«Կիլիկիայի հայկական թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Emoji Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Emoji Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 65.
[[1223]] թվականի Կոստանդինը, հայ իշխանների որոշմամբ, երկրորդ անգամ ընտրվեց պայլ և ստանձնեց երկրի կառավարումը։ [[1226]] թվականին, իշխանական խորհուրդ հրավիրվեց, որը որոշեց 11-ամյա [[Զապել]]ին ամուսնացնել [[Կոստանդին]] [[Գունդստաբլ]]ի 13-ամյա որդի Հեթումի հետ, և վերջինս դարձավ հայոց թագավոր։ [[Հեթում Ա]]-ն ([[1226]]-[[1269]] թվականներ) դարձավ, փաստորեն, նոր դինաստիայի հիմնադիր։ Նրա կառավարումը համեմատաբար խաղաղ ժամանակների հետ համընկավ։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ մոնղոլ-թաթարները կատարում էին իրենց նվաճումներն արդեն [[Մերձավոր Արևելք]]ում, երբ մեկը մյուսի հետևից խաչակրաց բոլոր պետությունները կորցնում էին իրենց անկախությունը, իսկ եգիպտական մամլուքները ավելի ու ավելի էին ուժեղանում՝ սկսելով վտանգավոր դառնալ Կիլիկիայի համար։ [[Հայեր]]ը դեմ-հանդիման կանգնած էին [[Եգիպտոս]]ի մամլուքների դեմ։ Վերջիններս էլ ժամանակ առ ժամանակ սպառնում էին Կիլիկյան Հայաստանի անկախությանը։ [[Հեթում Ա]]-ն կարողացավ ճիշտ ընտրություն կատարել։
 
=== Հայ-մոնղոլական դաշինքդաշինք😑😑😑😑 ===
Դեռևս [[Զապել]]ի և [[Հեթում Ա]]-ի իշխանության օրոք մոնղոլները ստեղծեցին մի պետություն, որ ձգվում էր Միջին Ասիայից [[Մերձավոր Արևելք]]՝ նվաճելով [[Միջագետք]]ն ու [[Սիրիա]]ն: [[1243]] թվականի հունիսի 26-ին մոնղոլները ջախջախեցին սելջուկ-թուրքերին Կոսե-Դաղի ճակատամարտում<ref name="The Armenian Kingdom and the Mamluks 2">{{cite book | last = Donal Stewart | first = Angus | title = The Armenian Kingdom and the Mamluks: War and Diplomacy During the Reigns of Het'um II (1289-1307) | publisher = Brill Academic Publishers |year= 2001 | location = Netherlands | pages = 43–46 | isbn = 0928-5520}}</ref>: Մոնղոլների արշավանքներն աղետաբեր էին [[Մեծ Հայք]]ի հայ բնակչության համար, սակայն ոչ Կիլիկիայի համար, քանի որ [[Հեթում Ա]] թագավորը որոշեց համագործակցել նրանց հետ։ Նա ուղարկեց իր եղբորը՝ [[Սմբատ]] [[Գունդստաբլ]]ին Կարակորում [[1247]] թ., որպեսզի կնքվի խաղաղության պայմանագիր։ Նա ետ վերադարձավ [[1250]] թվականին խաղաղության պայմանագրով, որով մոնղոլները չէին հարձակվելու Կիլիկիայի հայկական թագավորության վրա, և խոստանում էին ռազմական օգնություն՝ վերագրավելու սելջուկների կողմից գրավված բերդերն ու ամրոցները։ Սակայն վերջնական համաձայնության համար Հեթումն անձամբ պետք է մեկներ Կարակորում, բայց [[Զապել]]ի մահն ու երկրի ներքին վիճակը ստիպեցին մի քանի տարով հետաձգել ուղևորությունը։ [[1253]] թվականին Հեթումը վերջապես ժամանեց Կարակորում և սկսեց բանակցությունները նորահռչակ Մոնգկե խանի հետ։ Հեթումին դիմավորեցին արքայավայել։ Ըստ նրանց միջև կնքված պայմանգրի, դեպի Սուրբ Երկիր և [[Սիրիա]] կատարվող մոնղոլների արշավանքերի ժամանակ Կիլիկիան պետք է զորքով աջակցեր նրանց, իսկ մոնղոլներն էլ իրենց հերթին Կիլիկիայի վրա հարձակման ժամանակ պետք է օգնեին Կիլիկիայի [[հայեր]]ին: Ձեռք բերվեց նաև պայմանավորվածություն, ըստ որի հայ առևտրականները Մոնղոլական կայսրության տարածքում ստանում էին արտոնություններ և մոնղոլները չէին գանձելու հարկեր Մեծ Հայքի հայկական եկեղեցիներից և վանքերից։ Մինչ վերադարձը Կիլիկիա [[1256]] թվականին, Հեթումը որոշ ժամանակ մնաց [[Մեծ Հայք]]ում՝ հանդիպելով տեղի հայ ազնվականությանն ու հոգևորականությանը։
 
