«Դորոթի Դին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 47.
=== Առաջնախաղ թատերական բեմում ===
Դորոթի Դինն առաջին անգամ բեմում խաղացել է 1884 թվականի փետրվարին Լոնդոնի Օլիմպիական թատրոնում [[Ռիչարդ Բրինսլի Շերիդան]]ի «Զազրախոսության դպրոցում»։ Դևիդ Փերկինի տարբերակի համաձայն՝ նրա դեբյուտը լոնդոնյան բեմում կայացել է 1885 թվականի հունիսի 22-ին Ուելսի արքայազնի թատրոնում, որտեղ նա հանդես է եկել [[Թեոդոր դե Բանվիլ]]ի «Գրեգուար» կոստյումային պիեսի ներկայացման մեջ Լուիզայի դերով։ Լեյթոնն ընկերների հետ ներկա է եղել ներկայացման սրահում և հաջորդ օրը գրել է. «Խեղճ Դորոթին երեկ վախից կաթվածահար էր, սակայն ես հույս ունեմ, որ խելացի մարդիկ հաշվի կառնեն դա»<ref name="Perkin" />{{sfn|Martin|2014|с=78}}։ Դրան հաջորդել են հաջողված հյուրախաղերը գավառներում, որոնց ժամանակ դերասանուհին Լեյթոնին գրել է. «Մի՛ վախեցեք, որ ես թույլ կտամ՝ այդ բոլոր գովեստներից իմ գլուխը պտտվի… Եթե ես ինչ-որ բանի հասնեմ ապագայում, ապա ես Ձեզ եմ պարտական ամենայն լավագույնի համար»{{sfn|Martin|2014|с=78}}։
=== Դերասանական գործունեություն 1880-ական և 1890-ական թվականների կեսերին ===
 
1886 թվականին Դորոթի Դինը լոնդոնյան բեմերում ճանաչման է հասել [[Էսքիլես]]ի ողբերգության բեմադրման մեջ Կասանդրայի դերով{{sfn|Banham|2001|с=153}}{{sfn|Некролог|1900|с=13}}, որը պրոֆեսոր Ուեյրի նոր թարգմանության հիման վրա էր<ref name="Perkin" />{{sfn|Ormond, Ormond|1975|с=136}}։ «[[The Daily Telegraph]]» թերթը 1886 թվականի մայիսի 14-ին միայն նրան է նշել ներկայացման մեջ, որն արժանացել է բրիտանական մամուլի սուր քննադատությանը։ Ներկայացման ժամանակ նրա հաջողություններով երջանկացած «ամենահաս սըր Ֆրեդերիկ Լեյթոնը փայլում էր՝ որպես բոլորի առաջ իր տեսակի մեջ կլասիցիզմի տաղանդ բարձրացրած»,-նշել է թղթակիցը{{sfn|Richards|2009|с=35—36}}։ Թերթերը գրել են. «Երիտասարդ լեդին… ոչ մի ձևով շփոթված չէր, բացի դա նա իր միակ արտասանական դերում ցույց տվեց, որ տիրապետում է նշանակալի դրամատիկական տաղանդի», «Նա կյանք ու ուժ էր ներդրել գուշակ գերուհու մեջ՝ մի կողմ թողնելով ժամանակակից [դերասանական խաղի] ձևերը և ցույց տվեց մեզ, թե ինչպես ընկալել ողբերգությունը և թե ինչպես արտասանել պոեզիան։ Հիացած հասարակությունը, ազատված բանտային գերությունից [ձանձրալի ներկայացումից], բոցավառվեց աշակերտների նման… Միսս Դորոթի Դինը էլեկտրականացրեց նրանց իր դրամատիկական մարգարեությամբ»<ref name="Perkin" />։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}