«Քրիստափոր Արարատյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 47.
{{!}}}
}}
'''Քրիստափոր Գերասիմի Արարատյան''' ({{lang-ru|Христофор Герасимович Араратов}}; անունը ի ծնե՝ '''Խաչատուր Կարապետի Արարատյան''') ({{ԱԾ}}), հայ ականավոր ռազմական գործիչ, [[Ռուսական Կայսրություն|ռուսական]] բանակի գնդապետ, [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|հայկական բանակի]] գեներալ-մայոր, [[Սարդարապատի ճակատամարտ]]ում հայկական կորպուսի հրետանային բրիգադի հրամանատար։ [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի Առաջին Հանրապետության]] երկրորդ ռազմական նախարար, անկուսակցական։ 1937 թ-ին գնդակահարվել է որպես «ազգի թշնամի»: Արդարացվել է հետմահու։
 
= Կենսագրություն =
Տող 53.
Քրիստափոր Արարատյանը ծնվել է [[1876]] թ-ի [[հունիսի 18]]-ին [[Թիֆլիսի նահանգ]]ի [[Մցխեթ]] քաղաքում ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ ազնվական [[Գերասիմ Արարատյան|Գերասիմ (Կարապետ) Ավետիքի Արարատով]]ի ընտանիքում։ Արարատյանների ընտանեկան զինանշանի վրա եղել է գրվածք «Հայրենիք ու պատիվ»։
 
10 տարեկանում ընդունվել է [[Թբիլիսի|Թիֆլիսի]] կադետային կորպուս, որտեղ ուսումն ավարտել է [[1893]] թվականի [[մայիսի 20]]-ին՝ ենթասպայի կոչումով։ Մայրը առաջարկում էր որդուն ուսումնը շարունակել Մոսկվայի [[Լազարյան ճեմարան|Լազարյան Ճեմարանում]], որտեղ դասավանդում էր մոր հարազատ եղբայրը։ Սակայն հոր պնդմամբ Քրիստափորը ընդունվում է Պետերբուրգի Միխայլովյան հրետանու դպրոցը, որն ավարտում է [[1896]] թվականի [[օգոստոսի 12]]-ին։ Այստեղ նա ճանաչվել է լավագույն երեք ուսանողներից մեկը՝ ստանալով պոդպորուչիկի կոչում ու իրավունք ընտրելու հետագա ծառայության վայրը։ Ավարտական արարողության ժամանակ եղել է հեծելազորային վաշտի հրամանատար։ Զորահրապարակ Արարատյանի գլխավորած վաշտը մուտք է գործում քառատրոփ ու հանկարծ կանգ առնում կայսր Ալեքսանդ III-ի դիմաց։ Այդ աննախադեպ հնարքի համար կայսրը Արարատյանին շնորհում է ոսկյա կովկասյան թուր, որի վրա մակագրված էր «Գեներալ Մովսես Արգուտինսկի-Դոլգորուկիին Կովկասյի նահանգապետ Ալեքսեյ Երմոլովից»։
 
Ընտրելով Կովկասյան նռնակաձգային հրետանու բրիգադը, որը տեղեկայված էր Թիֆլիսից ոչ հեռու Կոջորում ՝ ծառայություն է անցնում՝ ստանալով պորուչիկի կոչում [[1899]] թվականի [[հուլիսի 27]]-ին։
Տող 123.
== Անձնական կյանք ==
[[Պատկեր:050 araratov with son 1923.jpg|մինի|աջից|150px|Արարատյանը որդու՝ Կոնստանտինի հետ, 1923]]
Քրիստափոր Արարատյանը ամուսնացած է եղել քաղաքացիական խորհրդատու Եյուբովի Նինա ԷյուբովիԷյուբովայի հետ ու ունեցել է երկու զավակ՝ Կոնստանտին ու Ելենա։ Ելենան եղել է շատ տաղանդավոր պարուհի, որի կարիերան մեծապես խաթարվել է հիմք ընդունելով փաստը, որ իր հայրը գնդակահարվել է որպես Սովետական Միության թշնամի։ Ելենա Արարատյանի որդի Յուրի Արարատյանը եղել է Հայաստանում ռուսական զորքերի գնդապետ։
 
Դավանանքը՝ [[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայ առաքելական]]։<ref>{{Cite book|title=Послужной список капитана Кавказской Гренадерской Артилерийской бригады Араратова|last=|first=|publisher=Կենտրոնական պետական ռազմական արխիվ, ֆոնդ 409, գործ 23318|year=1908|isbn=|location=|pages=}}</ref>
 
= Հետաքրքիր փաստեր =