Տող 78.
[[1281]] թվականին Հոմսի Երկրորդ ճակատամարտում հայ-մոնղոլական զորքի՝ մամլուքներից կրած պարտությունից հետո, հայերը ստիպված ծանր պայմաններով հաշտություն կնքեցին մամլուքների հետ։ [[1285]] թ. կրած պարտությունից հետո հայերը ևս մեկ անգամ ծանր պայմաններով տասնամյա հաշտության պայմանագիր կնքեցին մամլուքների հետ, որի արդյունքում բազմաթիվ ամրոցներ և բերդեր անցան մամլուքներին և հայերին արգելվում էր վերանորոգել ավերվածները։ Կիլիկյան Հայաստանը ստիպված խախտեց [[Հռոմի Պապ]]ի արգելքը՝ առևտուր անել [[Եգիպտոս]]ի հետ։ Բացի այդ ամենից մամլուքները տարեկան մեկ միլիոն դիրհամ պետք է ստանային Կիլիկյան [[Հայաստան]]ից<ref>{{cite book | last = Luisetto | first = Frédéric | title=Arméniens et autres Chrétiens d'Orient sous la domination mongole | year = 2007 | publisher = Geuthner | pages = 128–129 | isbn = 9782705337919}}</ref>։ Սակայն դրանից հետո էլ մամլուքներն անսպասելի հարձակումներ էին գործում։ 1292 թ Եգիպտոսի սուլթանը, ով արդեն գրավել էր խաչակիրների վերջին հենակետը [[Մերձավոր Արևելք]]ում՝ Ակրա քաղաքը, հարձակվեց և հունիսի 28-ին գրավեց կաթողիկոսի նստավայրը՝ [[Հռոմկլա]]ն, գերի վերցրեց [[Ստեփանոս Դ Հռոմկլայեցի]] [[կաթողիկոս]]ին և քաղաքի բնակչությանը ու շարժվեց դեպի [[Սիս]]: Հեթումը ստիպված հաշտության պայմանագիր առաջարկեց մամլուքներին, որով Բեհեսնի, [[Մարաշ]] և Թիլ Համտուն բերդերը տրվում էին մամլուքներին։
 
=== Արշավանքները մոնղոլների հետ (1299-1303 թթ.)դուլուլու🤔🤔🤔 ===
[[Պատկեր:GhazanAndKingOfArmenia1303.JPG|մինի|ձախից|Ղազան խանը խնդրում է [[Հեթում Բ]] արքային օգնել իրեն [[1303]] թվականի [[Դամասկոս]]յան արշավանքին:<ref>{{cite book | last = Mutafian | first = Claude | title = Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle | series = UCLA Armenian History and Culture Series | publisher = CNRS Editions | year = 2002 | location = France | pages = 74–75 | isbn = 2271051053}}</ref>]]
[[1299]] թվականի ամռանը [[Հեթում Ա]]-ի թոռը՝ [[Հեթում Բ]] արքան, մամլուքների նոր արշավանքը կանխելու նպատակով օգնություն խնդրեց [[Պարսկաստան]]ի մոնղոլ խանից։ Վերջինս էլ մեծ զորքով արշավեց Սիրիա և հրավիրեց [[Կիպրոս]]ի խաչակիրներին ([[Կիպրոս]]ի արքա, Տաճարականները, Հիվանդախնամներն ու Տևտոնները) կռվելու ընդդեմ մամլուքների։ Մոնղոլները գրավեցին [[Հալեպ]] քաղաքը, որտեղ նրան միացավ [[Հեթում Բ]] արքան, որի զորքում բացի հայերից կռվում էին նաև Կիլիկիայից ժամանած Տաճարականներն ու Հիվանդախնամները<ref name="Demurger">{{cite book | last = Demurger | first = Alain | year = 2005 | title = The Last Templar: The Tragedy of Jacques de Molay, Last Grand Master of the Temple | location = London | publisher = Profile Books | page = 93 | isbn = 1-8619-7529-5}}</ref>։ Դաշնակիցների զորքը [[1299]] թվականի դեկտեմբերի 23-ին Վադի ալ-Ղազանդարի ճակատամարտում ջախջախեցին մամլուքներին։<ref name="Demurger"/>
 
