«Տափերական»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
‎Մուշեղ1967-ի ներդրումն է տեղափոխվել
No edit summary
Տող 1.
'''Տափերական''' (նախկինում Կիրովի անվան սովխոզ, N2 սովխոզ), գյուղ [[Արարատի մարզ]]ում, [[Արտաշատ]] քաղաքից 5-6 կմ հարավ-արևելք: Ներկա անունը ստացել է 1991 թ-ին: Այն առաջացել է պատմական մայրաքաղաք Արտաշատի Արաքս գետի վրայի Տափերական կամրջի անունից: Հիմնադրվել է 1930-ական թ. որպես սովխոզ: Մինչև [[1939]] թվականը կոչվել է N2 սովխոզ, այնուհետև՝ Կիրովի անվամբ: [[1946]]թ. գյուղում հաստատվեցին Պարսկաստանից հայրենադարձվածները: 1970 թ-ին գյուղն ունեցել է 600 տնտեսություն, 2,887 բնակիչ: Այժմ գյուղն ունի 860 տնտեսություն, 3,914 բնակիչ: Գործում է [[դպրոց]], [[մանկապարտեզ]], [[բուժկետ]], կապի հանգույց: Համայնքում կան 3 խաղողի վերամշակման ձեռնարկություններ, ալրաղաց, հացի թխման 2 ձեռնարկություն:
 
Անվանումը առաջացել է պատմական մայրաքաղաք Արտաշատի/մ.թ.ա. 2-րդ դար/ Արաքս գետի վրայի Տափերական կամրջի անունից:
Տեղադրված է Միջինարաքսյան գոգավորությունում` ծովի մակարդակից 850 մ բարձրության վրա: Տափերական համայնքում կլիման խիստ չորային է, ամառը շոգ ու տևական, իսկ ձմեռը ցուրտ ու անկայուն ձյունածածկույթով: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 10-11աստիճան: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից մինչև -40: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից մինչև 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Այստեղ գոլորշացումը գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակին, որի հետևանքով հնարավոր չէ առանց արհեստական ոռոգման գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնել: Գյուղի կլիմայի վրա մեծ ազդեցություն են թողնում հարավարևելքից փչող տաք քամիները, ինչն էլ ամառվա ընթացքում զգալի բարձրացնում է օդի ջերմաստիճանը: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է:
Գյուղը հիմնադրել են վանեցի 9-11 ընտանիք: Մինչև 1939 թվականը անվանվել է N 2 սովխոզ, 1939 թվականից վերանվանվել բոլշևիկյան առաջնորդ Սերգեյ Կիրովի անունով:
 
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիներ: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: