի ճգնաժամը։ Սակայն մոդեռնիստական գեղանկարչության մեջ երբեմն անուղղակի արտացոլվում են արդիականության «հիվանդոտ» պրոբլեմները, անզուսպ բողոքը (օրինակ՝ [[էքսպրեսիոնիզմ]]ում)։ Մոդեռնիստական բազմաթիվ հոսանքներում ([[կուբիզմ]], [[ֆուտուրիզմ]], [[սյուրռեալիզմ]]) արտաքին աշխարհի առանձին տարրեր ի հայտ են գալիս անսպասելի, երբեմն անտրամաբանական զուգորդումներով, հաճախ ձուլվելով վերացական ձևերին։ Այդ հոսանքների հետագա էվոլյուցիան արդեն 1910-ական թվականներին հանգեցրեց կերպարայնությունից լրիվ հրաժարվելուն՝ վերացական գեղանկարչությանը։
|