[[1303]] թվականի մարտին հայ-մոնղոլական զորքը (ընդհանուր 80.000) ջախջախեց մամլուքներին Հոմսի ճակատամարտում և [[1303]] թվականի [[Դամասկոս]]ի ճակատամարտում<ref>{{cite book | last = Demurger | first = Alain | year = 2005 | title = The Last Templar: The Tragedy of Jacques de Molay, Last Grand Master of the Temple | location = London | publisher = Profile Books | page = 109 | isbn = 1-8619-7529-5}}</ref>։ Այն մոնղոլների վերջին ներխուժումն էր [[Սիրիա]]<ref>{{cite book | last = Nicolle | first = David | authorlink = David Nicolle | title = The Crusades | publisher = Osprey Publishing | year = 2001 | location = Oxford | page = 80 | isbn = 1-8417-6179-6}}</ref>։ [[1304]] թվականին Ղազան խանի մահից հետո ֆրանկների և [[հայեր]]ի հույսը Սուրբ Երկիրը վերագրավելու հույսերը հօդս ցնդեցին։
[[Պատկեր:Anatolia1300.png|մինի|300px|Կիլիկյան Հայաստանը շրջապատված մուսուլմանականերևիմուսուլմանական պետություններով [[1300]] թ: |alt=]]
 
=== Կիլիկիան 14-րդ դարի առաջին կեսում ===
Տող 107.
Օսմանյան կայսրությունը Կիլիկիայից ստեղծեց Ադանայի վիլայեթը: Կիլիկիայի հայերը կարողացան պահպանել իրենց ազգային պատկանելիությունը դարերի ընթացքում[24][25]: Սակայն թուրքերն ամեն ինչ անում էին քշելու այնտեղից հայերին։ Օրինակ Զեյթունը գտնվում էր կիսանկախ վիճակում և թուրքերն անընդմեջ հարձակումներ էին գործում նրանց վրա։ 1909 թվականին Կիլիկիայի հայերը և հատկապես Ադանա քաղաքի հայերը ենթարկվեցին ջարդերի, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դարձան ցեղասպանության զոհ[25]: Եվ չնայած Սևրի պայմանագրով Կիլիկիան չէր անցնում Հայաստանին, այն անցնելու էր Ֆրանսիայի խնամակալության տակ. մեծ քանակությամբ հայեր ետ վերադարձան Կիլիկիա, սակայն Ֆրանսիան գաղտնի պայմանագրով մտադրվել էր զիջել այն Թուրքիային: Շուտով ցրվեց պատերազմի ընթացքում Ֆրանսիայի դրոշի տակ կռվող Հայկական լեգեոնը և թողեց Կիլիկիայի հայերին անպաշտպան։ 1920 թվականի օգոստոսին Ադանայում Միհրան Տամատյանի գլխավորությամբ Կիլիկիան հռչակվեց Ինքնավար հանրապետություն: Սակայն մյուս օրը ֆրանսիական զորքն արդեն լքել էր Կիլիկիան։ Թուրքերը հարձակվեցին և սկսվեց հայերի մի նոր ջարդ, որի ընթացքում միայն Մարաշում զոհվեց 12.000, իսկ Հաճնում՝ 7.000 հայ։ Կիլիկիայի հայերը ներկայումս ցրված են աշխարհով մեկ, իսկ Կիլիկիայի Հայոց կաթողիկոսարանը ներկայումս գտնվում է Անթիլիասում, Լիբանան: Կիլիկյան Հայաստանի խորհրդանիշը՝ առյուծը, ներկայումս պատկերված է Հայաստանի զինանշանի վրա[26]:
 
== Ապուշները🙄🙄🙄 ==
== Ապուշները ==
Կիլիկիայի հայկական պետությունն իր գոյության ողջ ընթացքում պատերազմների մեջ էր, ուստի կանոնավոր և ուժեղ բանակ ունենալն անհրաժեշտություն էր։ Մշտական բանակի կազմակերպումն սկսվեց դեռևս Ռուբինյան առաջին իշխանների օրոք։ Խաղաղ ժամանակ երկիրը կարողանում էր պահել 30.000-անոց բանակ։ Պատերազմի ժամանակ բանակի թվակազմը հասնում էր 60 հազարի<ref name="ReferenceB">Հայոց պատմություն, հատոր II, գիրք 2-րդ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Երևան, 2014, էջ 326</ref>: